https://arm.sputniknews.ru/20260122/arnvo-babajanjani-vordin-patmel-e-maestrvoji-verjin-ergi-masin-98023574.html
Առնո Բաբաջանյանի որդին պատմել է մաեստրոյի վերջին երգի մասին
Առնո Բաբաջանյանի որդին պատմել է մաեստրոյի վերջին երգի մասին
Sputnik Արմենիա
Այսօր երկրպագուներն ու երաժշտասերները նշում են Առնո Բաբաջանյանի 105- ամյակը։ նրա որդին՝ Արա Բաբաջանյանը, Sputnik Արմենիայի հետ զրույցում հետաքրքիր դրվագներ է... 22.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-22T19:10+0400
2026-01-22T19:10+0400
2026-01-22T19:10+0400
առնո բաբաջանյան
երգ
արա բաբաջանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/169/97/1699783_0:0:1888:1063_1920x0_80_0_0_5787205b161865e7c97579e872e7e160.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Առնո Բաբաջանյանն իր վերջին երգը գրել է հիվանդանոցում՝ վերջին վիրահատության նախօրեին։ Նա մեղեդի է «լսել», իսկ հետո հիվանդասենյակում մի գրոտված անձեռոցիկ են գտել։ Ստեղծագործությունն այդպես էլ կոչվում է՝ «Վերջին երգը»։Հայտնի է, որ Բաբաջանյանը հումորի և հեգնանքի յուրօրինակ զգացում ուներ։ Այն հարցին, թե ինչպիսի մեղեդիներ նա կգրեր մեր օրերում, որդին պատասխանում է, որ հայրը սիրում էր և՛ դասական, և՛ էստրադային երաժշտություն։ Նա առաջիններից էր, ով համադրեց հայկական մելոսը դոդեկաֆոնիայի հետ։«Թվիստ, շեյք… Հայրս չէր խորշում, դա նրան հետաքրքիր էր։ Ջանում էր ժամանակին համընթաց քայլել։ Բայց ես, անկեղծ ասած, չգիտեմ․․․ դժվար թե նա ռեփ գրեր, դժվար թե հրաժարվեր մեղեդուց...»։Կոմպոզիտորի որդին հիշում է, որ կենցաղում Առնոն խիստ, բայց սիրող հայր էր, որը դաստիարակում էր անձնական օրինակով և աշխատասիրությամբ։Արա Բաբաջանյանն անդրադարձավ նաև «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմին, որում նա մարմնավորել է գլխավոր դերերից մեկը։ Նրա խոսքով՝ հայրը գործընթացին չի միջամտել. «Նա լիովին վստահում էր ռեժիսորին՝ Ներսես Հովհաննիսյանին։ Իսկ ինքն աննկարագրելի արտիստիկ մարդ էր»։Այն հարցին, թե որդին ի՞նչ կասեր հորը կամ ի՞նչ կհարցներ, եթե նման հնարավորություն ունենար, Արա Բաբաջանյանը պատասխանեց, որ հայրն անկեղծորեն կզարմանար՝ իմանալով, թե այս տարիների ընթացքում ինչեր են տեղի ունեցել աշխարհում, հետխորհրդային տարածքում և Հայաստանում։Դերասանը հավելեց, որ հայրը շատ կուրախանար՝ իմանալով, որ ինքն ընտանիք ունի, որ ամեն ինչ լավ է։ «Նրան հաճելի կլիներ իմանալ, թե ես ինչ եմ անում, ինչով եմ զբաղվում…»։Խոսելով ընտանիքի մասին՝ Արա Բաբաջանյանը նշեց, որ կոմպոզիտորի սերունդներն այլ ուղի են ընտրել, թեև սիրում են երաժշտությունը. «Աղջիկս բոլորովին այլ գործով է զբաղվում։ Թոռներս ընտրել են սպորտը՝ ֆուտբոլիստներ են, մարզվում են, բայց սիրում են երաժշտությունը։ Կրտսերը շատ է սիրում «Սատանայի անիվը» (Чертово колесо) երգը։ Երգեցողության դասին մի անգամ խոսք է բացվել ուսուցչի հետ, և թոռս հպարտությամբ ասել է, որ Բաբաջանյանն իր մեծ պապն է»։Այսօր Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամն ակտիվ աշխատում է նրա ստեղծագործական ժառանգության պաշտպանության ուղղությամբ։ Արա Բաբաջանյանին մտահոգում է հեղինակներին «մոռանալու» ժամանակակից միտումը, երբ երգն ասոցացվում է միայն կատարողի հետ։ Նա նաև պատմեց հոր ստեղծագործությունները յուրացնելու ու որպես հարևան երկրի ֆոլկլոր ներկայացնելու փորձերի դեմ պայքարի մասին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/169/97/1699783_0:0:1888:1417_1920x0_80_0_0_9c3a86cd62576cab5c0ff7515097e08d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
