https://arm.sputniknews.ru/20260119/azh-i-11-rd-nstashrjani-sirarat-bacumy-banavetshi-kentrvonum-44-orjaji-zekujcn-e-97878561.html
ԱԺ-ի 11-րդ նստաշրջանի «սիրառատ» բացումը․ բանավեճի կենտրոնում 44-օրյայի զեկույցն է
ԱԺ-ի 11-րդ նստաշրջանի «սիրառատ» բացումը․ բանավեճի կենտրոնում 44-օրյայի զեկույցն է
Sputnik Արմենիա
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ եթե զեկույցը ներկայացվեր, անգամ հարց ու պատասխանից պարզ կդառնար, թե ինչու է ընդդիմությունն ի սկզբանե բոյկոտել հանձնաժողովի... 19.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-19T11:20+0400
2026-01-19T11:20+0400
2026-01-19T12:12+0400
աժ (ազգային ժողով)
արծվիկ մինասյան
հայկ կոնջորյան
արթուր խաչատրյան
ալեն սիմոնյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/13/97878134_0:0:1920:1080_1920x0_80_0_0_535320a94238de9b300d7d46f7fc18f0.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik․ Ազգային ժողովի 8-րդ գումարման վերջին՝ 11-րդ նստաշրջանը «ջերմ» սկսվեց՝ իշխանության ու ընդդիմության՝ մեկմեկու ուղղված մեղադրանքներով և սուր խոսքերով։ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանն իր առաջին ելույթում բարձրացրեց 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի հարցը՝ ընդգծելով, որ ըստ ԱԺ կանոնակարգի՝ քննիչ հանձնաժողովի զեկույցը համարվում է ամբողջական ու ավարտված, եթե ներկայացվում է ԱԺ, ուստի պատգամավորը պնդում է՝ թեկուզ փակ ռեժիմով, բայց այն պետք է ներկայացվեր ԱԺ պատգամավորներին։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ հակադարձեց՝ «լոկացիայի՞ խնդիր է»՝ առաջարկելով, որ պատգամավորները գնան և ԱԺ առաջին բաժնում ծանոթանան զեկույցին։ ԱԺ նախագահը նաև մեղադրեց ընդդիմությանը աշխատանքի չգալու և խորհրդարանի աշխատանքներին լիարժեք չմասնակցելու մեջ։ Նա հիշեցրեց՝ «Դոնթի բանաձևով» ԱԺ փոխխոսնակի, հանձնաժողովների նախագահների տեղեր ունեն, սակայն որևէ պաշտոնում ընդդիմության ներկայացուցիչ չկա։«ԱԺ նախագահն ասում է՝ գնացեք, ծանոթացեք, դա զեկույցի ներկայացման տեսակ է։ Ներկայացման ժամանակ նաև հարց ու պատասխան կա, Աշոտի՞ն հարցնեմ (Առաջին բաժնի պետ- խմբ․), հենց էդ հարց ու պատասխանի ժամանակ էլ պարզ կդառնա, թե ինչու ընդդիմությունը բոյկոտեց հանձնաժողովի աշխատանքներին մասնակցությունը, որովհետև գիտեինք՝ ինչ է լինելու, ում եք մրոտելու, ում եք լողացնելու, սպիտակացնելու և ներկայացնելու հունիսի 7-ին»,- ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը։Ինչ վերաբերում է «Դոնթի բանաձևին», Խաչատրյանը համաձայնեց՝ բանաձևով ընդդիմության համար պաշտոններ են նախատեսված, միաժամանակ հիշեցրեց, թե քանի անգամ ԱԺ՝ ընդդիմությանը վերապահված փոխնախագահի թեկնածուների քվեարկությունները սաբոտաժի ենթարկվեցին։«Հայաստան» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, շարունակելով գործընկերոջ խոսքը, նշեց՝ վերջին նստաշրջանի առաջին նիստում արդեն