https://arm.sputniknews.ru/20260120/hunvari-27y-sahmanvec-vorpes-hishataki-ev-khvonarhumi-or-ajn-voch-ashkhatanqajin-klini-97914648.html
Հունվարի 27–ը սահմանվեց որպես հիշատակի և խոնարհումի օր. այն ոչ աշխատանքային կլինի
Հունվարի 27–ը սահմանվեց որպես հիշատակի և խոնարհումի օր. այն ոչ աշխատանքային կլինի
Sputnik Արմենիա
Արցախյան վերջին պատերազմներից և ոչ մեկի հետ այս ամսաթիվը չի համընկնում։ 20.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-20T10:57+0400
2026-01-20T10:57+0400
2026-01-20T10:57+0400
հիշատակի օր
զոհ
հայաստան
պատերազմ
բանակ
աժ (ազգային ժողով)
նախագիծ
ռուբեն ռուբինյան
գեղամ նազարյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/13/26855007_0:64:1600:964_1920x0_80_0_0_8553866b3ae03f76cf6687c064037c64.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. Հունվարի 27–ը կսահմանվի Հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի և խոնարհումի օր և կլինի ոչ աշխատանքային։ ՀՀ Ազգային ժողովն այսօր 69 կողմ, 15 դեմ, 0 ձեռնպահ ձայյների հարաբերակցությամբ ընդունեց կառավարության առաջարկած նախագիծը։Նշենք, որ նախագծի համահեղինակներն են ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ու անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը։Նրանք որպես նախագծի հիմնավորում նշել էին, որ չկա հատուկ օր` նվիրված բոլոր ժամանակների ռազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների և այլ անձանց հիշատակը հարգելուն և մեծարելուն։ Հետևաբար, մարդիկ զոհվածների հիշատակը հարգում են կամ տարբեր ռազմական իրադարձությունների նշման կամ հունվարի 28–ին՝ Բանակի օրը, որն ավելի շատ տոնական օր է, քան հիշատակի։Հիշեցնենք, որ արցախյան վերջին պատերազմներից և ոչ մեկի հետ այս ամսաթիվը չի համընկնում։ 2016թ.–ի քառօրյա պատերազմը մեկնարկեց ապրիլի 2–ին, 2020–ի 44–օրյան` սեպտեմբերի 27–ին, իսկ արդեն 2023–ի սեպտեմբերի 19–ին տեղի ունեցավ Արցախի վրա Ադրբեջանի լայնածավալ հարձակումը, որին հաջորդեց էթնիկ զտումը։Նշենք, որ 2024–ի հոկտեմբերի 17–ին այն ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը օրենքի նախագիծ էր ներկայացրել, որով առաջարկում էր սեպտեմբերի 27–ը սահմանել որպես հիշատակի օր։ ՀՀ կառավարությունը մերժեց այս նախագիծը` հիմնավորելով, թե հունվարի 28–ին նշվող Բանակի օրը հանդիսանում է ոչ միայն ՀՀ զինված ուժերի կազմավորման արժևորում, այլ նաև ներառում է բոլոր ժամանակներում Հայաստանի պաշտպանության ապահովման գործում ավանդ ունեցող, այդ թվում՝ կյանքը զոհած անձանց հիշատակի ոգեկոչումը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/13/26855007_180:0:1600:1065_1920x0_80_0_0_1b0013eb031d9f40fea5573dd19ef4f5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հիշատակի օր, զոհ, հայաստան, պատերազմ, բանակ, աժ (ազգային ժողով), նախագիծ, ռուբեն ռուբինյան, գեղամ նազարյան
հիշատակի օր, զոհ, հայաստան, պատերազմ, բանակ, աժ (ազգային ժողով), նախագիծ, ռուբեն ռուբինյան, գեղամ նազարյան
Հունվարի 27–ը սահմանվեց որպես հիշատակի և խոնարհումի օր. այն ոչ աշխատանքային կլինի
Արցախյան վերջին պատերազմներից և ոչ մեկի հետ այս ամսաթիվը չի համընկնում։
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. Հունվարի 27–ը կսահմանվի Հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի և խոնարհումի օր և կլինի ոչ աշխատանքային։ ՀՀ Ազգային ժողովն այսօր 69 կողմ, 15 դեմ, 0 ձեռնպահ ձայյների հարաբերակցությամբ ընդունեց կառավարության առաջարկած նախագիծը։
Նշենք, որ նախագծի համահեղինակներն են ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ու անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը։
Նրանք որպես նախագծի հիմնավորում նշել էին, որ չկա հատուկ օր` նվիրված բոլոր ժամանակների ռազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների և այլ անձանց հիշատակը հարգելուն և մեծարելուն։ Հետևաբար, մարդիկ զոհվածների հիշատակը հարգում են կամ տարբեր ռազմական իրադարձությունների նշման կամ հունվարի 28–ին՝ Բանակի օրը, որն ավելի շատ տոնական օր է, քան հիշատակի։
Հիշեցնենք, որ արցախյան վերջին պատերազմներից և ոչ մեկի հետ այս ամսաթիվը չի համընկնում։ 2016թ.–ի քառօրյա պատերազմը մեկնարկեց ապրիլի 2–ին, 2020–ի 44–օրյան` սեպտեմբերի 27–ին, իսկ արդեն 2023–ի սեպտեմբերի 19–ին տեղի ունեցավ Արցախի վրա Ադրբեջանի լայնածավալ հարձակումը, որին հաջորդեց էթնիկ զտումը։
Նշենք, որ 2024–ի հոկտեմբերի 17–ին այն ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը օրենքի
նախագիծ էր ներկայացրել, որով առաջարկում էր սեպտեմբերի 27–ը սահմանել որպես հիշատակի օր։ ՀՀ կառավարությունը մերժեց այս նախագիծը` հիմնավորելով, թե հունվարի 28–ին նշվող Բանակի օրը հանդիսանում է ոչ միայն ՀՀ զինված ուժերի կազմավորման արժևորում, այլ նաև ներառում է բոլոր ժամանակներում Հայաստանի պաշտպանության ապահովման գործում ավանդ ունեցող, այդ թվում՝ կյանքը զոհած անձանց հիշատակի ոգեկոչումը: