https://arm.sputniknews.ru/20260121/adrbejanakan-ertughin-petq-e-erkrvordakan-lini-miqajeljany-heghuk-gaz-matakararelu-masin-97966071.html
Ադրբեջանական երթուղին պետք է երկրորդական լինի. Միքայելյանը` հեղուկ գազ մատակարարելու մասին
Ադրբեջանական երթուղին պետք է երկրորդական լինի. Միքայելյանը` հեղուկ գազ մատակարարելու մասին
Sputnik Արմենիա
Վերջին շրջանում Հայաստանում հեղուկ գազի գները բարձրացել են լոգիստիկ դժվարությունների պատճառով։ 21.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-21T21:48+0400
2026-01-21T21:48+0400
2026-01-21T21:48+0400
հայաստան
ադրբեջան
հեղուկ գազ
հրանտ միքայելյան (քաղաքագետ)
վառելիք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/12/91480650_0:129:1600:1029_1920x0_80_0_0_9e9519cd170cbd1589c5320040e6a9d6.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik. Ադրբեջանի տարածքով ցանկացած ապրանքի մատակարարում ոչ միայն տնտեսական, այլև լուրջ քաղաքական ռիսկեր ունի, հետևաբար ադրբեջանական երթուղին պետք է դիտարկել երկրորդական ճանապարհ, այլ ոչ թե հիմնական։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց տնտեսագետ Հրանտ Միքայելյանը։Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ առաջիկայում ռուսական հեղուկ գազը ՀՀ կներմուծվի ադրբեջանական երկաթգծով։ Նշենք, որ այս պահին Հայաստանում հեղուկ գազի ներկրման խնդիրներ կան`պայմանավորված Վերին Լարսի անցակետի խնդիրներով և Իրանում տիրող իրավիճակով։Միքայելյանի խոսքով՝ Ադրբեջանի տարածքով ցանկացած մատակարարում կարող է կախվածություն առաջացնել, որը Հայաստանը չպետք է թույլ տա որևէ պարագայում։Նա շեշտեց, որ մատակարարման հստակ ուղու հարցը շատ կարևոր է, ուստի պետք է պարզել` Ադրբեջանի տարածքով անցնող բեռը անմիջապե՞ս է մտնելու Հայաստան, թե՞ մտնելու է Վրաստան, այնուհետև Հայաստան, ինչպես ղազախական ցորենի պարագայում էր։«Դա շատ կարևոր հարց է, որովհետև այդ պարագայում մենք տեսնում ենք Ադրբեջանի դերակատարությունը։ Այդ ժամանակ միայն պարզ կլինի` Ադրբեջանը որպես հավելյալ օղակ է դիտարկվելու, որը քարոզչության համար պետք է օգտագործվի, թե՞ Ադրբեջանը որպես տարանցիկ տարածք է լինելու»,–ասաց նա։Անդրադառնալով Հայաստանում վառելիքի գների աճին` տնտեսագետը նշեց, որ դա ամենայն հավանականությամբ պայմանավորված է լոգիստիկ խնդիրներով, որոնք վերջին շրջանում ակնհայտ են դարձել և փաստացի ստեղծել այլընտրանքային մատակարարման ուղիների տնտեսական անհրաժեշտություն:Միքայելյանի խոսքով` Ադրբեջանով մատակարարումը տեսականորեն կարող է Լարսով մատակարարումներից ավելի մատչելի լինել, քանի որ Ռուսաստան-Վրաստան-Հայաստան երթուղով երկաթուղի չկա. միակ գոյություն ունեցող երկաթուղին՝ աբխազականը, չի գործում 2008 թվականից:«Ավելին` վերջին 1–2 տարվա ընթացքում Վրաստանի կողմից նոր ֆորմալ կամ ոչ ֆորմալ տուրք է մտցվել, որը Հայաստանում վառելիքի գինը բարձրացնում է մոտավորապես 7%-ով»,–ասաց տնտեսագետը։Այս առումով նոր երթուղին կարող է դառնալ այլընտրանք: Սակայն, ըստ Միքայելյանի, պետք է հաշվի առնել, որ սկզբում Հայաստանին կարող են առաջարկվել ավելի բարենպաստ պայմաններ մեկանգամյա մատակարարումների համար` երկկողմ հարաբերություներում «առաջընթաց» ցուցադրելու նպատակով: Երկարաժամկետ համագործակցության դեպքում Ադրբեջանը կարող է առաջ քաշել բոլորովին այլ պայմաններ։ Մյուս կողմից, ըստ Միքայելյանի, վառելիքի տատանվող գինը չպետք է առիթ հանդիսանա, որպեսզի Հայաստանը որևէ տեղ Ադրբեջանին իր քաղաքական շահերով զիջի և գնա անբարենպաստ պայմանների։Նշենք, որ այժմ ռուսական հեղուկ գազը Հայաստան է մատակարարվում հիմնականում երկու երթուղով՝ Վերին Լարսի անցակետով, որը տարեկան շուրջ 40 օր փակ է լինում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, և Իրանի տարածքով, որն այժմ ներքին քաղաքական խնդիրներ ունի։Հիշեցնենք` Հայաստանում հեղուկ գազի գինը կտրուկ բարձրացել է՝ մեկ լիտրի համար 160 դրամից հասնելով 250-270 դրամի։ Ավելի վաղ տնտեսագետ Սուրեն Պարսյանը նշել էր, որ հեղուկ գազի գների 60% աճը պայմանավորված է Վերին Լարսի խնդիրներով և Իրանում ընթացող բողոքի ակցիաներով` չնայած կան նաև սուբյեկտիվ պատճառներ։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/12/91480650_89:0:1513:1068_1920x0_80_0_0_fa4393019b5e355d878b46a12f287ea0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, հեղուկ գազ, հրանտ միքայելյան (քաղաքագետ), վառելիք
հայաստան, ադրբեջան, հեղուկ գազ, հրանտ միքայելյան (քաղաքագետ), վառելիք
Ադրբեջանական երթուղին պետք է երկրորդական լինի. Միքայելյանը` հեղուկ գազ մատակարարելու մասին
Վերջին շրջանում Հայաստանում հեղուկ գազի գները բարձրացել են լոգիստիկ դժվարությունների պատճառով։
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik. Ադրբեջանի տարածքով ցանկացած ապրանքի մատակարարում ոչ միայն տնտեսական, այլև լուրջ քաղաքական ռիսկեր ունի, հետևաբար ադրբեջանական երթուղին պետք է դիտարկել երկրորդական ճանապարհ, այլ ոչ թե հիմնական։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց տնտեսագետ Հրանտ Միքայելյանը։
Ավելի վաղ
տեղեկացրել էինք, որ առաջիկայում ռուսական հեղուկ գազը ՀՀ կներմուծվի ադրբեջանական երկաթգծով։ Նշենք, որ այս պահին Հայաստանում հեղուկ գազի ներկրման խնդիրներ կան`պայմանավորված Վերին Լարսի անցակետի խնդիրներով և Իրանում տիրող իրավիճակով։
Միքայելյանի խոսքով՝ Ադրբեջանի տարածքով ցանկացած մատակարարում կարող է կախվածություն առաջացնել, որը Հայաստանը չպետք է թույլ տա որևէ պարագայում։
«Եթե անգամ Ադրբեջանի տարածքով մատակարարելու ցանկություն կա, ապա դա պետք է լինի երկրորդական ճանապարհ, այլ ոչ թե առաջնային։ Պետք է միշտ հնարավորություն լինի ադրբեջանական երթուղին փոխարինելու, որովհետև Ադրբեջանը ցանկացած կախվածություն տեղափոխելու է քաղաքական դաշտ և փորձելու է օգտագործել բանակցություններում և Հայաստանին քաղաքական զիջումներ է պարտադրելու»,–ասաց տնտեսագետը։
