https://arm.sputniknews.ru/20260121/khaghaghutjan-khvorhrdin-mianal-cankacvoghneri-pakas-chka-tramp-97988116.html
Խաղաղության խորհրդին միանալ ցանկացողների պակաս չկա. Թրամփ
Խաղաղության խորհրդին միանալ ցանկացողների պակաս չկա. Թրամփ
Sputnik Արմենիա
Թրամփը պարզաբանել է, որ մասնակցության հանդեպ հետաքրքրություն են ցուցաբերում խոշոր պետությունները, ինչպես նաև «բազմաթիվ մեծ մարդիկ»։ 21.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-21T22:10+0400
2026-01-21T22:10+0400
2026-01-21T22:47+0400
դոնալդ թրամփ
շվեյցարիա
ամն
գրենլանդիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/15/97978213_0:81:1600:981_1920x0_80_0_0_2a0abe5ecfcf7d8c60ee812247978748.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Խաղաղության խորհրդի կազմում ընդգրկվել ցանկացողների հերթ է գոյացել։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։Թրամփը պարզաբանել է, որ մասնակցության հանդեպ հետաքրքրություն են ցուցաբերում խոշոր պետությունները, ինչպես նաև «բազմաթիվ մեծ մարդիկ»։ Նա ստեղծվող կառույցը բնութագրել է որպես կարգավիճակի առումով աննախադեպ՝ ընդգծելով, որ դա կլինի «երբևէ ստեղծված ամենահեղինակավոր խորհուրդը»։Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտնել էր, որ խորհրդին մասնակցելու է հրավիրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ որպես համաշխարհային առաջնորդներից մեկի։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է համապատասխան հրավերի ստացումը։Փաշինյանը մեկնել է Շվեյցարիա` մասնակցելու Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրմանըԹրամփը նաև հայտարարել էր, որ «Խաղաղության խորհուրդը» ստեղծվում է Գազայի իրավիճակի համատեքստում, և դրան մասնակցելու համար մի շարք պետությունների առաջնորդներ են հրավիրվել։
շվեյցարիա
ամն
գրենլանդիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/15/97978213_0:0:1469:1101_1920x0_80_0_0_22e1a032a52a132791071a76c7a6020c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դոնալդ թրամփ, շվեյցարիա, ամն, գրենլանդիա
դոնալդ թրամփ, շվեյցարիա, ամն, գրենլանդիա
Խաղաղության խորհրդին միանալ ցանկացողների պակաս չկա. Թրամփ
22:10 21.01.2026 (Թարմացված է: 22:47 21.01.2026) Թրամփը պարզաբանել է, որ մասնակցության հանդեպ հետաքրքրություն են ցուցաբերում խոշոր պետությունները, ինչպես նաև «բազմաթիվ մեծ մարդիկ»։
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Խաղաղության խորհրդի կազմում ընդգրկվել ցանկացողների հերթ է գոյացել։ Նրա խոսքերը մեջբերում է
ՌԻԱ Նովոստին։
«Բոլորը ուզում են լինել դրա մեջ (Խաղաղության խորհրդի–խմբ.)։ Խնդիրն այն է, որ դրա կազմում ուզում են լինել մարդիկ, որոնց մենք չենք խնդրել միանալ»,-ասել է Թրամփը Շվեյցարիայի Դավոս քաղաքում անցկացվող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում Եգիպտոսի գործընկեր Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հետ հանդիպման ժամանակ։
Թրամփը պարզաբանել է, որ մասնակցության հանդեպ հետաքրքրություն են ցուցաբերում խոշոր պետությունները, ինչպես նաև «բազմաթիվ մեծ մարդիկ»։ Նա ստեղծվող կառույցը բնութագրել է որպես կարգավիճակի առումով աննախադեպ՝ ընդգծելով, որ դա կլինի «երբևէ ստեղծված ամենահեղինակավոր խորհուրդը»։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտնել էր, որ խորհրդին մասնակցելու է հրավիրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ որպես համաշխարհային առաջնորդներից մեկի։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է համապատասխան հրավերի ստացումը։
Թրամփը նաև հայտարարել էր, որ «Խաղաղության խորհուրդը» ստեղծվում է Գազայի իրավիճակի համատեքստում, և դրան մասնակցելու համար մի շարք պետությունների առաջնորդներ են հրավիրվել։