https://arm.sputniknews.ru/20260119/ankaran-herqel-e-siriajum-ip-i-ahabekichneri-azatagrman-masin-pndumnery-97910379.html
Անկարան հերքել Է Սիրիայում ԻՊ-ի ահաբեկիչներին ազատ արձակելու մասին պնդումները
Անկարան հերքել Է Սիրիայում ԻՊ-ի ահաբեկիչներին ազատ արձակելու մասին պնդումները
Sputnik Արմենիա
Իշխանությունները հանրությանն ու տարածաշրջանի երկրներին հորդորել են կարևորություն չտալ ոչ հավաստի հաղորդագրություններին, որոնք կարող են նպաստել լարվածության... 19.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-19T23:23+0400
2026-01-19T23:23+0400
2026-01-19T23:27+0400
թուրքիա
«իսլամական պետություն»
ահաբեկիչ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0e/83974782_0:0:1129:635_1920x0_80_0_0_d2a4df5401efe3198b6c79cbb8c61e65.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Թուրքիայի նախագահի աշխատակազմը հերքել է տեղեկություններն այն մասին, թե սիրիական բանակը Անկարայի աջակցությամբ ազատ է արձակել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման (արգելված Է ՌԴ-ում) զինյալներին: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։Ավելի վաղ «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (ՍԴՈւ) քրդական կազմավորումների ղեկավարությունը հայտարարել էր, որ սիրիական բանակն այսօր գրոհել է Ալ-Հասաքե նահանգի աշ-Շադդայի բանտը, որտեղ պահվում են ԻՊ-ի հազարավոր զինյալներ: Երեկոյան, ըստ ՍԴՈւ-ի, բանտի վերահսկողությունը վերացել է։ ՍԴՈւ–ն բանտարկյալների փախուստի դեպքում տարածաշրջանում իրավիճակի հնարավոր ապակայունացման պատասխանատվությունը դրել է Դամասկոսի վրա:Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչությանը կից ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հայտարարել է, որ այդ պնդումները չեն համապատասխանում իրականությանը։ Կենտրոնից ընդգծել են, որ Թուրքիան տարածաշրջանում ԻՊ-ի դեմ պայքարի ամենաակտիվ և հետևողական գործողություններից մեկն է իրականացնում, և խմբավորմանը հասցվել է հակամարտության ողջ ընթացքում ամենալուրջ հարվածներից մեկը:Իշխանությունները կոչ են արել հանրությանը, ինչպես նաև տարածաշրջանի երկրներին կարևորություն չտալ ոչ հավաստի հաղորդագրություններին, որոնք կարող են նպաստել լարվածության աճին:Գազանությունը գերազանցեց ԻՊ-ի ահաբեկիչներին․ դեսպան Շիրղոլամին՝ Իրանի ցուցարարների մասին
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0e/83974782_141:0:988:635_1920x0_80_0_0_6ecc887056d3a2a22c49568ccc1c5015.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, «իսլամական պետություն», ահաբեկիչ
թուրքիա, «իսլամական պետություն», ահաբեկիչ
Անկարան հերքել Է Սիրիայում ԻՊ-ի ահաբեկիչներին ազատ արձակելու մասին պնդումները
23:23 19.01.2026 (Թարմացված է: 23:27 19.01.2026) Իշխանությունները հանրությանն ու տարածաշրջանի երկրներին հորդորել են կարևորություն չտալ ոչ հավաստի հաղորդագրություններին, որոնք կարող են նպաստել լարվածության աճին:
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Թուրքիայի նախագահի աշխատակազմը հերքել է տեղեկություններն այն մասին, թե սիրիական բանակը Անկարայի աջակցությամբ ազատ է արձակել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման (արգելված Է ՌԴ-ում) զինյալներին: Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (ՍԴՈւ) քրդական կազմավորումների ղեկավարությունը հայտարարել էր, որ սիրիական բանակն այսօր գրոհել է Ալ-Հասաքե նահանգի աշ-Շադդայի բանտը, որտեղ պահվում են ԻՊ-ի հազարավոր զինյալներ: Երեկոյան, ըստ ՍԴՈւ-ի, բանտի վերահսկողությունը վերացել է։ ՍԴՈւ–ն բանտարկյալների փախուստի դեպքում տարածաշրջանում իրավիճակի հնարավոր ապակայունացման պատասխանատվությունը դրել է Դամասկոսի վրա:
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչությանը կից ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հայտարարել է, որ այդ պնդումները չեն համապատասխանում իրականությանը։
«Թուրքիայի աջակցությամբ ԻՊ-ի ահաբեկիչներին ազատ արձակելու մասին լուրն անհիմն է»,– ասված է հաղորդագրության մեջ։
Կենտրոնից ընդգծել են, որ Թուրքիան տարածաշրջանում ԻՊ-ի դեմ պայքարի ամենաակտիվ և հետևողական գործողություններից մեկն է իրականացնում, և խմբավորմանը հասցվել է հակամարտության ողջ ընթացքում ամենալուրջ հարվածներից մեկը:
Իշխանությունները կոչ են արել հանրությանը, ինչպես նաև տարածաշրջանի երկրներին կարևորություն չտալ ոչ հավաստի հաղորդագրություններին, որոնք կարող են նպաստել լարվածության աճին: