https://arm.sputniknews.ru/20260122/aljaskaji-gnvov-putiny-gnahatel-e-grenlandiaji-harcvov-amn-i-ev-daniaji-vetshi-herankarnery-97990950.html
«Ալյասկայի գնով». Պուտինը գնահատել է Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի և Դանիայի վեճի հեռանկարները
«Ալյասկայի գնով». Պուտինը գնահատել է Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի և Դանիայի վեճի հեռանկարները
Sputnik Արմենիա
Պուտինը, ոչ առանց հեգնանքի, օրինակ է բերել Ալյասկայի վաճառքի գործարքը և պայմանական պատմական համեմատություն անցկացնելով՝ Գրենլանդիայի հնարավոր արժեքը գնահատել է... 22.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-22T08:29+0400
2026-01-22T08:29+0400
2026-01-22T08:29+0400
ալյասկա
վլադիմիր պուտին
գրենլանդիա
ամն
դանիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/16/97990246_0:0:1280:720_1920x0_80_0_0_98303792ef72f428ec72ea57e89d1096.jpg
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Դանիան ինքնուրույն գլուխ կհանեն Գրենլանդիայի հարցում: Այս մասին նա ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ տեսակոնֆերանսի ժամանակ։Ավելի վաղ ԱՄՆնախագահ ԴոնալդԹրամփըհայտարարել էր, որ Միացյալ Նահանգները Գրենլանդիայի կարիքն ունի, քանի որ դանիական կղզին «շրջապատված է Ռուսաստանի և Չինաստանի նավերով»։ Թրամփը նաև հնարավոր է համարել, որ Վաշինգտոնին մերժելու դեպքում Գրենլանդիան կարող է անցնել Մոսկվայի կամ Պեկինի ազդեցության տակ։Պուտինը, ոչ առանց հեգնանքի, օրինակ է բերել Ալյասկայի վաճառքի գործարքը և պատմական պայմանական համեմատություն անցկացնելով՝ Գրենլանդիայի հնարավոր արժեքը գնահատել է 200-250 միլիոն դոլար:Ընդ որում նա նշելէ, որ ոսկու այն ժամանակվա գների համեմատ գումարը կարող էր մոտենալ մեկ միլիարդ դոլարին՝ հավելելով, որ ԱՄՆ-ն «ունակ է նման գումարի էլ դիմանալ»:Պուտինը նաև հիշեցրել է, որ Դանիան արդեն ունի Միացյալ Նահանգներին տարածքներ վաճառելու փորձ: Նրախոսքով՝ 1917 թվականին Կոպենհագենը Վաշինգտոնին վաճառեց Վիրջինյան կղզիները, ինչը հաստատում է երկկողմ հարաբերություններում նման նախադեպի առկայությունը:Գրենլանդիան Դանիայի Թագավորության մի մասն է։Ավելի վաղ Դանիայի և Գրենլանդիայի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ կղզին վաճառքի ենթակա չէ և կոչ են արել ԱՄՆ-ին հարգել իրենց տարածքային ամբողջականությունը:
ալյասկա
գրենլանդիա
ամն
դանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Владимир Путин о ситуации вокруг Гренландии
Sputnik Արմենիա
Владимир Путин о ситуации вокруг Гренландии
2026-01-22T08:29+0400
true
PT1M45S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/16/97990246_161:0:1121:720_1920x0_80_0_0_b8dd5b4edd85b97d03b28630a534822d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալյասկա, վլադիմիր պուտին, գրենլանդիա, ամն, դանիա, видео
ալյասկա, վլադիմիր պուտին, գրենլանդիա, ամն, դանիա, видео
«Ալյասկայի գնով». Պուտինը գնահատել է Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի և Դանիայի վեճի հեռանկարները
Պուտինը, ոչ առանց հեգնանքի, օրինակ է բերել Ալյասկայի վաճառքի գործարքը և պայմանական պատմական համեմատություն անցկացնելով՝ Գրենլանդիայի հնարավոր արժեքը գնահատել է 200-250 միլիոն դոլար:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Դանիան ինքնուրույն գլուխ կհանեն Գրենլանդիայի հարցում: Այս մասին նա ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ տեսակոնֆերանսի ժամանակ։
«Կարծում եմ, որ նրանք կհասկանան միմյանց»,- նշել Է Պուտինը՝ մեկնաբանելով ամերիկյան կողմի հայտարարությունները կղզու ռազմավարական նշանակության մասին:
Ավելի վաղ ԱՄՆնախագահ ԴոնալդԹրամփըհայտարարել էր, որ Միացյալ Նահանգները Գրենլանդիայի կարիքն ունի, քանի որ դանիական կղզին «շրջապատված է Ռուսաստանի և Չինաստանի նավերով»։ Թրամփը նաև հնարավոր է համարել, որ Վաշինգտոնին մերժելու դեպքում Գրենլանդիան կարող է անցնել Մոսկվայի կամ Պեկինի ազդեցության տակ։
Պուտինը, ոչ առանց հեգնանքի, օրինակ է բերել Ալյասկայի վաճառքի գործարքը և պատմական պայմանական համեմատություն անցկացնելով՝ Գրենլանդիայի հնարավոր արժեքը գնահատել է 200-250 միլիոն դոլար:
«Եթե համեմատենք Ալյասկայի և Գրենլանդիայի տարածքը, տարբերությունը կազմում է մոտ 450 հազար քառակուսի կիլոմետր։ Համապատասխանաբար, ելնելով Ալյասկայի գործարքի արժեքից, Գրենլանդիայի գինը կարող էր լինել 200-250 միլիոն դոլարի սահմաններում»,- ասել է նախագահը։
Ընդ որում նա նշելէ, որ ոսկու այն ժամանակվա գների համեմատ գումարը կարող էր մոտենալ մեկ միլիարդ դոլարին՝ հավելելով, որ ԱՄՆ-ն «ունակ է նման գումարի էլ դիմանալ»:
Պուտինը նաև հիշեցրել է, որ Դանիան արդեն ունի Միացյալ Նահանգներին տարածքներ վաճառելու փորձ: Նրախոսքով՝ 1917 թվականին Կոպենհագենը Վաշինգտոնին վաճառեց Վիրջինյան կղզիները, ինչը հաստատում է երկկողմ հարաբերություններում նման նախադեպի առկայությունը:
Գրենլանդիան Դանիայի Թագավորության մի մասն է։Ավելի վաղ Դանիայի և Գրենլանդիայի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ կղզին վաճառքի ենթակա չէ և կոչ են արել ԱՄՆ-ին հարգել իրենց տարածքային ամբողջականությունը: