https://arm.sputniknews.ru/20260120/rdum-chezvoqacrel-en-mi-tghamardu-vory-nergravvats-e-eghel-ahabekchutjan-nakhapatrastman-mej-97921530.html
ՌԴ–ում չեզոքացրել են մի տղամարդու, որը ներգրավված է եղել ահաբեկչության նախապատրաստման մեջ
ՌԴ–ում չեզոքացրել են մի տղամարդու, որը ներգրավված է եղել ահաբեկչության նախապատրաստման մեջ
Sputnik Արմենիա
Տղամարդը Ուկրաինայի հատուկ ծառայությունների առաջադրանքով պայթուցիկով թաքստոց է սարքավորել։ 20.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-20T12:09+0400
2026-01-20T12:09+0400
2026-01-20T12:38+0400
ռուսաստան
ստավրոպոլ
ահաբեկչություն
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ)
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/14/97916758_0:0:1920:1080_1920x0_80_0_0_f3e532a509fe8fb22d0d8a7a5d8403e2.jpg
ՌԴ քաղաքացին, որը ներգրավված է եղել Ստավրոպոլում զինծառայողի դեմ կանխված ահաբեկչական հարձակմանը, սպանվել է ձերբակալության ժամանակ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Անվտանգության դաշնային ծառայությունից։2025 թվականի դեկտեմբերին Ստավրոպոլում կանխված ահաբեկչական հարձակման նախապատրաստման հետաքննության շրջանակում բացահայտվել է Ստավրոպոլի երկրամասի Կիսլովոդսկ քաղաքի բնակչի ինքնությունը (ծնված 1982 թվականին)։Հատուկ ծառայության տվյալներով՝ տղամարդը Ուկրաինայի հատուկ ծառայությունների առաջադրանքով պայթուցիկով թաքստոց է սարքավորել։ Նախկինում ձերբակալված կինը, որը փորձել է ռումբ տեղադրել ՌԴ ՊՆ–ի զորամասի մոտ գտնվող կայանատեղիում կայանած մեքենայի վրա, հենց այդ սարքն է օգտագործել։Ձերբակալության ժամանակ կասկածյալը զինված դիմադրություն է ցույց տվել ԱԴԾ հատուկ ստորաբաժանման աշխատակիցներին և չեզոքացվել է պատասխան կրակով։ ԱԴԾ-ն ընդգծել է, որ իրավապահ մարմինների աշխատակիցների և քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան։Դեպքի վայրում հայտնաբերել են ատրճանակ, նռնակ և ինքնաշեն պայթուցիկ սարք։ Պարզվել է նաև, որ տղամարդը նախկինում թմրանյութերի ապօրինի վաճառքով է զբաղվել։ՌԴ ԱԴԾ–ն ահաբեկչություններ է կանխել Խաբարովսկի երկրամասում և Կաբարդինո-Բալկարիայում
ստավրոպոլ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/14/97916758_251:0:1691:1080_1920x0_80_0_0_6500edf99c7ed6d99c5b3d807bfd915d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ստավրոպոլ, ահաբեկչություն, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , տեսանյութ, տեսանյութեր, видео
ռուսաստան, ստավրոպոլ, ահաբեկչություն, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , տեսանյութ, տեսանյութեր, видео
ՌԴ–ում չեզոքացրել են մի տղամարդու, որը ներգրավված է եղել ահաբեկչության նախապատրաստման մեջ
12:09 20.01.2026 (Թարմացված է: 12:38 20.01.2026) Տղամարդը Ուկրաինայի հատուկ ծառայությունների առաջադրանքով պայթուցիկով թաքստոց է սարքավորել։
ՌԴ քաղաքացին, որը ներգրավված է եղել Ստավրոպոլում զինծառայողի դեմ կանխված ահաբեկչական հարձակմանը, սպանվել է ձերբակալության ժամանակ։ Այս մասին
ՌԻԱ Նովոստիին հայտնել են Անվտանգության դաշնային ծառայությունից։
2025 թվականի դեկտեմբերին Ստավրոպոլում կանխված ահաբեկչական հարձակման նախապատրաստման հետաքննության շրջանակում բացահայտվել է Ստավրոպոլի երկրամասի Կիսլովոդսկ քաղաքի բնակչի ինքնությունը (ծնված 1982 թվականին)։
Հատուկ ծառայության տվյալներով՝ տղամարդը Ուկրաինայի հատուկ ծառայությունների առաջադրանքով պայթուցիկով թաքստոց է սարքավորել։ Նախկինում ձերբակալված կինը, որը փորձել է ռումբ տեղադրել ՌԴ ՊՆ–ի զորամասի մոտ գտնվող կայանատեղիում կայանած մեքենայի վրա, հենց այդ սարքն է օգտագործել։
Ձերբակալության ժամանակ կասկածյալը զինված դիմադրություն է ցույց տվել ԱԴԾ հատուկ ստորաբաժանման աշխատակիցներին և չեզոքացվել է պատասխան կրակով։ ԱԴԾ-ն ընդգծել է, որ իրավապահ մարմինների աշխատակիցների և քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան։
Դեպքի վայրում հայտնաբերել են ատրճանակ, նռնակ և ինքնաշեն պայթուցիկ սարք։ Պարզվել է նաև, որ տղամարդը նախկինում թմրանյութերի ապօրինի վաճառքով է զբաղվել։