https://arm.sputniknews.ru/20260119/hh-nakhkin-vostikanapes-valeri-osipjann-u-nra-kiny-datakhazutjun-en-hravirvel-97889877.html
ՀՀ նախկին ոստիկանապես Վալերի Օսիպյանն ու նրա կինը դատախազություն են հրավիրվել
ՀՀ նախկին ոստիկանապես Վալերի Օսիպյանն ու նրա կինը դատախազություն են հրավիրվել
Sputnik Արմենիա
Նրանց պատկանող գույքի առնչությամբ ուսումնասիրություն է կատարվել Ապօրինի գույքի բռնագանձման վարչությունում։ 19.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-19T15:03+0400
2026-01-19T15:03+0400
2026-01-19T15:11+0400
վալերի օսիպյան
կին
ապօրինի
գույք
հհ դատախազություն
ոստիկանապետ
https://cdn.am.sputniknews.ru/img/1809/76/18097692_0:0:1600:901_1920x0_80_0_0_7b7eed5f611dafd119c4ac22cc0e6031.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik․ ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին և կնոջը՝ Լուսինե Թադևոսյանին, հրավիրել են ՀՀ դատախազություն։ Համապատասխան ծանուցագրերը հրապարակված են azdarar.am-ում։Նրանք ապօրինի գույքի բռնագանձման գործերով վարչություն պետք է ներկայանան այսօր՝ հունվարի 19-ին` 17։00-ից հետո։Վարչությունում նրանց կներկայացվեն իրենց պատկանող գույքի առնչությամբ իրականացված ուսումնասիրության արդյունքները։Ըստ ծանուցագրերի՝ նրանք տեղում կարող են ծանոթանալ գործի նյութերին, ներկայացնել դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր:Հիշեցնենք, որ Վալերի Օսիպյանը ՀՀ ոստիկանապետ նշանակվեց 2018թ․ հեղափոխությունից հետո և պաշտոնավարեց մինչև 2019թ․ սեպտեմբերի 18-ը։ Ազատվելով պաշտոնից՝ նա նշանակվեց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, սակայն 1 ամսից էլ քիչ մնաց այս պաշտոնում։ 2020թ․-ից Օսիպյանին տեսախցիկները պարբերաբար ֆիքսել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմության կազմակերպած տարբեր հանրահավաքների ժամանակ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1809/76/18097692_76:0:1496:1065_1920x0_80_0_0_6542d806f3b2db69efdece8f7c0bf8ab.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վալերի օսիպյան, կին, ապօրինի, գույք, հհ դատախազություն, ոստիկանապետ
վալերի օսիպյան, կին, ապօրինի, գույք, հհ դատախազություն, ոստիկանապետ
ՀՀ նախկին ոստիկանապես Վալերի Օսիպյանն ու նրա կինը դատախազություն են հրավիրվել
15:03 19.01.2026 (Թարմացված է: 15:11 19.01.2026) Նրանց պատկանող գույքի առնչությամբ ուսումնասիրություն է կատարվել Ապօրինի գույքի բռնագանձման վարչությունում։
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik․ ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին և կնոջը՝
Լուսինե Թադևոսյանին, հրավիրել են ՀՀ դատախազություն։ Համապատասխան ծանուցագրերը հրապարակված են
azdarar.am-ում։
Նրանք ապօրինի գույքի բռնագանձման գործերով վարչություն պետք է ներկայանան այսօր՝ հունվարի 19-ին` 17։00-ից հետո։
Վարչությունում նրանց կներկայացվեն իրենց պատկանող գույքի առնչությամբ իրականացված ուսումնասիրության արդյունքները։
Ըստ ծանուցագրերի՝ նրանք տեղում կարող են ծանոթանալ գործի նյութերին, ներկայացնել դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր:
Հիշեցնենք, որ Վալերի Օսիպյանը ՀՀ ոստիկանապետ նշանակվեց 2018թ․ հեղափոխությունից հետո և պաշտոնավարեց մինչև 2019թ․ սեպտեմբերի 18-ը։
Ազատվելով պաշտոնից՝ նա
նշանակվեց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, սակայն
1 ամսից էլ քիչ մնաց այս պաշտոնում։ 2020թ․-ից
Օսիպյանին տեսախցիկները պարբերաբար ֆիքսել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմության կազմակերպած տարբեր հանրահավաքների ժամանակ։