https://arm.sputniknews.ru/20260120/klini-ardjvoq-hapk-andamutjan-apasarecum-artaqin-hetakhuzutjan-tsarajutjan-gnahatakany-97926206.html
Կլինի՞ արդյոք ՀԱՊԿ անդամության ապասառեցում. Արտաքին հետախուզության ծառայության գնահատականը
Կլինի՞ արդյոք ՀԱՊԿ անդամության ապասառեցում. Արտաքին հետախուզության ծառայության գնահատականը
Sputnik Արմենիա
Ծառայության գնահատականը Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունների մասով չի տարբերվել անցյալ տարվա գնահատականից։ 20.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-20T13:03+0400
2026-01-20T13:03+0400
2026-01-20T13:04+0400
հայաստան և հապկ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
արտաքին հետախուզության ծառայություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/02/25587448_0:84:1600:984_1920x0_80_0_0_19367c04a93ef408aef952d32de5e102.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության «ապասառեցում», ամենայն հավանականությամբ, տեղի չի ունենա։ Այս մասին ասվում է Արտաքին հետախուզության ծառայության տարեկան զեկույցում։Նշվում է, որ այս տարի ծառայության գնահատականը Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունների մասով չի տարբերվել անցյալ տարվա գնահատականից։Հիշեցնենք` 2024 թվականի փետրվարին հայտնի դարձավ, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին:ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։ ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։ Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը:Իսկ սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Նրա խոսքով` կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։Կրեմլն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի բխում, հակառակը` կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը։2025 թվականի դեկտեմբերի 27-ին Բիշքեկում ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո Վլադիմիր Պուտինն ընդգծեց, որ Հայաստանի դիրքորոշումը երկրի ինքնիշխան ընտրությունն է, ինչը կազմակերպությունում հարգում են։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/02/25587448_90:0:1511:1066_1920x0_80_0_0_d645c160075a2fa4d402772e56004e31.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), արտաքին հետախուզության ծառայություն
հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), արտաքին հետախուզության ծառայություն
Կլինի՞ արդյոք ՀԱՊԿ անդամության ապասառեցում. Արտաքին հետախուզության ծառայության գնահատականը
13:03 20.01.2026 (Թարմացված է: 13:04 20.01.2026) Ծառայության գնահատականը Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունների մասով չի տարբերվել անցյալ տարվա գնահատականից։
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության «ապասառեցում», ամենայն հավանականությամբ, տեղի չի ունենա։ Այս մասին ասվում է Արտաքին հետախուզության ծառայության տարեկան զեկույցում։
«Սա շարունակում ենք գնահատել որպես տարածաշրջանային անվտանգային կառույցի հեղինակության մարտահրավեր և հետևությունների աղբյուր կառույցի մյուս անդամ պետությունների համար»,– ասված է զեկույցում։
Նշվում է, որ այս տարի ծառայության գնահատականը Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունների մասով չի տարբերվել անցյալ տարվա գնահատականից։
Հիշեցնենք` 2024 թվականի փետրվարին
հայտնի դարձավ, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին:
ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։
ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին
ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։
Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը:
Իսկ սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ հայտարարեց, որ
Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Նրա խոսքով` կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։
Կրեմլն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար
Դմիտրի Պեսկովն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի բխում, հակառակը` կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը։
2025 թվականի դեկտեմբերի 27-ին Բիշքեկում ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո Վլադիմիր Պուտինն ընդգծեց, որ Հայաստանի դիրքորոշումը երկրի ինքնիշխան ընտրությունն է, ինչը կազմակերպությունում հարգում են։