https://arm.sputniknews.ru/20260119/gndevaz-jermuk-tshanaparhin-buq-e-ajn-pak-e-bvolvor-transpvortajin-mijvocneri-hamar-ngn-97870828.html
Գնդեվազ-Ջերմուկ ճանապարհին բուք է, այն փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար. ՆԳՆ
Գնդեվազ-Ջերմուկ ճանապարհին բուք է, այն փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար. ՆԳՆ
Sputnik Արմենիա
ՆԳՆ-ն վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 19.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-19T08:43+0400
2026-01-19T08:43+0400
2026-01-19T08:43+0400
ճանապարհ
բուք
փրկարար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/10/71194741_0:0:1600:900_1920x0_80_0_0_b4d4339ad8c5110056a1b696f190aaf0.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի - Sputnik. Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհին բուք է, այն փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։Փակ են նաև Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:Վարդենյաց լեռնանցքը (մառախուղ, ձյուն), Վանաձոր-Դիլիջան և Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները փակ են կցորդով բեռնատարների համար։Ստեփանավանի ոլորանները, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Մ-4 ավտոճանապարհից Հաղարծին և Պարզ լիճ հատվածները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։Ապարանի, Արագածի (բուք է), Դիլիջանի, Սևանի, Ճամբարակի, Մարտունու, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում և Ջերմուկ քաղաքում բուք է։ՆԳՆ-ն վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/10/71194741_105:0:1305:900_1920x0_80_0_0_a65d9cf600f04c6ecdb8e1a7438bb111.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ճանապարհ, բուք, փրկարար
Գնդեվազ-Ջերմուկ ճանապարհին բուք է, այն փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար. ՆԳՆ
ՆԳՆ-ն վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի - Sputnik. Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհին բուք է, այն փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, հայտնում են
ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Փակ են նաև Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Սպիտակի, Դիլիջանի ոլորանները, Ջերմուկի խաչմերուկից Ջերմուկ և Սիսիան քաղաքներ, Նոյեմբերյան-Ջուջևան և Նորավան-Կապան ավտոճանապարհը, Տիգրանաշենի ոլորանների Երասխ-Զանգակատուն հատվածը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Վարդենյաց լեռնանցքը (մառախուղ, ձյուն), Վանաձոր-Դիլիջան և Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները փակ են կցորդով բեռնատարների համար։
Ստեփանավանի ոլորանները, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Մ-4 ավտոճանապարհից Հաղարծին և Պարզ լիճ հատվածները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ապարանի, Արագածի (բուք է), Դիլիջանի, Սևանի, Ճամբարակի, Մարտունու, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում և Ջերմուկ քաղաքում բուք է։
ՆԳՆ-ն վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։