առնո բաբաջանյան, երգ, արա բաբաջանյան
առնո բաբաջանյան, երգ, արա բաբաջանյան
Առնո Բաբաջանյանի որդին պատմել է մաեստրոյի վերջին երգի մասին
Այսօր երկրպագուներն ու երաժշտասերները նշում են Առնո Բաբաջանյանի 105- ամյակը։ նրա որդին՝ Արա Բաբաջանյանը, Sputnik Արմենիայի հետ զրույցում հետաքրքիր դրվագներ է պատմել անվանի կոմպոզիտորի կյանքից։
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Առնո Բաբաջանյանն իր վերջին երգը գրել է հիվանդանոցում՝ վերջին վիրահատության նախօրեին։ Նա մեղեդի է «լսել», իսկ հետո հիվանդասենյակում մի գրոտված անձեռոցիկ են գտել։ Ստեղծագործությունն այդպես էլ կոչվում է՝ «Վերջին երգը»։
«Մի անգամ Արմեն Ջիգարխանյանը հորս հարցրեց, թե ինչպես է երաժշտություն հորինում։ Երևի ինչ-որ փիլիսոփայական պատասխան էր սպասում, բայց հայրս պարզ պատասխանեց․ «Լսում եմ»։ Դա վերևից էր գալիս։ Նա լսում էր այդ մեղեդիները, հետո պարզապես փոխանցում էր թղթին։ Նույնիսկ գործիքի կարիք չուներ։ Դա կարող էր լինել և՛ գիշերը, և՛ ճամփորդության ժամանակ, կարող էր լինել ամենաանսպասելի տեղերում…»,-
Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում պատմեց դերասան և երգիչ Արա Բաբաջանյանը։
Հայտնի է, որ Բաբաջանյանը հումորի և հեգնանքի յուրօրինակ զգացում ուներ։ Այն հարցին, թե ինչպիսի մեղեդիներ նա կգրեր մեր օրերում, որդին պատասխանում է, որ հայրը սիրում էր և՛ դասական, և՛ էստրադային երաժշտություն։ Նա առաջիններից էր, ով համադրեց հայկական մելոսը դոդեկաֆոնիայի հետ։
«Թվիստ, շեյք… Հայրս չէր խորշում, դա նրան հետաքրքիր էր։ Ջանում էր ժամանակին համընթաց քայլել։ Բայց ես, անկեղծ ասած, չգիտեմ․․․ դժվար թե նա ռեփ գրեր, դժվար թե հրաժարվեր մեղեդուց...»։
Կոմպոզիտորի որդին հիշում է, որ կենցաղում Առնոն խիստ, բայց սիրող հայր էր, որը դաստիարակում էր անձնական օրինակով և աշխատասիրությամբ։
Արա Բաբաջանյանն անդրադարձավ նաև «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմին, որում նա մարմնավորել է գլխավոր դերերից մեկը։ Նրա խոսքով՝ հայրը գործընթացին չի միջամտել. «Նա լիովին վստահում էր ռեժիսորին՝ Ներսես Հովհաննիսյանին։ Իսկ ինքն աննկարագրելի արտիստիկ մարդ էր»։
Այն հարցին, թե որդին ի՞նչ կասեր հորը կամ ի՞նչ կհարցներ, եթե նման հնարավորություն ունենար, Արա Բաբաջանյանը պատասխանեց, որ հայրն անկեղծորեն կզարմանար՝ իմանալով, թե այս տարիների ընթացքում ինչեր են տեղի ունեցել աշխարհում, հետխորհրդային տարածքում և Հայաստանում։
Դերասանը հավելեց, որ հայրը շատ կուրախանար՝ իմանալով, որ ինքն ընտանիք ունի, որ ամեն ինչ լավ է։ «Նրան հաճելի կլիներ իմանալ, թե ես ինչ եմ անում, ինչով եմ զբաղվում…»։
Խոսելով ընտանիքի մասին՝ Արա Բաբաջանյանը նշեց, որ կոմպոզիտորի սերունդներն այլ ուղի են ընտրել, թեև սիրում են երաժշտությունը. «Աղջիկս բոլորովին այլ գործով է զբաղվում։ Թոռներս ընտրել են սպորտը՝ ֆուտբոլիստներ են, մարզվում են, բայց սիրում են երաժշտությունը։ Կրտսերը շատ է սիրում «Սատանայի անիվը» (Чертово колесо) երգը։ Երգեցողության դասին մի անգամ խոսք է բացվել ուսուցչի հետ, և թոռս հպարտությամբ ասել է, որ Բաբաջանյանն իր մեծ պապն է»։
Այսօր Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամն ակտիվ աշխատում է նրա ստեղծագործական ժառանգության պաշտպանության ուղղությամբ։ Արա Բաբաջանյանին մտահոգում է հեղինակներին «մոռանալու» ժամանակակից միտումը, երբ երգն ասոցացվում է միայն կատարողի հետ։ Նա նաև
պատմեց հոր ստեղծագործությունները յուրացնելու ու որպես հարևան երկրի ֆոլկլոր ներկայացնելու փորձերի դեմ պայքարի մասին։