https://arm.sputniknews.ru/20260120/alen-simvonjany-khvostacav-pakel-hjd-i-ejy-97934233.html
Ալեն Սիմոնյանը խոստացավ «փակել» ՀՅԴ-ի էջը
Ալեն Սիմոնյանը խոստացավ «փակել» ՀՅԴ-ի էջը
Sputnik Արմենիա
Դեռ նախորդ տարի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ-ում գործող կուսակցությունները պետք է համապատասխանեն ժողովրդավարության և թափանցիկության... 20.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-20T15:20+0400
2026-01-20T15:20+0400
2026-01-20T15:24+0400
ալեն սիմոնյան
հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ)
կուսակցություն
թրամփի ուղի (tripp)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/07/96635177_0:67:1280:787_1920x0_80_0_0_b1a3471eb0fda90cdbadc1f351222097.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խոստացավ, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո «փակելու է» ընդդիմադիր Հայ հեղափոխական դաշնակցության էջը։ Նա իր սոցիալական ցանցերի էջերում տարածած տեսուղերձում մեղադրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանին՝ «Թրամփի ուղու» (TRIPP) հետ կապված գործընթացը խեղաթյուրելու մեջ։Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, թե Հայաստանը չի կարող ԱՄՆ-ում «Թրամփի ուղու» առնչությամբ վետոյի իրավունք ունենալ կամ նույնիսկ «ծպտուն հանել»։ Նա նաև հայտարարել էր, թե այսօր արդեն Հայաստանը՝ որպես պետություն, գոյություն չունի։ Հիշեցնենք նաև, որ 2025 թվականին ԱԺ կառավարություն հարց ու պատասխաններից մեկի ժամական ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, թե ժողովրդավարական երկրում պետք է գտնել մեխանիզմներ, որ այն կուսակցությունը, որ գործում է մեր երկրում, համապատասխանի ժողովրդավարության և թափանցիկության կանոններին, և դա կարող է ընդհուպ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարց առաջացնել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/07/96635177_72:0:1209:853_1920x0_80_0_0_a9eb493a45c9c9a3be68df929db46e27.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալեն սիմոնյան, հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), կուսակցություն, թրամփի ուղի (tripp)
ալեն սիմոնյան, հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), կուսակցություն, թրամփի ուղի (tripp)
Ալեն Սիմոնյանը խոստացավ «փակել» ՀՅԴ-ի էջը
15:20 20.01.2026 (Թարմացված է: 15:24 20.01.2026) Դեռ նախորդ տարի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ-ում գործող կուսակցությունները պետք է համապատասխանեն ժողովրդավարության և թափանցիկության կանոններին։
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խոստացավ, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո «փակելու է» ընդդիմադիր Հայ հեղափոխական դաշնակցության էջը։ Նա իր սոցիալական ցանցերի էջերում տարածած տեսուղերձում մեղադրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանին՝ «Թրամփի ուղու» (TRIPP) հետ կապված գործընթացը խեղաթյուրելու մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, թե Հայաստանը չի կարող ԱՄՆ-ում «Թրամփի ուղու» առնչությամբ
վետոյի իրավունք ունենալ կամ նույնիսկ «ծպտուն հանել»։ Նա նաև հայտարարել էր, թե այսօր արդեն Հայաստանը՝ որպես պետություն, գոյություն չունի։
«Այդպես աղավաղել և աճպարարություն անել կարող է, թերևս, Արմեն Ռուստամյանի նման դաշնակցականը։ Խնդիրն այն է, որ այս մարդկանց համար քաղաքականապես գոյություն ունենալը հնարավոր է միայն, երբ իրենք հենվում են ողբի, պատերազմի և ցավի վրա։ Ինքնիշխան ու ազատ Հայաստանը, որը կախվածություն չունի որևէ մայրաքաղաքից, իրենց ամենամեծ վախն է։ Այդ պարագայում իրենք չեն կարողանում իրենց դրսի կառույցներն աշխատեցնել և ընդհանրապես քաղաքական դաշտում գոյություն ունենալ»,– տեսաուղերձում ասել է Ալեն Սիմոնյանը։
Հիշեցնենք նաև, որ 2025 թվականին ԱԺ կառավարություն հարց ու պատասխաններից մեկի ժամական ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, թե ժողովրդավարական երկրում պետք է գտնել մեխանիզմներ, որ այն կուսակցությունը, որ գործում է մեր երկրում, համապատասխանի ժողովրդավարության և թափանցիկության կանոններին, և դա կարող է ընդհուպ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարց առաջացնել։