մեծամասնությունը ցույց է տալիս, թե ինչպես է պատրաստվում շարունակել ապօրինի գործողությունները, այդ թվում՝ Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված լիազորությունները չարաշահելով։«Նախընթաց ամբողջ ժամանակահատվածում դուք, վերից վար ոտնահարելով սահմանադրական կարգավորումները, ոչ միայն արհամարհել եք ժողովրդի վստահության այն քվեն, որ տրված է ընդդիմությանը, այլև ամեն ինչ արել եք, որ երկրում ընդդիմությունը չօգտվի իր բոլոր, անգամ նվազագույն իրավունքներից և հնարավորություններից»,- ասաց Մինասյանը։Հավելեց՝ իշխանությունը մերժում է քննարկել ընդդիմության բերած հարցերը, առաջարկները, ընդդիմադիր պատգամավորներից մի քանիսի նկատմամբ քրեական հետապնդումներ են նախաձեռնված, և այս իրավիճակում իշխանությունը մեղադրում է ընդդիմությանը չաշխատելու համար։«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն արձագանքեց. Հավելեց՝ հենց դրա համար էլ ընտրություն է կոչվում՝ ընդդիմությունն առաջարկում է թեկնածու, հետո նրան քվեարկում են։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/13/97878134_480:0:1920:1080_1920x0_80_0_0_1e5e0bb3ddb9392686b673a83a440f98.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աժ (ազգային ժողով), видео, արծվիկ մինասյան, հայկ կոնջորյան, արթուր խաչատրյան, ալեն սիմոնյան
աժ (ազգային ժողով), видео, արծվիկ մինասյան, հայկ կոնջորյան, արթուր խաչատրյան, ալեն սիմոնյան
ԱԺ-ի 11-րդ նստաշրջանի «սիրառատ» բացումը․ բանավեճի կենտրոնում 44-օրյայի զեկույցն է
11:20 19.01.2026 (Թարմացված է: 12:12 19.01.2026) Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ եթե զեկույցը ներկայացվեր, անգամ հարց ու պատասխանից պարզ կդառնար, թե ինչու է ընդդիմությունն ի սկզբանե բոյկոտել հանձնաժողովի աշխատանքը։
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik․ Ազգային ժողովի 8-րդ գումարման վերջին՝ 11-րդ նստաշրջանը «ջերմ» սկսվեց՝ իշխանության ու ընդդիմության՝ մեկմեկու ուղղված մեղադրանքներով և սուր խոսքերով։ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանն իր առաջին ելույթում բարձրացրեց 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի հարցը՝ ընդգծելով, որ ըստ ԱԺ կանոնակարգի՝ քննիչ հանձնաժողովի զեկույցը համարվում է ամբողջական ու ավարտված, եթե ներկայացվում է ԱԺ, ուստի պատգամավորը պնդում է՝ թեկուզ փակ ռեժիմով, բայց այն պետք է ներկայացվեր ԱԺ պատգամավորներին։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ հակադարձեց՝ «լոկացիայի՞ խնդիր է»՝ առաջարկելով, որ պատգամավորները գնան և ԱԺ առաջին բաժնում ծանոթանան զեկույցին։ ԱԺ նախագահը նաև մեղադրեց ընդդիմությանը աշխատանքի չգալու և խորհրդարանի աշխատանքներին լիարժեք չմասնակցելու մեջ։ Նա հիշեցրեց՝ «Դոնթի բանաձևով» ԱԺ փոխխոսնակի, հանձնաժողովների նախագահների տեղեր ունեն, սակայն որևէ պաշտոնում ընդդիմության ներկայացուցիչ չկա։
«ԱԺ նախագահն ասում է՝ գնացեք, ծանոթացեք, դա զեկույցի ներկայացման տեսակ է։ Ներկայացման ժամանակ նաև հարց ու պատասխան կա, Աշոտի՞ն հարցնեմ (Առաջին բաժնի պետ- խմբ․), հենց էդ հարց ու պատասխանի ժամանակ էլ պարզ կդառնա, թե ինչու ընդդիմությունը բոյկոտեց հանձնաժողովի աշխատանքներին մասնակցությունը, որովհետև գիտեինք՝ ինչ է լինելու, ում եք մրոտելու, ում եք լողացնելու, սպիտակացնելու և ներկայացնելու հունիսի 7-ին»,- ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը։
Ինչ վերաբերում է «Դոնթի բանաձևին», Խաչատրյանը համաձայնեց՝ բանաձևով ընդդիմության համար պաշտոններ են նախատեսված, միաժամանակ հիշեցրեց, թե քանի անգամ ԱԺ՝ ընդդիմությանը վերապահված փոխնախագահի թեկնածուների քվեարկությունները սաբոտաժի ենթարկվեցին։
«Նշեցիք անվտանգության հարցերի հանձնաժողովը, որտեղ, այո, ընդդիմությանը վերապահված է փոխնախագահի պաշտոնը։ Քանի՞ անգամ դեմ քվեարկեցիք՝ 14։ Այո, օրենքով նախատեսված է, բայց դուք ասում եք՝ «մեր քիմքին հաճո մեկին պետք է նշանակեք»։ Դրանից հետո ԱԺ փոխնախագահին քվեարկեցիք, հեռացրեցիք պաշտոնից, հանձնաժողովի նախագահներից մեկին, բա դրանից հետո էս գրոտեսկին պե՞տք է մասնակցենք։ Իհարկե ոչ»,- հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։
«Հայաստան» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, շարունակելով գործընկերոջ խոսքը, նշեց՝ վերջին նստաշրջանի առաջին նիստում արդեն մեծամասնությունը ցույց է տալիս, թե ինչպես է պատրաստվում շարունակել ապօրինի գործողությունները, այդ թվում՝ Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված լիազորությունները չարաշահելով։
«Նախընթաց ամբողջ ժամանակահատվածում դուք, վերից վար ոտնահարելով սահմանադրական կարգավորումները, ոչ միայն արհամարհել եք ժողովրդի վստահության այն քվեն, որ տրված է ընդդիմությանը, այլև ամեն ինչ արել եք, որ երկրում ընդդիմությունը չօգտվի իր բոլոր, անգամ նվազագույն իրավունքներից և հնարավորություններից»,- ասաց Մինասյանը։
Հավելեց՝ իշխանությունը մերժում է քննարկել ընդդիմության բերած հարցերը, առաջարկները, ընդդիմադիր պատգամավորներից մի քանիսի նկատմամբ քրեական հետապնդումներ են նախաձեռնված, և այս իրավիճակում իշխանությունը մեղադրում է ընդդիմությանը չաշխատելու համար։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն արձագանքեց.
«Պարոն Մինասյան, որ մեջբերում եք սահմանադրական կարգավորումները, ուզում եմ հիշեցնել, որ Ձեր դիմումի համաձայն Սահմանադրական դատարանն ասել է, որ պետք է գնաք, վերցնեք ԱԺ այն պաշտոնները, որը ձեզ վերապահված է։ Ասել է, որ դա դուք չեք որոշում, ժողովուրդը ձեզ ոչ միայն իրավունք է տվել, այլև պարտավորեցրել է իր մանդատով, որ գաք ու խելոք աշխատեք, ոչ թե գաք ու ասեք՝ «եթե ՔՊ-ն մեր ուզած թեկնածուին չի ընտրում, ուրեմն մենք չենք խաղում, գնդակը կվերցնենք ու կգնանք։ Սա հո մանկապարտե՞զ չի»,- ասաց Կոնջորյանը։
Հավելեց՝ հենց դրա համար էլ ընտրություն է կոչվում՝ ընդդիմությունն առաջարկում է թեկնածու, հետո նրան քվեարկում են։