https://arm.sputniknews.ru/20260120/iranum-verjin-ankargutjunnerin-otarerkraciner-en-masnakcel-iih-hop-hramanatar-97941998.html
Իրանում վերջին անկարգություններին օտարերկրացիներ են մասնակցել. ԻԻՀ ՀՕՊ հրամանատար
Իրանում վերջին անկարգություններին օտարերկրացիներ են մասնակցել. ԻԻՀ ՀՕՊ հրամանատար
Sputnik Արմենիա
Իրանում բողոքի ցույցերը սկսվել են 2025 թվականի դեկտեմբերի վերջին։ 20.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-20T18:24+0400
2026-01-20T18:24+0400
2026-01-20T18:24+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
օտարերկրացի
դոնալդ թրամփ
ռիալ (իրանի դրամը)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/0b/97642717_0:0:1481:833_1920x0_80_0_0_285061d8936a432e79715e650b7bd628.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. Իրանում վերջերս տեղի ունեցած զինված բախումներին օտարերկրացիներ են մասնակցել։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության բանակի հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Ալիռեզա Էլհամին։Հիշեցնենք` Իրանում բողոքի զանգվածային ակցիաները սկսվեցին 2025–ի դեկտեմբերի 28-ին։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն էին ու գների բարձրացումը։ Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերաճեցին ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացան քաղաքական բնույթ՝ ընդդեմ Իրանում առկա քաղաքական կարգի:Հունվարի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե ԱՄՆ–ն պատրաստ է պաշտպանել Իրանի քաղաքացիներին, եթե այդ երկրի իշխանությունները ուժ կիրառեն նրանց դեմ: Թեհրանը դատապարտեց այդ սպառնալիքները։Հունվարի 8-ին Իրանում տեղի ունեցան ամենամասշտաբային բողոքի ցույցերը, որոնք հրահրվել էին 1979 թվականին տապալված շահի որդու՝ Ռեզա Փահլավիի կոչով: Այնուհետև փողոց էին դուրս եկել գործող իշխանության կողմնակիցները։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/0b/97642717_72:0:1183:833_1920x0_80_0_0_25e96837912cbb0d386ac32f32e24023.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, օտարերկրացի, դոնալդ թրամփ, ռիալ (իրանի դրամը)
իրանի իսլամական հանրապետություն, ամն, օտարերկրացի, դոնալդ թրամփ, ռիալ (իրանի դրամը)
Իրանում վերջին անկարգություններին օտարերկրացիներ են մասնակցել. ԻԻՀ ՀՕՊ հրամանատար
Իրանում բողոքի ցույցերը սկսվել են 2025 թվականի դեկտեմբերի վերջին։
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. Իրանում վերջերս տեղի ունեցած զինված բախումներին օտարերկրացիներ են մասնակցել։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության բանակի հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Ալիռեզա Էլհամին։
«Այն, ինչ վերջերս տեղի ունեցավ Իրանում, ուղղակի փողոցային անկարգություններ չէին։ Դա 12-օրյա պատերազմի (2025 թվականի հունիսին Թեհրանի և Թել Ավիվի միջև ռազմական գործողությունները-խմբ.) շարունակությունն էր։ Այդ անկարգությունների մասնակիցներից շատերն իրանցիներ չեն եղել», - ասել է Էլհամին։
Հիշեցնենք` Իրանում բողոքի զանգվածային ակցիաները սկսվեցին 2025–ի դեկտեմբերի 28-ին։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն էին ու գների բարձրացումը։ Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում
բողոքի ակցիաները վերաճեցին ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացան քաղաքական բնույթ՝ ընդդեմ Իրանում առկա քաղաքական կարգի:
Հունվարի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը
հայտարարեց, թե ԱՄՆ–ն պատրաստ է պաշտպանել Իրանի քաղաքացիներին, եթե այդ երկրի իշխանությունները ուժ կիրառեն նրանց դեմ: Թեհրանը դատապարտեց այդ սպառնալիքները։
Հունվարի 8-ին Իրանում տեղի ունեցան
ամենամասշտաբային բողոքի ցույցերը, որոնք հրահրվել էին 1979 թվականին տապալված շահի որդու՝ Ռեզա Փահլավիի կոչով: Այնուհետև
փողոց էին դուրս եկել գործող իշխանության կողմնակիցները։