Նա շեշտեց, որ մատակարարման հստակ ուղու հարցը շատ կարևոր է, ուստի պետք է պարզել` Ադրբեջանի տարածքով անցնող բեռը անմիջապե՞ս է մտնելու Հայաստան, թե՞ մտնելու է Վրաստան, այնուհետև Հայաստան, ինչպես ղազախական ցորենի պարագայում էր։
«Դա շատ կարևոր հարց է, որովհետև այդ պարագայում մենք տեսնում ենք Ադրբեջանի դերակատարությունը։ Այդ ժամանակ միայն պարզ կլինի` Ադրբեջանը որպես հավելյալ օղակ է դիտարկվելու, որը քարոզչության համար պետք է օգտագործվի, թե՞ Ադրբեջանը որպես տարանցիկ տարածք է լինելու»,–ասաց նա։
Անդրադառնալով Հայաստանում վառելիքի գների աճին` տնտեսագետը նշեց, որ դա ամենայն հավանականությամբ պայմանավորված է լոգիստիկ խնդիրներով, որոնք վերջին շրջանում ակնհայտ են դարձել և փաստացի ստեղծել այլընտրանքային մատակարարման ուղիների տնտեսական անհրաժեշտություն:
Միքայելյանի խոսքով` Ադրբեջանով մատակարարումը տեսականորեն կարող է Լարսով մատակարարումներից ավելի մատչելի լինել, քանի որ Ռուսաստան-Վրաստան-Հայաստան երթուղով երկաթուղի չկա. միակ գոյություն ունեցող երկաթուղին՝ աբխազականը, չի գործում 2008 թվականից:
«Ավելին` վերջին 1–2 տարվա ընթացքում Վրաստանի կողմից նոր ֆորմալ կամ ոչ ֆորմալ տուրք է մտցվել, որը Հայաստանում վառելիքի գինը բարձրացնում է մոտավորապես 7%-ով»,–ասաց տնտեսագետը։
Այս առումով նոր երթուղին կարող է դառնալ այլընտրանք: Սակայն, ըստ Միքայելյանի, պետք է հաշվի առնել, որ սկզբում Հայաստանին կարող են առաջարկվել ավելի բարենպաստ պայմաններ մեկանգամյա մատակարարումների համար` երկկողմ հարաբերություներում «առաջընթաց» ցուցադրելու նպատակով: Երկարաժամկետ համագործակցության դեպքում Ադրբեջանը կարող է առաջ քաշել բոլորովին այլ պայմաններ։ Մյուս կողմից, ըստ Միքայելյանի, վառելիքի տատանվող գինը չպետք է առիթ հանդիսանա, որպեսզի Հայաստանը որևէ տեղ Ադրբեջանին իր քաղաքական շահերով զիջի և գնա անբարենպաստ պայմանների։
«Ադրբեջանի հետ ցանկացած հարաբերության պարագայում պետք է դիտարկենք թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական համատեքստը, ոչ թե միայն տնտեսականը, ինչը կարող ենք անել, օրինակ, Վրաստանի պարագայում»,– ասաց նա։
Նշենք, որ այժմ ռուսական հեղուկ գազը Հայաստան է մատակարարվում հիմնականում երկու երթուղով՝ Վերին Լարսի անցակետով, որը տարեկան շուրջ 40 օր փակ է լինում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, և Իրանի տարածքով, որն այժմ ներքին քաղաքական խնդիրներ ունի։
Հիշեցնենք` Հայաստանում հեղուկ
գազի գինը կտրուկ բարձրացել է՝ մեկ լիտրի համար 160 դրամից հասնելով 250-270 դրամի։ Ավելի վաղ տնտեսագետ Սուրեն Պարսյանը նշել էր, որ հեղուկ գազի գների 60% աճը պայմանավորված է Վերին Լարսի խնդիրներով և Իրանում ընթացող բողոքի ակցիաներով` չնայած կան նաև սուբյեկտիվ պատճառներ։