https://arm.sputniknews.ru/20260121/hh-nakhagahy-kkhmk-kvomitei-nakhagahi-het-qnnarkel-e-gerineri-harcy-97978962.html
ՀՀ նախագահը ԿԽՄԿ կոմիտեի նախագահի հետ քննարկել է գերիների հարցը
ՀՀ նախագահը ԿԽՄԿ կոմիտեի նախագահի հետ քննարկել է գերիների հարցը
Sputnik Արմենիա
Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին՝ ընդգծելով խաղաղության հաստատման և կայունության ապահովման կարևորությունը։ 21.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-21T17:53+0400
2026-01-21T17:53+0400
2026-01-21T17:54+0400
հայաստան
վահագն խաչատուրյան
գերի
դավոս
հայ գերիներ, անհետ կորածներ
անհետ կորած
կարմիր խաչ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/15/97978021_0:0:1600:901_1920x0_80_0_0_7fa58802230fcfc4b105fa8e19828603.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik․ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ քննարկել է անհետ կորածների, գերիների և այլ պահվող անձանց հետ կապված խնդիրները, ինչպես նաև հումանիտար բնույթի մի շարք հարցեր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմը։Հանդիպումը կայացել է Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում։ՀՀ նախագահը նաև կարևորել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ սերտ և շարունակական համագործակցությունը՝ ընդգծելով դրա առանցքային դերը հումանիտար ճգնաժամերի հաղթահարման, տուժած բնակչության պաշտպանության և միջազգային հումանիտար իրավունքի պահպանման գործում։Կողմներն անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին և ընդհանուր իրադրությանը՝ ընդգծելով խաղաղության հաստատման և կայունության ապահովման կարևորությունը։ Հիշեցնենք` հունվարի 14–ին Ադրբեջանը Հայաստանին փոխանցեց 4 գերիների` Դավիթ Դավթյանին, Գևորգ Սուջյանին, Վիգեն Էուլջեքչյանին, Վագիֆ Խաչատրյանին: Կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ Հայաստանն էլ Թուրքիայի միջոցով Սիրիային է փոխանցել 44-օրյա պատերազմին որպես վարձկան մասնակցած և ՀՀ–ում ցմահ ազատազրկման դատապարտված 2 անձանց։ Ըստ պաշտոնական տվյալների` այս պահին Ադրբեջանում 19 հայ գերի կա։
դավոս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/15/97978021_144:0:1565:1066_1920x0_80_0_0_cd208f9fbe51586c7f91658ea4b8ccc8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վահագն խաչատուրյան, գերի, դավոս, հայ գերիներ, անհետ կորածներ, անհետ կորած, կարմիր խաչ
հայաստան, վահագն խաչատուրյան, գերի, դավոս, հայ գերիներ, անհետ կորածներ, անհետ կորած, կարմիր խաչ
ՀՀ նախագահը ԿԽՄԿ կոմիտեի նախագահի հետ քննարկել է գերիների հարցը
17:53 21.01.2026 (Թարմացված է: 17:54 21.01.2026) Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին՝ ընդգծելով խաղաղության հաստատման և կայունության ապահովման կարևորությունը։
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik․ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ քննարկել է անհետ կորածների, գերիների և այլ պահվող անձանց հետ կապված խնդիրները, ինչպես նաև հումանիտար բնույթի մի շարք հարցեր։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ նախագահի աշխատակազմը։
Հանդիպումը կայացել է Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում։
«Զրույցի ընթացքում Խաչատուրյանը նշել է, որ գերիների և այլ պահվող անձանց վերադարձի, ինչպես նաև անհետ կորածների ճակատագրի պարզաբանման ուղղությամբ իրականացվող աշխատանքը կարևոր նշանակություն ունի՝ շեշտելով այս ուղղությամբ համատեղ ջանքերի առավել ակտիվացման անհրաժեշտությունը։ Ընդգծվել է, որ մարդասիրական խնդիրների լուծումը պետք է լինի առաջնահերթություն»,– ասված է հայտարարությունում։
ՀՀ նախագահը նաև կարևորել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ սերտ և շարունակական համագործակցությունը՝ ընդգծելով դրա առանցքային դերը հումանիտար ճգնաժամերի հաղթահարման, տուժած բնակչության պաշտպանության և միջազգային հումանիտար իրավունքի պահպանման գործում։
Կողմներն անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին և ընդհանուր իրադրությանը՝ ընդգծելով խաղաղության հաստատման և կայունության ապահովման կարևորությունը։
Հիշեցնենք` հունվարի 14–ին
Ադրբեջանը Հայաստանին փոխանցեց 4 գերիների` Դավիթ Դավթյանին, Գևորգ Սուջյանին, Վիգեն Էուլջեքչյանին, Վագիֆ Խաչատրյանին: Կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ
Հայաստանն էլ Թուրքիայի միջոցով Սիրիային է փոխանցել 44-օրյա պատերազմին որպես վարձկան մասնակցած և ՀՀ–ում ցմահ ազատազրկման դատապարտված 2 անձանց։ Ըստ պաշտոնական տվյալների` այս պահին Ադրբեջանում 19 հայ գերի կա։