https://arm.sputniknews.ru/20260118/halepi-odanavakajany-hunvari-20-inkversksi-ashkhatanqy-97865268.html
Հալեպի օդանավակայանը հունվարի 20-ին կվերսկսի աշխատանքը
Հալեպի օդանավակայանը հունվարի 20-ին կվերսկսի աշխատանքը
Sputnik Արմենիա
Որոշումն ընդունվել է բոլոր անհրաժեշտ տեխնիկական ստուգումների ավարտից և անվտանգության միջոցառումների գնահատումից հետո: 18.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-18T16:15+0400
2026-01-18T16:15+0400
2026-01-18T17:54+0400
հալեպ
օդանավակայան
թռիչք
չվերթ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/12/97864235_42:0:849:454_1920x0_80_0_0_7d89b6ccde6ced84f8f97817e92574ed.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի - Sputnik. Հալեպի օդանավակայանը հունվարի 20-ին կվերսկսի աշխատանքը։ Այդ մասին հայտնում է Սիրիայի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը:Հալեպի Շեյխ-Մաքսուդ և Աշրաֆիա շրջաններում Սիրիայի դեմոկրատական ուժերի քրդական ջոկատների դեմ կառավարական զորքերի գործողության պատճառով օդանավակայանը դադարեցրել էր աշխատանքը:Որոշումն ընդունվել է բոլոր անհրաժեշտ տեխնիկական ստուգումների ավարտից և անվտանգության միջոցառումների գնահատումից հետո:Հիշեցնենք, որ քրդական ջոկատների դեմ գործողության արդյունքում Սիրիայի անցումային կառավարության զորքերը գրավել են Հալեպի Շեյխ-Մաքսուդ և Աշրաֆիա շրջանները: Երկու կողմից էլ կան զոհեր և վիրավորներ, տուժել է նաև այդ շրջանների քաղաքացիական բնակչությունը։ Հարյուր հազարավոր խաղաղ բնակիչներ ստիպված են եղել լքել տները, իսկ ողջ մնացած քուրդ աշխարհազորայինները նահանջել են։
հալեպ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/12/97864235_143:0:748:454_1920x0_80_0_0_20b446e9ca7a4d659c219d38bfcfa889.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հալեպ, օդանավակայան, թռիչք, չվերթ
հալեպ, օդանավակայան, թռիչք, չվերթ
Հալեպի օդանավակայանը հունվարի 20-ին կվերսկսի աշխատանքը
16:15 18.01.2026 (Թարմացված է: 17:54 18.01.2026) Որոշումն ընդունվել է բոլոր անհրաժեշտ տեխնիկական ստուգումների ավարտից և անվտանգության միջոցառումների գնահատումից հետո:
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի - Sputnik. Հալեպի օդանավակայանը հունվարի 20-ին կվերսկսի աշխատանքը։ Այդ մասին հայտնում է Սիրիայի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը:
Հալեպի Շեյխ-Մաքսուդ և Աշրաֆիա շրջաններում Սիրիայի դեմոկրատական ուժերի քրդական ջոկատների դեմ կառավարական զորքերի գործողության պատճառով օդանավակայանը դադարեցրել էր աշխատանքը:
«Օդային հաղորդակցությունը կվերականգնվի ըստ հաստատված չվացուցակի», - նշել են գերատեսչությունում:
Որոշումն ընդունվել է բոլոր անհրաժեշտ տեխնիկական ստուգումների ավարտից և անվտանգության միջոցառումների գնահատումից հետո:
Հիշեցնենք, որ քրդական ջոկատների դեմ գործողության արդյունքում Սիրիայի անցումային կառավարության զորքերը գրավել են Հալեպի Շեյխ-Մաքսուդ և Աշրաֆիա շրջանները: Երկու կողմից էլ կան զոհեր և վիրավորներ, տուժել է նաև այդ շրջանների քաղաքացիական բնակչությունը։ Հարյուր հազարավոր խաղաղ բնակիչներ ստիպված են եղել լքել տները, իսկ ողջ մնացած քուրդ աշխարհազորայինները նահանջել են։