https://arm.sputniknews.ru/20260119/hh-azh-nakhagah-alen-simvonjany-pashtvonakan-ajcvov-rusastan-e-meknelu--97881747.html
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով Ռուսաստան է մեկնելու
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով Ռուսաստան է մեկնելու
Sputnik Արմենիա
Սիմոնյանը չցանկացավ մեկնաբանել Սոլովյովի հայտարարությունները՝ նշելով, որ երբ զգա՝ դրա պատեհ պահն է, հարցը կքննարկի անձնական զրույցներում իր ռուս գործընկերների... 19.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-19T12:06+0400
2026-01-19T12:06+0400
2026-01-19T12:22+0400
ալեն սիմոնյան
ռուսաստան
պաշտոնական այց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/0c/95771873_0:10:1600:910_1920x0_80_0_0_f7ba4fb75dd9dd93452bc68c08c15621.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik․ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ռուսաստան է մեկնելու պաշտոնական այցով։ Այս մասին ԱԺ խոսնակն ասաց այսօր լրագրողների հետ ճեպազրույցում։Նա հավելեց, որ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հեռախոսազրույց է ունեցել օրեր առաջ՝ իր ծննդյան օրը (հունվարի 5- խմբ․) և այցի հետ կապված մանրամասներ են քննարկել։Սիմոնյանը հավելեց՝ եթե առիթ լինի, կանդրադառնա նաև հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի աղմկահարույց հայտարարություններին։Սիմոնյանն ընդգծեց, որ Հայաստանում վերջին տարիներին տեղի ունեցող գործընթացի նկատմամբ դրական վերաբերմունք կա ամբողջ աշխարհում։Սոլովյովի հայտարարությունները մեկնաբանել կամ դրանց արձագանքել չցանկացավ։«Երբ զգամ՝ մեր երկրի նկատմամբ շատ ինչ-որ բան կա, միգուցե իմ գործընկերներին, տիկին Մատվիենկոյին, մեր ռուսաստանյան այլ գործընկերներին անձնական զրույցների մեջ ասեմ»,- ընդգծեց Սիմոնյանը։Ավելի վաղ իր հեղինակային հաղորդաշարում Սոլովյովը խոսել էր Ռուսաստանի կողմից Հայաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների նկատմամբ ազդեցության կորստի անթույլատրելիության մասին: Նա նաև զուգահեռներ էր անցկացրել Ուկրաինայում անցկացվող ռազմական հատուկ գործողության և Ռուսաստանի ազդեցության գոտում գտնվող այլ երկրներում հնարավոր նմանատիպ գործողությունների միջև:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/0c/95771873_98:0:1521:1067_1920x0_80_0_0_c201e1efeaffecac1a676527ac88065b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալեն սիմոնյան, ռուսաստան, պաշտոնական այց
ալեն սիմոնյան, ռուսաստան, պաշտոնական այց
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով Ռուսաստան է մեկնելու
12:06 19.01.2026 (Թարմացված է: 12:22 19.01.2026) Սիմոնյանը չցանկացավ մեկնաբանել Սոլովյովի հայտարարությունները՝ նշելով, որ երբ զգա՝ դրա պատեհ պահն է, հարցը կքննարկի անձնական զրույցներում իր ռուս գործընկերների հետ։
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik․ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ռուսաստան է մեկնելու պաշտոնական այցով։ Այս մասին ԱԺ խոսնակն ասաց այսօր լրագրողների հետ ճեպազրույցում։
«Օրերը ճշտված չեն, բայց հրավեր ունեմ տիկին Մատվիենկոյի կողմից փոխադարձ այցի»,- ասաց Սիմոնյանը։
Նա հավելեց, որ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հեռախոսազրույց է ունեցել օրեր առաջ՝ իր ծննդյան օրը (հունվարի 5- խմբ․) և այցի հետ կապված մանրամասներ են քննարկել։
Սիմոնյանը հավելեց՝ եթե առիթ լինի, կանդրադառնա նաև հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի աղմկահարույց հայտարարություններին։
Սիմոնյանն ընդգծեց, որ Հայաստանում վերջին տարիներին տեղի ունեցող գործընթացի նկատմամբ դրական վերաբերմունք կա ամբողջ աշխարհում։
«Բացի մեր ընդդիմադիր որոշ շրջանակներից և որոշ ռուսական պրոպագանդիստների․․․ Նույնիսկ Ռուսաստանի իշխանությունն է դրական բան խոսում, որովհետև գիտակցում է քաղաքական առումով, շատ ավելի ինֆորմացված է, իրավիճակին ավելի լավ է տիրապետում, կամ թույլ չի տալիս խոսել, կամ հասկանում է, որ խոսելու ժամանակը չէ»,- ասաց Սիմոնյանը։
Սոլովյովի հայտարարությունները մեկնաբանել կամ դրանց արձագանքել չցանկացավ։
«Երբ զգամ՝ մեր երկրի նկատմամբ շատ ինչ-որ բան կա, միգուցե իմ գործընկերներին, տիկին Մատվիենկոյին, մեր ռուսաստանյան այլ գործընկերներին անձնական զրույցների մեջ ասեմ»,- ընդգծեց Սիմոնյանը։
Ավելի վաղ իր հեղինակային հաղորդաշարում Սոլովյովը խոսել էր Ռուսաստանի կողմից Հայաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների նկատմամբ ազդեցության կորստի անթույլատրելիության մասին: Նա նաև զուգահեռներ էր անցկացրել Ուկրաինայում անցկացվող ռազմական հատուկ գործողության և Ռուսաստանի ազդեցության գոտում գտնվող այլ երկրներում հնարավոր նմանատիպ գործողությունների միջև: