https://arm.sputniknews.ru/20260119/hajkakan-khachqarer-vana-ltshi-hatakin--qvortvoshjany-dranc-arzheqi-ev-vochnchacman--vtangi-masin-97903864.html
Հայկական խաչքարեր Վանա լճի հատակին. Քորթոշյանը` դրանց արժեքի և ոչնչացման վտանգի մասին
Հայկական խաչքարեր Վանա լճի հատակին. Քորթոշյանը` դրանց արժեքի և ոչնչացման վտանգի մասին
Sputnik Արմենիա
Րաֆֆի Քորթոշյանի խոսքով` Վանա լճի հատակին դեռ բազմաթիվ խաչքարեր և հուշարձաններ կան։ 19.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-19T20:56+0400
2026-01-19T20:56+0400
2026-01-19T22:06+0400
խաչքար
եկեղեցի
թուրքիա
հայաստան
րաֆֆի քորթոշյան
վանա լիճ
https://cdn.am.sputniknews.ru/img/605/14/6051465_0:66:1600:966_1920x0_80_0_0_361eb6557dc98a1ff36297110b2310c8.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik․ Վանա լճի ջրի մակարդակի շարունակական նվազումը կրկին ի հայտ է բերել Արևմտյան Հայաստանի հայկական մշակութային ժառանգության նոր շերտեր, սակայն հայկական կողմը դրանց պահպանման համար ոչինչ անել չի կարող։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանը։ Խաչքարերի պահպանության հարցում, ըստ Քորթոշյանի, միջազգային կառույցների միջամտության իրական հնարավորություն գրեթե չկա, և ամեն ինչ կախված է Թուրքիայի ներսում տիրող քաղաքական ու վարչական իրավիճակից։«Այս վերջին շրջանում մենք տեսնում ենք` նաև Թուրքիայում փոփոխություններ կան, և թուրքական իշխանություններն առաջվանը չեն (70–80-ականների)։ Որոշ հատվածներում իրականացվում են պահպանական աշխատանքներ։ Սակայն հուշարձանների քանակն այնքան մեծ է, որ հնարավոր չէ բոլորն ապահովել պահպանությամբ։ Որևէ միջազգային մարմին չի կարող արդյունավետ ճնշում գործադրել, եթե թուրքական իշխանությունները որոշեն, որ տվյալ հուշարձանները չպետք է պահպանվեն»,– ասաց նա։Վանա լճի Կտուց կղզին. ինչի՞ մասին է հիշեցնում դեպի հայկական վանք տանող ճանապարհըՔորթոշյանի համոզմամբ՝ Վանա լճի հատակին դեռ բազմաթիվ խաչքարեր և հուշարձաններ կան։ Նա հիշեցրեց, որ վերջին տարիներին ջրի նահանջի հետ մեկտեղ անընդհատ նոր հուշարձաններ են բացահայտվում՝ վանքեր, գերեզմանոցներ, նույնիսկ ուրարտական ժամանակաշրջանի կառույցներ։ Սակայն դրանց ապագան, նրա խոսքով, խիստ անորոշ է։Քորթոշյանի գնահատմամբ՝ հայտնաբերված խաչքարերի կարևորությունը նախևառաջ այն է, որ Վանա լիճը դարեր շարունակ փաստացի պահպանել է դրանք։ Նրա խոսքով՝ Արևմտյան Հայաստանում խաչքարերի ճնշող մեծամասնությունը կա՛մ արդեն ավերված է, կա՛մ շարունակում է ոչնչացվել, մինչդեռ լճի ջրերի տակ մնացած հուշարձանները խուսափել են այդ ճակատագրից։«Եզակի է նաև այն հանգամանքը, որ խաչքարերը պահպանվել են իրենց նախնական տեղում՝ ընդգրկելով վաղ, միջին և ուշ միջնադարյան ժամանակաշրջանները։ Թեպետ ջուրը որոշ չափով քայքայել է քարերը, այնուամենայնիվ դրանց գեղարվեստական առանձնահատկությունները շարունակում են տեսանելի մնալ։ Ջուրը որոշ չափով քայքայել է, ինչ–որ մի գոյացություն է առաջացել, բայց հիմնականում արվեստի տեսանկյունից հնարավոր է տեսնել էդ ամեն ինչը»,– ասաց Քորթոշյանը։Վանա լճում շուրջ 100 տարվա վաղեմության կառույցներ են ջրի երես դուրս եկելՎանա