00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:29
31 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

2026 թվականի ընտրությունները «սթրես-թեստ» են լինելու ՀՀ վարչապետի համար. Մարկեդոնով

© SputnikՍերգեյ Մարկեդոնով
Սերգեյ Մարկեդոնով - Sputnik Արմենիա, 1920, 19.01.2026
Բաժանորդագրվել
Ռուսաստանցի փորձագետի կարծիքով՝ Հայաստանում ազգային-պետական ​​նախագիծը «վերագործարկելու» հավակնոտ փորձ է արվում։
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. ՀՀ-ում կայանալիք խորհրդարանական ընտրությունները վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից կառուցված համակարգի համար «սթրես-թեստ» են լինելու։ Այս կարծիքին է ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը: Փորձագետն ուշադրություն է հրավիրել մի քանի առանցքային գործոնների վրա, որոնք հունիսյան ընտրարշավն առանձնացնում են նախորդ բոլոր ընտրություններից։
Կարելի՞ է ՀՀ–ն համարել երկրորդ Մոլդովա. Մարկեդոնովը` Կարապետյանի գործի մասին
Այսպես, օրինակ, ընտրությունները կլինեն առաջին համազգային քարոզարշավը Լեռնային Ղարաբաղի լիակատար կորստից և նրա հայաթափումից հետո: Անցել են նաև «թավշյա հեղափոխությունից» հետո «իշխանության թարմացման» հետ կապված պատրանքներն ու հիացմունքները: Ընտրությունների ժամանակ կառավարության ղեկավարը կմտնի իր իշխանության իններորդ տարվա մեջ: Փորձագետի խոսքով՝ այս ընթացքում Փաշինյանը կարողացել է հասնել պետական ​​կառավարման համակարգի համասեռացմանը։
«...Ութ տարի առաջ նա (ՀՀ վարչապետը – խմբ.) ընդունեց իշխանությունը անվերահսկելի խորհրդարանի տեսքով՝ ընդդիմադիր զգալի հատվածով, խնդրահարույց քաղաքապետարանով (որտեղ կենտրոնացած է բոլոր ընտրողների մեկ երրորդից ավելին), համեմատաբար ինքնավար տեղական ինքնակառավարման մարմիններով, հակառակվող դատական ​​համակարգով և «ղարաբաղյան վենդեայով»։ Մինչև 2026 թվականը այս «ծաղկող բարդությունից» ոչ մի հետք չմնաց... Հայաստանի իշխանությունները հաջողեցին նաև վարչական ճնշման և վարչական ռեսուրսի օգտագործման հարցում», – նշում է նա։
Միևնույն ժամանակ, փորձագետի խոսքով, 2026 թվականի ընտրությունները զուտ ներքաղաքական իրադարձություն չեն լինի։ Ավելին` եթե նախկինում հետխորհրդային պետություններում քարոզարշավները դիտարկվում էին որպես Ռուսաստանի և Արևմուտքի միջև ազդեցության համար մրցակցության հավերժական սերիալ, ապա այժմ այլ հետաքրքիր գործոններ են նկատելի։ Այս համատեքստում Մարկեդոնովը հիշեցնում է Թուրքիայի արտգործնախարարի բացահայտ ռևերանսներն ուղղված Փաշինյանին՝ կապված նրա վարկանիշի հետ։ Անկարան այդպիսով հստակ ազդանշաններ է ուղարկում իր նախընտրությունների վերաբերյալ։ Փորձագետը կարծում է, որ Բաքուն100%-ով պատրաստ է համաձայնել թուրք նախարարի գնահատականի հետ։
Իշխանությունը փորձում է մարել դժգոհությունը և ՀԱԵ-ն վերածել «ցածր եկեղեցու». Մարկեդոնով
Մարկեդոնովի կարծիքով՝ Հայաստանում ազգային-պետական ​​նախագիծը «վերագործարկելու» հավակնոտ փորձ է արվում։ Ըստ էության` խոսքը հայկական ինքնության համակարգային վերափոխման մասին է։
«Քաղաքացիներին առաջարկվում է աջակցել ոչ միայն Նիկոլ Փաշինյան անունով մարդուն, այլև «Իրական Հայաստան» նախագծին, որը արմատապես խզում է անցյալի պատմական ավանդույթներն ու խորհրդանիշները՝ արտաքին և ներքին դաշտում առաջարկելով կոորդինատային նոր համակարգ», – նշում է նա։
Արդյոք սա նշանակում է, որ հայկական ինքնության հեղափոխության հաջողությունը ընդմիշտ և անվերապահորեն կփոխի երկիրը։ Քաղաքագետի տեսանկյունից` տարբերակներ հնարավոր են, սակայն պատմությունը մի գծով չի շարժվում, ինչի վառ օրինակն է Վրաստանը։
Ինչո՞ւ է Փաշինյանի բախտը մինչ օրս բերում․ Մարկեդոնովը` հայաստանյան բողոքի ակցիաների մասին
Լրահոս
0