00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Վերին Լարսի ճանապարհը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար

© SputnikՎերին Լարս տանող ճանապարհ
Վերին Լարս տանող ճանապարհ - Sputnik Արմենիա, 1920, 21.01.2026
Բաժանորդագրվել
Բեռնատարների համար երթևեկությունը փակ է հունվարի 20-ի երեկոյից։
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Վերին Լարսի անցակետով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը, որը հունվարի 20-ից փակ էր բոլոր տրանսպորտային միջոցների համար, բացվել է թեթև մարդատար ավտոմեքենաների համար։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը:
«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը վերականգնվել է թեթև մարդատար մեքենաների համար», – ասվում է հաղորդագրության մեջ։
Միևնույն ժամանակ բեռնատարների համար երթևեկությունը շարունակում է փակ մնալ հունվարի 20-ից։
Հիշեցնենք` Վերին Լարսով անցնող ճանապարհը միակ ցամաքային ուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ (Վրաստանով):
Լրահոս
0