https://arm.sputniknews.ru/20260120/ir-hajreniqi-handep-voch-mi-emvocia-chunecvogh-mardy-karvogh-e-eatmic-durs-gal-karapetjan-97932584.html
Իր հայրենիքի հանդեպ ոչ մի էմոցիա չունեցող մարդը կարող է ԵԱՏՄ–ից դուրս գալ. Կարապետյան
Իր հայրենիքի հանդեպ ոչ մի էմոցիա չունեցող մարդը կարող է ԵԱՏՄ–ից դուրս գալ. Կարապետյան
Sputnik Արմենիա
«Մեր ձևով» շարժման համակարգողի խոսքով` երկրի իրական բալանսավորված, ինքնիշխան քաղաքականությունն այն է, որ պետք է ունենա մեկից ավելի տնտեսական գործընկեր։ 20.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-20T14:32+0400
2026-01-20T14:32+0400
2026-01-20T14:32+0400
հայաստան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
նարեկ կարապետյան
առևտուր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/14/97928971_0:59:1142:701_1920x0_80_0_0_105c54e83b29cd0c66c877303ff92fd7.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. ԵԱՏՄ անդամակցությունից Հայաստանի դուրս գալը կարող է հանգեցնել 100 հազարավոր ընտանիքների սնանկացման։ Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի շնորհանդեսից հետո լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։Նա հիշեցրեց, որ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը այս կամ այն կերպ կապված է ԵԱՏՄ–ի հետ և հասնում է մոտ 70 տոկոսի։Ըստ նրա` երկրի իրական բալանսավորված, ինքնիշխան քաղաքականությունն այն է, որ պետք է ունենա մեկից ավելի տնտեսական գործընկեր։«Իրական անկախությունը, հավասարակշռությունը դա տնտեսական անկախությունն է, որին ոչ թե քաղաքական հայտարարություններով են հասնում, այլ գործընկերների հետ առևտրաշրջանառության ավելացմամբ»,– վստահեցրեց նա։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 11-ին հայտարարեց, որ ԵԱՏՄ–ից դուրս գալը նպատակ չէ, ԵՄ անդամ դառնալը նպատակ է։Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ԵՄ-ին միանալու ցանկությունը երկրի սուվերեն իրավունքն է, իսկ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ասել էր, որ ինչ-որ պահի Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրամիության և ԵԱՏՄ–ի միջև։Հայաստանը ԵԱՏՄ–ում կմնա այնքան, որքան դա հնարավոր կլինի. Փաշինյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/14/97928971_65:0:1078:760_1920x0_80_0_0_9f6506f890d49f0e2272c733e2804164.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), նարեկ կարապետյան, առևտուր
հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), նարեկ կարապետյան, առևտուր
Իր հայրենիքի հանդեպ ոչ մի էմոցիա չունեցող մարդը կարող է ԵԱՏՄ–ից դուրս գալ. Կարապետյան
«Մեր ձևով» շարժման համակարգողի խոսքով` երկրի իրական բալանսավորված, ինքնիշխան քաղաքականությունն այն է, որ պետք է ունենա մեկից ավելի տնտեսական գործընկեր։
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. ԵԱՏՄ անդամակցությունից Հայաստանի դուրս գալը կարող է հանգեցնել 100 հազարավոր ընտանիքների սնանկացման։ Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի շնորհանդեսից հետո լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
Նա հիշեցրեց, որ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը այս կամ այն կերպ կապված է ԵԱՏՄ–ի հետ և հասնում է մոտ 70 տոկոսի։
«Իր հայրենիքի հանդեպ ոչ մի էմոցիա չունեցող մարդը կարող է այս տնտեսական միության հետ իր անդամակցությունը ռիսկի տակ դնել։ Նման ռիսկը կարող է բերել 100 հազարավոր ընտանիքների սնանկացման»,– ընդգծեց Կարապետյանը։
Ըստ նրա` երկրի իրական բալանսավորված, ինքնիշխան քաղաքականությունն այն է, որ պետք է ունենա մեկից ավելի տնտեսական գործընկեր։
«Իրական անկախությունը, հավասարակշռությունը դա տնտեսական անկախությունն է, որին ոչ թե քաղաքական հայտարարություններով են հասնում, այլ գործընկերների հետ առևտրաշրջանառության ավելացմամբ»,– վստահեցրեց նա։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 11-ին հայտարարեց, որ ԵԱՏՄ–ից դուրս գալը նպատակ չէ, ԵՄ անդամ դառնալը նպատակ է։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ԵՄ-ին միանալու ցանկությունը երկրի սուվերեն իրավունքն է, իսկ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն
ասել էր, որ ինչ-որ պահի Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրամիության և ԵԱՏՄ–ի միջև։