https://arm.sputniknews.ru/20260120/taratsashrjany-2026-in-el-e-linelu-vnasakar-shaher-hetapndvoghneri-tirakhum-zgushacnum-e-ahts-97928267.html
Տարածաշրջանը 2026-ին լինելու է վնասակար շահեր հետապնդողների թիրախում․ զգուշացնում է ԱՀԾ–ն
Տարածաշրջանը 2026-ին լինելու է վնասակար շահեր հետապնդողների թիրախում․ զգուշացնում է ԱՀԾ–ն
Sputnik Արմենիա
Զեկույցում ընդգծվում է, որ 2025 թվականին տարածաշրջանի երկրների համար պայմաններ են ստեղծվել լարվածության որոշակի թուլացման, տարածաշրջանային կայունության... 20.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-20T13:34+0400
2026-01-20T13:34+0400
2026-01-20T13:36+0400
հայաստան
տնտեսություն
թուրքիա
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/07/49449073_0:56:1600:956_1920x0_80_0_0_ae139b2fde5223dc5ed4de02300c107c.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Տարածաշրջանի տնտեսական, ենթակառուցվածքային, առևտրային նոր նախաձեռնությունները 2026 թվականին շարունակաբար լինելու են տարածաշրջանում վնասակար շահեր հետապնդող տարբեր դերակատարների թիրախում։ Նման արձանագրում է արել ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը 2026 թվականի տարեկան զեկույցում։Ընդգծվում է, որ 2025 թվականին տարածաշրջանի երկրների համար պայմաններ են ստեղծվել լարվածության որոշակի թուլացման, տարածաշրջանային կայունության հեռանկարների իրացման առումով։ Նման ծրագրերի համար գլոբալ և տարածաշրջանային մրցակցության դինամիկան, ամենայն հավանականությամբ, կպահպանվի 2026 թվականին։«Տարածաշրջանային ենթակառուցվածքային և տնտեսական ծրագրերը թեև խաղաղության ինստիտուցիոնալացման միակ շարժիչ ուժը չեն, այդուհանդերձ դրանք ունեն մեծ ներուժ` մի կողմից բարձրացնելու տարածաշրջանում ռազմական էսկալացիայի գինը, մյուս կողմից` տարածաշրջանի պետություններին առաջարկելու սեփական քաղաքական ու տնտեսական գործոնի ուժեղացում՝ այդ ծրագրերում ներգրավման միջոցով»,- նշված է զեկույցում։Իրանում անկայունությունների աճն ավելի կընդլայնի Հայաստանի անվտանգային ռիսկերը․ ԱՀԾՇեշտվում է, որ տարածաշրջանի ամբողջական ապաշրջափակումը և մասնավորապես Կարս-Գյումրի երկաթուղու հնարավոր վերաբացումը, «Թրամփի ուղի» ծրագրի իրագործումը, ինչպես նաև հարևանների հետ երկկողմ կապակցվածության հնարավոր նախաձեռնությունները կառաջացնեն տնտեսական ու լոգիստիկ լայն հնարավորություններ՝ շուկաների դիվերսիֆիկացում, տարածաշրջանային առևտրի ընդլայնում։ Այն կարող է համաչափ զարգացման հնարավորություններ ստեղծել արևմուտքում՝ Հայաստան-Թուրքիա և արևելքում՝ Հայաստան-Ադրբեջան սահմանամերձ շրջանների բնակչության համար՝ սահմանի երկու կողմում։Բացի այդ, ըստ զեկույցի, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ կապուղիների վերականգնումը կընձեռի տարածաշրջանում մարդկանց, բեռների ու ծառայությունների ավելի արագ ու ծախսարդյունավետ շարժ իրականացնելու հնարավորություն, ինչը կմեծացնի տարածաշրջանի մրցունակությունն ու միջազգային գրավչությունը։ՌԴ–ի դեմ պատժամիջոցները ռիսկային են ՀՀ տնտեսության համար. ԱՀԾ–ի զեկույց
թուրքիա
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/07/49449073_0:0:1600:1200_1920x0_80_0_0_d4137b93f0a21b95c5c9514117e5394d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, տնտեսություն, թուրքիա, ադրբեջան
հայաստան, տնտեսություն, թուրքիա, ադրբեջան
Տարածաշրջանը 2026-ին լինելու է վնասակար շահեր հետապնդողների թիրախում․ զգուշացնում է ԱՀԾ–ն
13:34 20.01.2026 (Թարմացված է: 13:36 20.01.2026) Զեկույցում ընդգծվում է, որ 2025 թվականին տարածաշրջանի երկրների համար պայմաններ են ստեղծվել լարվածության որոշակի թուլացման, տարածաշրջանային կայունության հեռանկարների իրացման առումով։
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Տարածաշրջանի տնտեսական, ենթակառուցվածքային, առևտրային նոր նախաձեռնությունները 2026 թվականին շարունակաբար լինելու են տարածաշրջանում վնասակար շահեր հետապնդող տարբեր դերակատարների թիրախում։ Նման արձանագրում է արել ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը 2026 թվականի տարեկան զեկույցում։
«Դա կարող է արտացոլվել թե՛ ֆիզիկական սահմանափակումներով, թե՛ տեղեկատվական ազդեցության օպերացիաներով, թե՛ վնասարար այլ գործողությունների դրսևորումներով»,-նշված է զեկույցում։
Ընդգծվում է, որ 2025 թվականին տարածաշրջանի երկրների համար պայմաններ են ստեղծվել լարվածության որոշակի թուլացման, տարածաշրջանային կայունության հեռանկարների իրացման առումով։ Նման ծրագրերի համար գլոբալ և տարածաշրջանային մրցակցության դինամիկան, ամենայն հավանականությամբ, կպահպանվի 2026 թվականին։
«Տարածաշրջանային ենթակառուցվածքային և տնտեսական ծրագրերը թեև խաղաղության ինստիտուցիոնալացման միակ շարժիչ ուժը չեն, այդուհանդերձ դրանք ունեն մեծ ներուժ` մի կողմից բարձրացնելու տարածաշրջանում ռազմական էսկալացիայի գինը, մյուս կողմից` տարածաշրջանի պետություններին առաջարկելու սեփական քաղաքական ու տնտեսական գործոնի ուժեղացում՝ այդ ծրագրերում ներգրավման միջոցով»,- նշված է զեկույցում։
Շեշտվում է, որ տարածաշրջանի ամբողջական ապաշրջափակումը և մասնավորապես Կարս-Գյումրի երկաթուղու հնարավոր վերաբացումը, «Թրամփի ուղի» ծրագրի իրագործումը, ինչպես նաև հարևանների հետ երկկողմ կապակցվածության հնարավոր նախաձեռնությունները կառաջացնեն տնտեսական ու լոգիստիկ լայն հնարավորություններ՝ շուկաների դիվերսիֆիկացում, տարածաշրջանային առևտրի ընդլայնում։ Այն կարող է համաչափ զարգացման հնարավորություններ ստեղծել արևմուտքում՝ Հայաստան-Թուրքիա և արևելքում՝ Հայաստան-Ադրբեջան սահմանամերձ շրջանների բնակչության համար՝ սահմանի երկու կողմում։
Բացի այդ, ըստ զեկույցի, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ կապուղիների վերականգնումը կընձեռի տարածաշրջանում մարդկանց, բեռների ու ծառայությունների ավելի արագ ու ծախսարդյունավետ շարժ իրականացնելու հնարավորություն, ինչը կմեծացնի տարածաշրջանի մրցունակությունն ու միջազգային գրավչությունը։