https://arm.sputniknews.ru/20260119/iranum-minchev-hunvari-23-y-karvogh-e-ambvoghjutjamb-verakangnvel-interneti-hasaneliutjuny-97899858.html
Իրանում մինչև հունվարի 23-ը կարող է ամբողջությամբ վերականգնվել ինտերնետի հասանելիությունը
Իրանում մինչև հունվարի 23-ը կարող է ամբողջությամբ վերականգնվել ինտերնետի հասանելիությունը
Sputnik Արմենիա
Ավելի վաղ ինտերնետի հասանելիությունը վերականգնվել էր Իրանի մայրաքաղաքում: 19.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-19T18:02+0400
2026-01-19T18:02+0400
2026-01-19T18:03+0400
թեհրան
իրանի իսլամական հանրապետություն
ինտերնետ
https://cdn.am.sputniknews.ru/img/1796/75/17967535_0:0:1601:901_1920x0_80_0_0_dd7b7c7e2eb722b55fecfed42945fd7d.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի - Sputnik. Իրանի իշխանությունները կարող են ամբողջությամբ վերականգնել ինտերնետի հասանելիությունն արդեն հունվարի 23-ին։ Այս մասին հայտարարել է գիտության և տեխնոլոգիաների հարցերով փոխնախագահ Հոսեյն Աֆշինը։Նախօրեին Իրանի մայրաքաղաքում վերականգնվել է ինտերնետի հասանելիությունը, որն արգելափակվել էր վերջերս երկրում տեղի ունեցած բողոքի ցույցերի և անկարգությունների ֆոնին:Հիշեցնենք` Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում 2025–ի դեկտեմբերի 28-ից։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։ Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերաճեցին ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացան քաղաքական բնույթ՝ ընդդեմ Իրանում առկա քաղաքական կարգի:Հունվարի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե ԱՄՆ–ն պատրաստ է պաշտպանել Իրանի քաղաքացիներին, եթե այդ երկրի իշխանությունները ուժ կիրառեն նրանց դեմ: Թեհրանը դատապարտեց այդ սպառնալիքները։Հունվարի 8-ին Իրանում անցկացվեցին ամենամասշտաբային բողոքի ցույցերը, որոնք հրահրվել էին 1979 թվականին տապալված շահի որդու՝ Ռեզա Փահլավիի կոչով: Այնուհետև փողոց դուրս եկան գործող իշխանության կողմնակիցները։
թեհրան
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1796/75/17967535_0:0:1491:1118_1920x0_80_0_0_901838d00a52ebbb75c0c299e188561c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թեհրան, իրանի իսլամական հանրապետություն, ինտերնետ
թեհրան, իրանի իսլամական հանրապետություն, ինտերնետ
Իրանում մինչև հունվարի 23-ը կարող է ամբողջությամբ վերականգնվել ինտերնետի հասանելիությունը
18:02 19.01.2026 (Թարմացված է: 18:03 19.01.2026) Ավելի վաղ ինտերնետի հասանելիությունը վերականգնվել էր Իրանի մայրաքաղաքում:
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի - Sputnik. Իրանի իշխանությունները կարող են ամբողջությամբ վերականգնել ինտերնետի հասանելիությունն արդեն հունվարի 23-ին։ Այս մասին հայտարարել է գիտության և տեխնոլոգիաների հարցերով փոխնախագահ Հոսեյն Աֆշինը։
«Ինտերնետը կարող է վերականգնվել արդեն այսօր կամ վաղը, կամ շաբաթվա վերջին»- ասել է Աֆշինը:
Նախօրեին Իրանի մայրաքաղաքում վերականգնվել է ինտերնետի հասանելիությունը, որն արգելափակվել էր վերջերս երկրում տեղի ունեցած բողոքի ցույցերի և անկարգությունների ֆոնին:
Հիշեցնենք` Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում 2025–ի դեկտեմբերի 28-ից։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։ Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում
բողոքի ակցիաները վերաճեցին ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացան քաղաքական բնույթ՝ ընդդեմ Իրանում առկա քաղաքական կարգի:
Հունվարի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը
հայտարարեց, թե ԱՄՆ–ն պատրաստ է պաշտպանել Իրանի քաղաքացիներին, եթե այդ երկրի իշխանությունները ուժ կիրառեն նրանց դեմ: Թեհրանը դատապարտեց այդ սպառնալիքները։
Հունվարի 8-ին Իրանում անցկացվեցին
ամենամասշտաբային բողոքի ցույցերը, որոնք հրահրվել էին 1979 թվականին տապալված շահի որդու՝ Ռեզա Փահլավիի կոչով: Այնուհետև
փողոց դուրս եկան գործող իշխանության կողմնակիցները։