https://arm.sputniknews.ru/20260122/narek-samsvonjany-bzhshki-cucumvov--dadarecrel-e-hacaduly-pashtpan-98009986.html
Նարեկ Սամսոնյանը բժշկի ցուցումով դադարեցրել է հացադուլը. պաշտպան
Նարեկ Սամսոնյանը բժշկի ցուցումով դադարեցրել է հացադուլը. պաշտպան
Sputnik Արմենիա
Ռուբեն Մելիքյանի խոսքով` Նարեկ Սամսոնյանի վիճակն արտաքինից բավականին վատացել էր։ 22.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-22T14:21+0400
2026-01-22T14:21+0400
2026-01-22T14:30+0400
նարեկ սամսոնյան
հացադուլ
բժիշկ
ռուբեն մելիքյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/07/95607634_0:64:1280:784_1920x0_80_0_0_fda9a469fd84f9cfb8d6ea0bd75db0d4.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik․ «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակ Նարեկ Սամսոնյանը բժշկի խորհրդով դադարեցրել է հացադուլը։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով տեղեկացրեց նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը։Ավելի վաղ հայտնել էինք, որ Նարեկ Սամսոնյանին տեղափոխել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։Հիշեցնենք` դիմակավորված ուժայինները նոյեմբերի 13-ի առավոտյան ներխուժեցին «Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տներ և ձերբակալեցին նրանց։ Դրանից հետո «Անտիֆեյքի» գրասենյակում խուզարկություններ իրականացվեցին, առգրավվեց ամբողջ տեխնիկան։Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վիրավորանքին արձագանքելու համար։ Նրանք մեղադրվում են «Խուլիգանություն՝ հաղորդակցման միջոցների օգտագործմամբ» հոդվածի հատկանիշներով։ Ավելի ուշ Սամսոնյանն ու Սաղաթելյանը կալանավորվեցին։Հունվարի 9-ին դատարանը 3 ամսով երկարացրեց նրանց կալանքը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/07/95607634_75:0:1206:848_1920x0_80_0_0_55e4a6aa0ae8f4d84d3534971e103875.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նարեկ սամսոնյան, հացադուլ, բժիշկ, ռուբեն մելիքյան
նարեկ սամսոնյան, հացադուլ, բժիշկ, ռուբեն մելիքյան
Նարեկ Սամսոնյանը բժշկի ցուցումով դադարեցրել է հացադուլը. պաշտպան
14:21 22.01.2026 (Թարմացված է: 14:30 22.01.2026) Ռուբեն Մելիքյանի խոսքով` Նարեկ Սամսոնյանի վիճակն արտաքինից բավականին վատացել էր։
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik․ «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակ Նարեկ Սամսոնյանը բժշկի խորհրդով դադարեցրել է հացադուլը։ Այս մասին
ֆեյսբուքյան ուղիղ եթերով տեղեկացրեց նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ Նարեկ Սամսոնյանին տեղափոխել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։
«Երկու օր չէի տեսել նրան, և այսօր արդեն վիճակն արտաքինից ավելի վատ էր. նկատելի էր հյուծվածություն և դանդաղություն։ Բժշկի հետ զրույց տեղի ունեցավ, որի ընթացքում մասնագետը մանրամասն ներկայացրեց թե՛ Նարեկի հիվանդության առանձնահատկությունները, թե՛ հացադուլի բացասական ազդեցությունը դրա վրա։ Բժիշկը ցուցել է անհապաղ հոսպիտալացում։ Այս ամենը հաշվի առնելով՝ Նարեկը որոշում կայացրեց դադարեցնել հացադուլը»,– ասաց Մելիքյանը։
Հիշեցնենք` դիմակավորված ուժայինները նոյեմբերի 13-ի առավոտյան
ներխուժեցին «Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակներ
Նարեկ Սամսոնյանի և
Վազգեն Սաղաթելյանի տներ և ձերբակալեցին նրանց։ Դրանից հետո «Անտիֆեյքի» գրասենյակում խուզարկություններ իրականացվեցին, առգրավվեց ամբողջ տեխնիկան։
Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ
քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վիրավորանքին արձագանքելու համար։ Նրանք մեղադրվում են «Խուլիգանություն՝ հաղորդակցման միջոցների օգտագործմամբ» հոդվածի հատկանիշներով։ Ավելի ուշ
Սամսոնյանն ու
Սաղաթելյանը կալանավորվեցին։
Հունվարի 9-ին դատարանը 3 ամսով
երկարացրեց նրանց կալանքը։