https://arm.sputniknews.ru/20260122/adrbejanum-arnvo-babajanjani-erazhshtutjunn-anvanel-en-baqvi-banahjusutjun-97984451.html
Ադրբեջանում Առնո Բաբաջանյանի երաժշտությունն անվանել են «Բաքվի բանահյուսություն»
Ադրբեջանում Առնո Բաբաջանյանի երաժշտությունն անվանել են «Բաքվի բանահյուսություն»
Sputnik Արմենիա
Սոցցանցերի ադրբեջանական հատվածում Մուսլիմ Մագոմաևին նվիրված ելույթների ներքո ադրբեջանցի երգչի բազմաթիվ երգերի երաժշտության հեղինակի՝ Առնո Բաբաջանյանի անունը չի... 22.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-22T08:55+0400
2026-01-22T08:55+0400
2026-01-22T08:55+0400
առնո բաբաջանյան
կոմպոզիտոր
մուսլիմ մագոմաև
երաժշտություն
խսհմ
ադրբեջան
հայ-ադրբեջանական
https://cdn.am.sputniknews.ru/img/1024/68/10246874_0:478:1943:1570_1920x0_80_0_0_ff5a99ac9294fc78a8242af293420686.jpg
Առնո Բաբաջանյանի որդին՝ Արա Բաբաջանյանը, Sputnik Արմենիային տված հարցազրույցում պատմել է, որ համացանցում Մուսլիմ Մագոմաևի «Սատանայի անիվը» (տեքստը՝ Եվգենի Եվտուշենկոյի, երաժշտությունը՝ Առնո Բաբաջանյանի) երգի ներքո, որը կատարում է«հարևան հանրապետությությունից երգիչ», որպես տեքստի հեղինակ նշված է բանաստեղծ Ռոբերտ Ռոժդեստվենսկին, իսկ երաժշտությանհեղինակ՝ «Բաքվի բանահյուսություն»։Իրավիճակը պարզաբանելու համար Արա Բաբաջանյանն արդեն դիմել է իրավաբաններին։Առնո Բաբաջանյանը և Մուսլիմ Մագոմաևը խորհրդային էստրադայի լեգենդար ստեղծագործական դուետ էին, որոնք ստեղծեցին բազմաթիվ հիթեր («Գեղեցկության թագուհի», «Մեղեդի», «Շնորհակալ եմ քեզ»): Այս երգերը դարձան խորհրդային էստրադայի անբաժանելի մասը։Բաղրամյանն ու Խաչատրյանը աստվածացնում էին իրենց կանանց․ խելահեղ սիրո վեց պատմությունՆրանց համագործակցությունը սկսվել էր դեռևս 1960-ականներին։ Բաբաջանյանի և Մագոմաևի առաջին երգը «Հիշում եմ Բուլղարիան»-ն էր, ապա «Աշխարհի ամենալավ քաղաքը» (1964թ., տեքստը՝ Լեոնիդ Դերբենյովի), «Գեղեցկության թագուհին» (1965թ., տեքստը՝ Անատոլի Գորոխովի), «Սատանայի անիվը» (1969թ., տեքստը՝ Եվգենի Եվտուշենկոյի), «Հարսանիք» (1971թ., տեքստը՝ Ռոբերտ Ռոժդեստվենսկու), «Վերադարձրու ինձ երաժշտությունը» (1975թ., տեքստը՝ Անդրեյ Վոզնեսենսկու): Այդ ժամանակաշրջանում, անշուշտ, Բաբաջանյան–Մագոմաև զույգը փայլում էր բեմում։
խսհմ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1024/68/10246874_0:296:1943:1753_1920x0_80_0_0_dfbe28e07ca3672bcfbe267a019a08a1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
առնո բաբաջանյան, կոմպոզիտոր, մուսլիմ մագոմաև, երաժշտություն, խսհմ, ադրբեջան, հայ-ադրբեջանական
առնո բաբաջանյան, կոմպոզիտոր, մուսլիմ մագոմաև, երաժշտություն, խսհմ, ադրբեջան, հայ-ադրբեջանական
Ադրբեջանում Առնո Բաբաջանյանի երաժշտությունն անվանել են «Բաքվի բանահյուսություն»
Սոցցանցերի ադրբեջանական հատվածում Մուսլիմ Մագոմաևին նվիրված ելույթների ներքո ադրբեջանցի երգչի բազմաթիվ երգերի երաժշտության հեղինակի՝ Առնո Բաբաջանյանի անունը չի հիշատակվում:
Առնո Բաբաջանյանի որդին՝ Արա Բաբաջանյանը,
Sputnik Արմենիային տված հարցազրույցում պատմել է, որ համացանցում Մուսլիմ Մագոմաևի «Սատանայի անիվը» (տեքստը՝ Եվգենի Եվտուշենկոյի, երաժշտությունը՝ Առնո Բաբաջանյանի) երգի ներքո, որը կատարում է«հարևան հանրապետությությունից երգիչ», որպես տեքստի հեղինակ նշված է բանաստեղծ Ռոբերտ Ռոժդեստվենսկին, իսկ երաժշտությանհեղինակ՝ «Բաքվի բանահյուսություն»։
Իրավիճակը պարզաբանելու համար Արա Բաբաջանյանն արդեն դիմել է իրավաբաններին։
«Տեսնենք՝ ինչ արդյունքներ կլինեն ... Այդպես հաճախ է լինում, երբ Մուսլիմ Մագոմաևին նվիրված համերգներ են անցկացնում։ Ընդ որում, ես մեծ հարգանքով, սիրով եմ վերաբերվում Մուսլիմին։ Մենք նրան ընդունում էինք որպես ընտանիքի անդամ, ես այն ժամանակ նոր էի սկսում կարիերաս։ Նա գալիս էր մեր տուն և ժամերով կարող էր նստել դաշնամուրի մոտ, երգել, շփվել», – ասել է անվանի կոմպոզիտորի որդին։
Առնո Բաբաջանյանը և Մուսլիմ Մագոմաևը խորհրդային էստրադայի լեգենդար ստեղծագործական դուետ էին, որոնք ստեղծեցին բազմաթիվ հիթեր («Գեղեցկության թագուհի», «Մեղեդի», «Շնորհակալ եմ քեզ»): Այս երգերը դարձան խորհրդային էստրադայի անբաժանելի մասը։
Նրանց համագործակցությունը սկսվել էր դեռևս 1960-ականներին։ Բաբաջանյանի և Մագոմաևի առաջին երգը «Հիշում եմ Բուլղարիան»-ն էր, ապա «Աշխարհի ամենալավ քաղաքը» (1964թ., տեքստը՝ Լեոնիդ Դերբենյովի), «Գեղեցկության թագուհին» (1965թ., տեքստը՝ Անատոլի Գորոխովի), «Սատանայի անիվը» (1969թ., տեքստը՝ Եվգենի Եվտուշենկոյի), «Հարսանիք» (1971թ., տեքստը՝ Ռոբերտ Ռոժդեստվենսկու), «Վերադարձրու ինձ երաժշտությունը» (1975թ., տեքստը՝ Անդրեյ Վոզնեսենսկու): Այդ ժամանակաշրջանում, անշուշտ, Բաբաջանյան–Մագոմաև զույգը փայլում էր բեմում։