https://arm.sputniknews.ru/20260122/hajastanum-appan-partadir-kdarna-mvopedneri-hamar-urish-inch-e-pvokhvum-volvortum-98016816.html
Հայաստանում ԱՊՊԱ–ն պարտադիր կդառնա մոպեդների համար. ուրիշ ի՞նչ է փոխվում ոլորտում
Հայաստանում ԱՊՊԱ–ն պարտադիր կդառնա մոպեդների համար. ուրիշ ի՞նչ է փոխվում ոլորտում
Sputnik Արմենիա
2026 թվականին ՀՀ կառավարությունը կշարունակի սուբսիդավորել գյուղատնտեսական ապահովագրությունը, սակայն ցանկանում է վաղ թե ուշ այն դարձնել ֆինանսապես անկախ։ 22.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-22T16:01+0400
2026-01-22T16:01+0400
2026-01-22T16:21+0400
ապպա
մոպեդ
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/16/72607641_0:0:1601:901_1920x0_80_0_0_503bf94b1cd7b57747e18e9f151c6728.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Հայաստանում մոպեդների, ինչպես նաև տրիցիկլների և կվադրոցիկլների համար պարտադիր կդարձնեն ԱՊՊԱ պայմանագրերը։Օրենսդրական փոփոխությունների հիմնավորման մեջ ՀՀ ներքին գործերի նախարարությունը նշել է, որ տրանսպորտային միջոցների թիվը վերջին տարիներին զգալիորեն աճել է (դրանք լայնորեն օգտագործվում են սննդի առաքման ծառայություններում–խմբ.), բայց ապահովագրվում է դրանց մի փոքր մասը միայն։Կառավարությունն այսօր ընդունեց մեկ այլ փոփոխություն, որը վերաբերում է գյուղատնտեսական ապահովագրությանը: 2020 թվականից սկսած, երբ ներդրվեց այս ծրագիրը, այն բիզնեսի համար այդպես էլ ձեռնտու չդարձավ: Միջազգային վերաապահովագրական ընկերությունը` Swiss Re–ն, որն իր վրա էր վերցրել տեղական ապահովագրական ընկերությունների ռիսկերը, 2024 թ. վերջին դադարեցրեց կառավարության հետ համաձայնագիրը։Ավտոմեքենայի պայթյունի դեպքում ԱՊՊԱ–ն ում և ինչքան փոխհատուցում կտաԱրդյունքում, 2025 թվականին ՀՀ կառավարությունը սկսեց սուբսիդավորել ֆերմերների ապահովագրավճարների մեծ մասը (70–80 %): 2026 թվականին սուբսիդավորումը կառավարությունը կշարունակի, բայց մի փոքր կրճատելով դրանք (ծիրանի համար՝ 40 տոկոս, մնացած մշակաբույսերի համար՝ 60 տոկոս)։ Այդ նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը կհատկացվի 200 մլն դրամ։Հատկացման նման փոքր ծավալը պայմանավորված է նրանով, որ Հայաստանում գյուղատնտեսական ապահովագրությունը պարտադիր չէ, այդ իսկ պատճառով գյուղացիների միայն փոքր մասն է պայմանագիր կնքում։Կառավարությունից նաև հայտնում են, որ կշարունակեն քննարկումները միջազգային գործընկերների հետ, որպեսզի մշակվի գյուղատնտեսական ապահովագրության ֆինանսապես կայուն` սուբսիդիաներից անկախ մոդել:Թեթև ավտովթարների դեպքում երթևեկելի հատվածը պետք է ազատել 20 րոպեում․ ԱԺ-ն օրենք ընդունեց
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/16/72607641_0:0:1425:1068_1920x0_80_0_0_28970fece88938ceb47043ff94848459.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ապպա, մոպեդ, հայաստան
Հայաստանում ԱՊՊԱ–ն պարտադիր կդառնա մոպեդների համար. ուրիշ ի՞նչ է փոխվում ոլորտում
16:01 22.01.2026 (Թարմացված է: 16:21 22.01.2026) 2026 թվականին ՀՀ կառավարությունը կշարունակի սուբսիդավորել գյուղատնտեսական ապահովագրությունը, սակայն ցանկանում է վաղ թե ուշ այն դարձնել ֆինանսապես անկախ։
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Հայաստանում մոպեդների, ինչպես նաև տրիցիկլների և կվադրոցիկլների համար պարտադիր կդարձնեն ԱՊՊԱ պայմանագրերը։
«Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծն այսօր հավանության արժանացավ ՀՀ կառավարության նիստի ժամանակ և ներկայացվեց Ազգային ժողովի քննարկմանը:
Օրենսդրական փոփոխությունների հիմնավորման մեջ ՀՀ ներքին գործերի նախարարությունը նշել է, որ տրանսպորտային միջոցների թիվը վերջին տարիներին զգալիորեն աճել է (դրանք լայնորեն օգտագործվում են սննդի առաքման ծառայություններում–խմբ.), բայց ապահովագրվում է դրանց մի փոքր մասը միայն։
Կառավարությունն այսօր ընդունեց մեկ այլ փոփոխություն, որը վերաբերում է գյուղատնտեսական ապահովագրությանը: 2020 թվականից սկսած, երբ ներդրվեց այս ծրագիրը, այն բիզնեսի համար այդպես էլ ձեռնտու չդարձավ: Միջազգային վերաապահովագրական ընկերությունը` Swiss Re–ն, որն իր վրա էր վերցրել տեղական ապահովագրական ընկերությունների ռիսկերը, 2024 թ. վերջին դադարեցրեց կառավարության հետ համաձայնագիրը։
Արդյունքում, 2025 թվականին ՀՀ կառավարությունը սկսեց սուբսիդավորել ֆերմերների ապահովագրավճարների մեծ մասը (70–80 %): 2026 թվականին սուբսիդավորումը կառավարությունը կշարունակի, բայց մի փոքր կրճատելով դրանք (ծիրանի համար՝ 40 տոկոս, մնացած մշակաբույսերի համար՝ 60 տոկոս)։ Այդ նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը կհատկացվի 200 մլն դրամ։
Հատկացման նման փոքր ծավալը պայմանավորված է նրանով, որ Հայաստանում գյուղատնտեսական ապահովագրությունը պարտադիր չէ, այդ իսկ պատճառով գյուղացիների միայն փոքր մասն է պայմանագիր կնքում։
Կառավարությունից նաև հայտնում են, որ կշարունակեն քննարկումները միջազգային գործընկերների հետ, որպեսզի մշակվի գյուղատնտեսական ապահովագրության ֆինանսապես կայուն` սուբսիդիաներից անկախ մոդել: