https://arm.sputniknews.ru/20260121/kvonkret-orakargervov-en-hrahrvats-kgms-nakharary-dahukajin-spvorti-shurj-skandali-masin-97977405.html
Կոնկրետ օրակարգերով են հրահրված․ ԿԳՄՍ նախարարը՝ դահուկային սպորտի շուրջ սկանդալի մասին
Կոնկրետ օրակարգերով են հրահրված․ ԿԳՄՍ նախարարը՝ դահուկային սպորտի շուրջ սկանդալի մասին
Sputnik Արմենիա
Նախարարը պնդում է, որ սպորտը երբևէ այսչափ պետական հոգածություն չի ունեցել։ 21.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-21T17:30+0400
2026-01-21T17:30+0400
2026-01-21T17:30+0400
հայաստան
սպորտ
ժաննա անդրեասյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/17/59977890_0:0:1600:901_1920x0_80_0_0_190dd1e6ec2c364ef906936b959ad629.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik․ Ձմեռային մարզաձևերի զարգացումը ՀՀ կառավարության օրակարգում է որպես առաջնահերթ և կարևոր խնդիր։ Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Նարեկ Բաբայանի հարցին։Նախարարը շեշտեց՝ սա վերաբերում է նաև դահուկային սպորտին, և այլ բովանդակությամբ խոսակցությունները կոնկրետ օրակարգերով են հրահրված։Պատգամավոր Նարեկ Բաբայանն իր հարցում անդրադարձել էր Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանի հրաժարականի տեքստին, որում նա նշում էր, թե միայն ֆեդերացիայի նախագահ լինելով կամ ֆեդերացիայի միջոցով հնարավոր չէ որևէ մարզաձև զարգացնել և ԿԳՄՍ նախարարությանն ուղղված խնդրանքները տարիներ շարունակ առանց լուծման են մնում։Նախարարի խոսքով՝ այս տարի հավելյալ ֆինանսավորում է տրամադրվում ձմեռային մարզաձևերի ևս մեկ ֆեդերացիայի՝ Դահուկային լեռնագնացության ֆեդերացիային։Անդրեասյանը նաև նշեց, որ վերջին տարիներին մասսայական սպորտի ֆինանսավորումը մի քանի անգամ է ավելացել։ Ըստ նրա՝ եթե 2017-ին 207 միլիոն դրամ էր հատկացվում, ապա այսօր արդեն՝ 5,5 միլիարդ դրամ։Սպորտը պետք է լինի սպորտի մասին․ նախարարը՝ մարզիկի կողմից «Ադրբեջան» բառը ծածկելու մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/17/59977890_0:0:1424:1067_1920x0_80_0_0_2a6bdc9037c8b79dbc2fa5b87ea2341a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սպորտ , ժաննա անդրեասյան
հայաստան, սպորտ , ժաննա անդրեասյան
Կոնկրետ օրակարգերով են հրահրված․ ԿԳՄՍ նախարարը՝ դահուկային սպորտի շուրջ սկանդալի մասին
Նախարարը պնդում է, որ սպորտը երբևէ այսչափ պետական հոգածություն չի ունեցել։
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik․ Ձմեռային մարզաձևերի զարգացումը ՀՀ կառավարության օրակարգում է որպես առաջնահերթ և կարևոր խնդիր։ Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Նարեկ Բաբայանի հարցին։
Նախարարը շեշտեց՝ սա վերաբերում է նաև դահուկային սպորտին, և այլ բովանդակությամբ խոսակցությունները կոնկրետ օրակարգերով են հրահրված։
Պատգամավոր Նարեկ Բաբայանն իր հարցում անդրադարձել էր Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ
Գագիկ Սարգսյանի հրաժարականի տեքստին, որում նա նշում էր, թե միայն ֆեդերացիայի նախագահ լինելով կամ ֆեդերացիայի միջոցով հնարավոր չէ որևէ մարզաձև զարգացնել և ԿԳՄՍ նախարարությանն ուղղված խնդրանքները տարիներ շարունակ առանց լուծման են մնում։
«Դահուկային սպորտին այս տարի հավելյալ աջակցություն է տրվել մասնավորի հետ համագործակցությամբ, ֆեդերացիայի ֆինանսավորումն աճել է շուրջ 18 տոկոսով, հետևաբար այս բոլոր խոսակցություններն ուղղակի տեղին չեն, չեն համապատասխանում իրականությանը և բացահայտում են հավելյալ օրակարգեր, որոնք ամեն ինչի մասին են, բայց ոչ սպորտի»,- ասաց Անդրեասյանը՝ պնդելով, որ այն, ինչ շրջանառվում է, այլ օրակարգերով է հրահրված։
Նախարարի խոսքով՝ այս տարի հավելյալ ֆինանսավորում է տրամադրվում ձմեռային մարզաձևերի ևս մեկ ֆեդերացիայի՝ Դահուկային լեռնագնացության ֆեդերացիային։
Անդրեասյանը նաև նշեց, որ վերջին տարիներին մասսայական սպորտի ֆինանսավորումը մի քանի անգամ է ավելացել։ Ըստ նրա՝ եթե 2017-ին 207 միլիոն դրամ էր հատկացվում, ապա այսօր արդեն՝ 5,5 միլիարդ դրամ։