լճի տակ նոր բացահայտված խաչքարերը գտնվում են Խլաթ գավառում՝ Աղավանդ (հայկական անվանումով) գյուղի տարածքում։ Ինչպես պատմեց մասնագետը, այս գյուղը միջնադարում եղել է կրթական կենտրոն, սակայն 19-րդ դարում, երբ Վանա լճի ջրի մակարդակը բարձրացել է, ամբողջությամբ ջրի տակ է անցել։Քորթոշյանը հիշեցրեց, որ սեպտեմբերին իր այցի ժամանակ ջրի մակարդակն արդեն իջել էր, և երևացել էին եկեղեցու հիմքերը, ինչպես նաև խաչքարերի մի հատվածը։ Սակայն հոկտեմբերին, երբ ջուրը ավելի է նահանջել, ափամերձ հատվածում բացվել է նաև մեծ միջնադարյան գերեզմանոց, որտեց 2–3 տասնյակ խաչքարեր էին՝ հիմնականում միջնադարյան, կան նաև վաղ միջնադարյան նմուշներ»,– նշեց Րաֆֆի Քորթոշյանը։Անդրադառնալով սեպտեմբերյան այցին՝ Քորթոշյանը նշեց, որ այն չի եղել լիարժեք գիտական հետազոտություն։«Երկնքում` դրախտ, երկրի վրա` Վան». բրիտանական պարբերականը գրել է Վանա լճի ու հայերի մասին«Ուսումնասիրություն ասելով՝ նայել ենք, տեսել ենք մասնագետի աչքով, բայց ավելի շատ զբոսաշրջիկի ձևաչափով։ Լուրջ ուսումնասիրություններ իրականացնելու համար անհրաժեշտ է մասնագիտական տեխնիկա և բնագիտական խումբ, քանի որ հուշարձանների մի մասը դեռ ջրի տակ է։Քորթոշյանը հիշեցրեց` պետք է աշխատել ջրի տակ չափումներ անելու, ուսումնասիրելու համապատասխան տեխնիկայով, որի հնարավորությունն այս պահին չկա։ Դրանից բացի, այս ամենը թուրքական իշխանության որոշելիքն է։
թուրքիա
վանա լիճ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/605/14/6051465_0:0:1600:1200_1920x0_80_0_0_a3f9f4111ae17ef34b851a7addd33392.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
խաչքար, եկեղեցի, թուրքիա, հայաստան, րաֆֆի քորթոշյան, վանա լիճ
խաչքար, եկեղեցի, թուրքիա, հայաստան, րաֆֆի քորթոշյան, վանա լիճ
Հայկական խաչքարեր Վանա լճի հատակին. Քորթոշյանը` դրանց արժեքի և ոչնչացման վտանգի մասին
20:56 19.01.2026 (Թարմացված է: 22:06 19.01.2026) Րաֆֆի Քորթոշյանի խոսքով` Վանա լճի հատակին դեռ բազմաթիվ խաչքարեր և հուշարձաններ կան։
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik․ Վանա լճի ջրի մակարդակի շարունակական նվազումը կրկին ի հայտ է բերել Արևմտյան Հայաստանի հայկական մշակութային ժառանգության նոր շերտեր, սակայն հայկական կողմը դրանց պահպանման համար ոչինչ անել չի կարող։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանը։
Խաչքարերի պահպանության հարցում, ըստ Քորթոշյանի, միջազգային կառույցների միջամտության իրական հնարավորություն գրեթե չկա, և ամեն ինչ կախված է Թուրքիայի ներսում տիրող քաղաքական ու վարչական իրավիճակից։
«Այս վերջին շրջանում մենք տեսնում ենք` նաև Թուրքիայում փոփոխություններ կան, և թուրքական իշխանություններն առաջվանը չեն (70–80-ականների)։ Որոշ հատվածներում իրականացվում են պահպանական աշխատանքներ։ Սակայն հուշարձանների քանակն այնքան մեծ է, որ հնարավոր չէ բոլորն ապահովել պահպանությամբ։ Որևէ միջազգային մարմին չի կարող արդյունավետ ճնշում գործադրել, եթե թուրքական իշխանությունները որոշեն, որ տվյալ հուշարձանները չպետք է պահպանվեն»,– ասաց նա։
