https://arm.sputniknews.ru/20260122/gerutjunic-veradardzats-vagif-khachatrjanin-virahatum-en--98017102.html
Գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանին վիրահատում են
Գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանին վիրահատում են
Sputnik Արմենիա
Խաչատրյանը գերեվարվել էր 2023 թվականի օգոստոսին, երբ վիրահատության նպատակով Ստեփանակերտից Կարմիր խաչի մեքենայով ուղևորվել էր Երևան։ 22.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-22T16:02+0400
2026-01-22T16:02+0400
2026-01-22T16:11+0400
հայաստան
վագիֆ խաչատրյան
վիրահատություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/07/68328901_0:179:1280:899_1920x0_80_0_0_9d0943fa8aeba7efa4daa8e8b2f3202e.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Բաքվի գերությունից հունվարի 14–ին վերադարձած Վագիֆ Խաչատրյանին այս պահին վիրահատում են «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ԲԿ-ից։Sputnik Արմենիայի տեղեկություններով` բժիշկները սրտի բաց վիրահատություն են անում։Հիշեցնենք` անհետաձգելի բուժօգնություն ստանալու համար Արցախից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները առևանգեցին 2023թ–ի հուլիսի 29–ին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրան մեղադրանք է ներկայացվել, ըստ որի` Վագիֆ Խաչատրյանն իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործությունների։ Բաքվի դատարանը 2023 թվականի նոյեմբերին նրան դատապարտեց 15 տարվա ազատազրկման։2025 թվականի հունվարի 14–ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 4 գերիների, այդ թվում` Վագիֆ Խաչատրյանին:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/07/68328901_41:0:1240:899_1920x0_80_0_0_e423ff78af7f7ed553feaa738eca43c4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վագիֆ խաչատրյան, վիրահատություն
հայաստան, վագիֆ խաչատրյան, վիրահատություն
Գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանին վիրահատում են
16:02 22.01.2026 (Թարմացված է: 16:11 22.01.2026) Խաչատրյանը գերեվարվել էր 2023 թվականի օգոստոսին, երբ վիրահատության նպատակով Ստեփանակերտից Կարմիր խաչի մեքենայով ուղևորվել էր Երևան։
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Բաքվի գերությունից հունվարի 14–ին վերադարձած Վագիֆ Խաչատրյանին այս պահին վիրահատում են «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեցին ԲԿ-ից։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` բժիշկները սրտի բաց վիրահատություն են անում։
Հիշեցնենք` անհետաձգելի բուժօգնություն ստանալու համար Արցախից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները
առևանգեցին 2023թ–ի հուլիսի 29–ին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրան մեղադրանք է ներկայացվել, ըստ որի` Վագիֆ Խաչատրյանն իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործությունների։ Բաքվի դատարանը 2023 թվականի նոյեմբերին նրան
դատապարտեց 15 տարվա ազատազրկման։
2025 թվականի հունվարի 14–ին
հայտնի դարձավ, որ Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 4 գերիների, այդ թվում` Վագիֆ Խաչատրյանին: