https://arm.sputniknews.ru/20260119/inchu-hajastany-trippi-masnabazhni-501y-chi-vercrel-rubinjani-pataskhany-oskanjanin-97884255.html
Ինչո՞ւ Հայաստանը TRIPP–ի մասնաբաժնի 50+1%–ը չի վերցրել. Ռուբինյանի պատասխանը` Օսկանյանին
Ինչո՞ւ Հայաստանը TRIPP–ի մասնաբաժնի 50+1%–ը չի վերցրել. Ռուբինյանի պատասխանը` Օսկանյանին
Sputnik Արմենիա
ՀՀ ԱԺ փփոխնախագահը վստահեցրեց, որ միևնույն է` «Թրամփի ուղու» հարկերը Հայաստանում են վճարվելու, հետևաբար տոկոսը կապ չունի։ 19.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-19T13:22+0400
2026-01-19T13:22+0400
2026-01-19T13:45+0400
ռուբեն ռուբինյան
թրամփի ուղի (tripp)
հայաստան
վարդան օսկանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/16/93735454_0:84:1600:984_1920x0_80_0_0_f838836d718239d7aeccd82e0908010d.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի - Sputnik. Տեսականորեն «Թրամփի ուղի» (TRIPP) նախագծում Հայաստանը կարող էր մասնաբաժին չունենալ, իսկ ԱՄՆ-ն՝ 100 տոկոսը վերցնել, բայց դրանից ՀՀ ինքնիշխանությունը չէր տուժի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի հայտարարությանը։Ճանապարհ բացեց Ադրբեջանի համար. Օսկանյանը` Փաշինյանի հայտարարության մասինՆշենք՝ Օսկանյանը հայտարարել է, որ «Թրամփի ուղին» մեծ հաշվով Հայաստանին և ԱՄՆ-ին ոչինչ չի տալու, ու այդ ճանապարհի ստեղծման հարցում շահագրգռված են միայն Ադրբեջանն ու Թուրքիան։ Օսկանյանը նաև հռետորական հարց է հնչեցրել՝ ինչու Հայաստանը մասնաբաժնի 50+1 տոկոսը չի վերցրել։Նրա պնդմամբ՝ խոսքը «Հայաստան էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի, ինչպես նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մասին է։Ռուբինյանը վստահեցրեց՝ միևնույն է`«Թրամփի ուղու» հարկերը Հայաստանում են վճարվելու, հետևաբար տոկոսը կապ չունի։ Նա վստահեցրեց, որ TRIPP-ում Հայաստանն ունի «վետո»-ի իրավունք, և ոչ մի հարց չի կարող լուծվել առանց ՀՀ–ի համաձայնության։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/16/93735454_89:0:1512:1067_1920x0_80_0_0_1d939ab70725a1211182a1f2e0adbc51.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուբեն ռուբինյան, թրամփի ուղի (tripp), հայաստան, վարդան օսկանյան
ռուբեն ռուբինյան, թրամփի ուղի (tripp), հայաստան, վարդան օսկանյան
Ինչո՞ւ Հայաստանը TRIPP–ի մասնաբաժնի 50+1%–ը չի վերցրել. Ռուբինյանի պատասխանը` Օսկանյանին
13:22 19.01.2026 (Թարմացված է: 13:45 19.01.2026) ՀՀ ԱԺ փփոխնախագահը վստահեցրեց, որ միևնույն է` «Թրամփի ուղու» հարկերը Հայաստանում են վճարվելու, հետևաբար տոկոսը կապ չունի։
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի - Sputnik. Տեսականորեն «Թրամփի ուղի» (TRIPP) նախագծում Հայաստանը կարող էր մասնաբաժին չունենալ, իսկ ԱՄՆ-ն՝ 100 տոկոսը վերցնել, բայց դրանից ՀՀ ինքնիշխանությունը չէր տուժի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի հայտարարությանը։
Նշենք՝ Օսկանյանը հայտարարել է, որ «Թրամփի ուղին» մեծ հաշվով Հայաստանին և ԱՄՆ-ին ոչինչ չի տալու, ու այդ ճանապարհի ստեղծման հարցում շահագրգռված են միայն Ադրբեջանն ու Թուրքիան։ Օսկանյանը նաև հռետորական հարց է հնչեցրել՝ ինչու Հայաստանը մասնաբաժնի 50+1 տոկոսը չի վերցրել։
«Մեզ մեղադրում են, որ TRIPP նախագծում 50 տոկոսը չենք վերցրել։ Իրենք (նկատի ունի նախկին իշխանություններին – խմբ․) որ գույք՝ պարտքի դիմաց, մեր ռազմավարական օբյեկտները հանձնում էին այլ պետությանը, ինչո՞ւ էին 100 տոկոսը տալիս։ Կարո՞ղ են բացատրել։ Տեսականորեն՝ կարող էր 100 տոկոսն էլ ԱՄՆ-ինը լինել, բայց դրանից մեր ինքնիշխանությունը ոչ մի կերպ չէր տուժի»,- նշեց Ռուբինյանը՝ պատասխանելով Վարդան Օսկանյանին։
Նրա պնդմամբ՝ խոսքը «Հայաստան էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի, ինչպես նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մասին է։
Ռուբինյանը վստահեցրեց՝ միևնույն է`«Թրամփի ուղու» հարկերը Հայաստանում են վճարվելու, հետևաբար տոկոսը կապ չունի։ Նա վստահեցրեց, որ TRIPP-ում Հայաստանն ունի «վետո»-ի իրավունք, և ոչ մի հարց չի կարող լուծվել առանց ՀՀ–ի համաձայնության։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած
համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ
ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»
համաձայնագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին
հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։