Քորթոշյանի համոզմամբ՝ Վանա լճի հատակին դեռ բազմաթիվ խաչքարեր և հուշարձաններ կան։ Նա հիշեցրեց, որ վերջին տարիներին ջրի նահանջի հետ մեկտեղ անընդհատ նոր հուշարձաններ են բացահայտվում՝ վանքեր, գերեզմանոցներ, նույնիսկ ուրարտական ժամանակաշրջանի կառույցներ։ Սակայն դրանց ապագան, նրա խոսքով, խիստ անորոշ է։
«Դրանց ճակատագիրը կապված է Թուրքիայում տիրող իրավիճակի հետ, ինչպես նաև կա գանձագողության լուրջ վտանգը։ Գանձագողները համզված են, որ խաչքարերում էլ ոսկի կա, ինչի հետևանքով հուշարձանները հաճախ ավերվում են գանձախույզների ձեռքով։ Այդ գանձախույզները միայն սովորական մարդիկ չեն, կարող են լինել նաև տեղական իշխանությունների ներկայացուցիչներ կամ պետական մարմինների հետ կապ ունեցող անձինք»,– ընդգծում է Րաֆֆի Քորթոշյանը։
Քորթոշյանի գնահատմամբ՝ հայտնաբերված խաչքարերի կարևորությունը նախևառաջ այն է, որ Վանա լիճը դարեր շարունակ փաստացի պահպանել է դրանք։ Նրա խոսքով՝ Արևմտյան Հայաստանում խաչքարերի ճնշող մեծամասնությունը կա՛մ արդեն ավերված է, կա՛մ շարունակում է ոչնչացվել, մինչդեռ լճի ջրերի տակ մնացած հուշարձանները խուսափել են այդ ճակատագրից։
«Եզակի է նաև այն հանգամանքը, որ խաչքարերը պահպանվել են իրենց նախնական տեղում՝ ընդգրկելով վաղ, միջին և ուշ միջնադարյան ժամանակաշրջանները։ Թեպետ ջուրը որոշ չափով քայքայել է քարերը, այնուամենայնիվ դրանց գեղարվեստական առանձնահատկությունները շարունակում են տեսանելի մնալ։ Ջուրը որոշ չափով քայքայել է, ինչ–որ մի գոյացություն է առաջացել, բայց հիմնականում արվեստի տեսանկյունից հնարավոր է տեսնել էդ ամեն ինչը»,– ասաց Քորթոշյանը։
Վանա լճի տակ նոր բացահայտված խաչքարերը գտնվում են Խլաթ գավառում՝ Աղավանդ (հայկական անվանումով) գյուղի տարածքում։ Ինչպես պատմեց մասնագետը, այս գյուղը միջնադարում եղել է կրթական կենտրոն, սակայն 19-րդ դարում, երբ Վանա լճի ջրի մակարդակը բարձրացել է, ամբողջությամբ ջրի տակ է անցել։
«Գյուղի եկեղեցին վաղ միջնադարյան կառույց է եղել, և ջրի բարձրացումից հետո այն կղզու վրա է մնացել։ Արդեն 1960-ական թվականներին այդ կղզու վրա մնացած եկեղեցու քարերն ու խաչքարերը տեղաբնակ քրդերը տեղափոխել են և օգտագործել իրենց տները կառուցելու համար»,– հավելեց մասնագետը։
Քորթոշյանը հիշեցրեց, որ սեպտեմբերին իր այցի ժամանակ ջրի մակարդակն արդեն իջել էր, և երևացել էին եկեղեցու հիմքերը, ինչպես նաև խաչքարերի մի հատվածը։ Սակայն հոկտեմբերին, երբ ջուրը ավելի է նահանջել, ափամերձ հատվածում բացվել է նաև մեծ միջնադարյան գերեզմանոց, որտեց 2–3 տասնյակ խաչքարեր էին՝ հիմնականում միջնադարյան, կան նաև վաղ միջնադարյան նմուշներ»,– նշեց Րաֆֆի Քորթոշյանը։
Անդրադառնալով սեպտեմբերյան այցին՝ Քորթոշյանը նշեց, որ այն չի եղել լիարժեք գիտական հետազոտություն։
«Ուսումնասիրություն ասելով՝ նայել ենք, տեսել ենք մասնագետի աչքով, բայց ավելի շատ զբոսաշրջիկի ձևաչափով։ Լուրջ ուսումնասիրություններ իրականացնելու համար անհրաժեշտ է մասնագիտական տեխնիկա և բնագիտական խումբ, քանի որ հուշարձանների մի մասը դեռ ջրի տակ է։
Քորթոշյանը հիշեցրեց` պետք է աշխատել ջրի տակ չափումներ անելու, ուսումնասիրելու համապատասխան տեխնիկայով, որի հնարավորությունն այս պահին չկա։ Դրանից բացի, այս ամենը թուրքական իշխանության որոշելիքն է։