https://arm.sputniknews.ru/20260122/inch-en-qnnarkel-paghestini-nakhagahn-u-putiny-tesanjut-98018575.html
Ի՞նչ են քննարկել Պաղեստինի նախագահն ու Պուտինը. տեսանյութ
Ի՞նչ են քննարկել Պաղեստինի նախագահն ու Պուտինը. տեսանյութ
Sputnik Արմենիա
Աբասը Պուտինի առաջին օտարերկրյա հյուրն է 2026 թվականին։ 22.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-22T16:20+0400
2026-01-22T16:20+0400
2026-01-22T16:33+0400
պաղեստին
ռուսաստան
վլադիմիր պուտին
մահմուդ աբաս
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/16/98011483_0:0:1920:1080_1920x0_80_0_0_33c3ab562f74428bc85d7bc4cebfd163.jpg
Իսրայելական օկուպացիան հանգեցնում է Գազայի հատվածի ավերման։ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ժամանակ այս հայտարարությունն է արել Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը։ Նրա խոսքով՝ Գազան գրեթե ամբողջությամբ ավերված է։Աբասը խոսել է Ռուսաստանի Դաշնության կողմից Պաղեստինին ցուցաբերվող պատմական աջակցության մասին, որը նաև ֆինանսական օգնություն է ներառում, և ընդգծել է, որ Ռուսաստանը միշտ ամուր դիրքորոշում է ունեցել հօգուտ Պաղեստինի։Նա կրկնել է, որ Ռուսաստանը պատրաստ է 1 մլրդ դոլար ուղղել Խաղաղության խորհրդին՝ պաղեստինցի ժողովրդին աջակցելու համար։ Ավելի վաղ Մոսկվան Վաշինգտոնի հետ քննարկել էր սառեցված ակտիվներից միջոցները Խաղաղության խորհրդին ուղղելու հարցը։Պուտինը վստահ է, որ միայն պաղեստինյան պետության լիարժեք գործունեությունը կարող է հանգեցնել Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման։Պաղեստինի նախագահը Ռուսաստանի Դաշնություն է մեկնել հունվարի 21-ին աշխատանքային այցով։Սպիտակ տունը հրապարակել Գազայի հատվածում Խաղաղության խորհրդի կազմը
պաղեստին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Израильская оккупация ведет к разрушениям в секторе Газа, заявил Аббас на переговорах с Путиным
Sputnik Արմենիա
Израильская оккупация ведет к разрушениям в секторе Газа, заявил Аббас на переговорах с Путиным
2026-01-22T16:20+0400
true
PT0M55S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/16/98011483_230:0:1670:1080_1920x0_80_0_0_b47ee8582c8abd00813afdd82ee34626.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պաղեստին, ռուսաստան, վլադիմիր պուտին, մահմուդ աբաս, видео, տեսանյութ, տեսանյութեր
պաղեստին, ռուսաստան, վլադիմիր պուտին, մահմուդ աբաս, видео, տեսանյութ, տեսանյութեր
Ի՞նչ են քննարկել Պաղեստինի նախագահն ու Պուտինը. տեսանյութ
16:20 22.01.2026 (Թարմացված է: 16:33 22.01.2026) Աբասը Պուտինի առաջին օտարերկրյա հյուրն է 2026 թվականին։
Իսրայելական օկուպացիան հանգեցնում է Գազայի հատվածի ավերման։ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ժամանակ այս հայտարարությունն է արել Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը։ Նրա խոսքով՝ Գազան գրեթե ամբողջությամբ ավերված է։
Աբասը խոսել է Ռուսաստանի Դաշնության կողմից Պաղեստինին ցուցաբերվող պատմական աջակցության մասին, որը նաև ֆինանսական օգնություն է ներառում, և ընդգծել է, որ Ռուսաստանը միշտ ամուր դիրքորոշում է ունեցել հօգուտ Պաղեստինի։
Պուտինն իր հերթին նշել է, որ երկու պետությունների հարաբերությունները զարգանում են՝ չնայած տարածաշրջանում տիրող իրավիճակով պայմանավորված բոլոր դժվարություններին։
Նա կրկնել է, որ Ռուսաստանը պատրաստ է 1 մլրդ դոլար ուղղել Խաղաղության խորհրդին՝ պաղեստինցի ժողովրդին աջակցելու համար։ Ավելի վաղ Մոսկվան Վաշինգտոնի հետ քննարկել էր սառեցված ակտիվներից միջոցները Խաղաղության խորհրդին ուղղելու հարցը։
Պուտինը վստահ է, որ միայն պաղեստինյան պետության լիարժեք գործունեությունը կարող է հանգեցնել Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման։
Պաղեստինի նախագահը Ռուսաստանի Դաշնություն է մեկնել հունվարի 21-ին աշխատանքային այցով։