00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:32
4 ր
Ուղիղ եթեր
09:36
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
Սա մի փոքր խիզախ քայլ է, որից հանրությունը չպետք է զայրանա. Վահե Հովհաննիսյան
13:05
7 ր
Գեղամ Մանուկյան
Անկախ Ալեն Սիմոնյանի ցանկությունից ՀՅԴ–ն կմնա, կգործի և կհաղթի. Գեղամ Մանուկյան
13:13
2 ր
Վազգեն Պետրոսյան
Արտաքին ռիսկերն այդպես չեն գնահատվում. Վազգեն Պետրոսյան
13:15
7 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Հրանտ Միքայելյան
Ադրբեջանը Հայաստանի համար միշտ պետք է դիտարկվի որպես երկրորդական ճանապարհ. Հրանտ Միքայելյան
14:05
4 ր
Կարեն Ադոնց
Կառավարությունը պետք է վերաձևակերպի իր լոգիստիկ հնարավորությունները. Կարեն Ադոնց
14:09
13 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:38
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:47
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ-ն Ադրբեջանի հետ քննարկել է TRIPP-ին առնչվող հնարավոր ներդրումների հարցը․ Վարդանյան

© Photo : press office of the Parliament of ArmeniaԱրարատ Միրզոյան
Արարատ Միրզոյան - Sputnik Արմենիա, 1920, 21.01.2026
Բաժանորդագրվել
ՀՀ ԱԳ նախարարը, վկայակոչելով ԱՄՆ-ի հետ ստորագրված փաստաթուղթը, պնդում է, որ TRIPP-ին որևէ մասնակցություն չի կարող լինել առանց ՀՀ կառավարության համաձայնության։
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik․ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան Ադրբեջանում քննարկել է հարցեր, որոնք այդ թվում առնչվում են TRIPP ենթակառուցվածքների զարգացման գործում մասնակցություն ունեցող ԱՄՆ մասնավոր ընկերություններում ադրբեջանական պետական ընկերությունների կողմից հնարավոր ներդրումներին։ Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանը։ Նա հարց ուղղեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, թե ինչպես է ՀՀ կառավարությունը պատրաստվում կանխել կամ կառավարել այն վտանգները, որ այն ընկերությունները, որոնք դերակատարություն են ունենալու TRIPP-ում, չունենան, օրինակ, 60 տոկոս ադրբեջանական կամ թուրքական մասնաբաժին։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, պատասխանելով պատգամավորի հարցին, մեջբերեց TRIPP իրականացման շրջանակի փաստաթղթից, ըստ որի՝ առանց ՀՀ համաձայնության բաժնեմասերի օտարում, նվիրում, վաճառք տեղի ունենալ չի կարող։
«Առանց Հայաստանի Հանրապետության համաձայնության բաժնեմասի, մասնակցության կամ այլ հարց ոչ միայն Ադրբեջանի, այլ որևէ երկրի որևէ ընկերության հետ տեղի ունենալ չի կարող, բացառվում է։ ՀՀ կառավարությունը պետք է իր համաձայնությունը տա, հետևաբար չեմ կարծում, որ կարիք կա չեղած բանն էդքան փչել, ուռճացնել»,- ասաց Միրզոյանը։
Ընդդիմադիր պատգամավորը շարունակեց պնդել, որ իր հարցն այլ է, վերաբերում է ոչ թե TRIPP զարգացման ընկերությանը, այլ ԱՄՆ այն մասնավոր ընկերություններին, որոնք որևէ կերպ մասնակցելու են ենթակառուցվածքների կառուցմանը կամ զարգացմանը։
«Եթե ասում եք, ընդհանրապես, ԱՄՆ-ն որևէ կերպ ներդրում կամ համագործակցություն է անում Ադրբեջանի հետ, ի սեր Աստծո, թող անեն, մենք էլ ենք անում»,- ասաց Միրզոյանը։
Հավելեց՝ որևէ վտանգ չի տեսնում, և ամեն ինչ լավ է լինելու։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։
Լրահոս
0