https://arm.sputniknews.ru/20260117/trippi-shrjanakum-nerdrveliq-bardzr-tekhnvolvogianery-kkirarven-naev-zvartnvocum-pashinjan-97853326.html
TRIPP–ի շրջանակում ներդրվելիք բարձր տեխնոլոգիաները կկիրառվեն նաև «Զվարթնոցում». Փաշինյան
TRIPP–ի շրջանակում ներդրվելիք բարձր տեխնոլոգիաները կկիրառվեն նաև «Զվարթնոցում». Փաշինյան
Sputnik Արմենիա
Փաշինյանը խոսել է կառավարման արդյունավետության բարձրացման, կարգավորման ազդեցության գնահատման ինստիտուտի զարգացման գործում արհեստական բանականության ներդրման... 17.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-17T19:25+0400
2026-01-17T19:25+0400
2026-01-17T19:35+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
թրամփի ուղի (tripp)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/11/97851012_0:58:1501:902_1920x0_80_0_0_346d508fcb643b19c1da498fad8c41b0.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. TRIPP նախագծի շրջանակում կներդրվեն սահմանային և մաքսային հսկողության բարձր տեխնոլոգիաներ, դրանք կկիրառվեն նաև հանրապետության մյուս սահմանային կետերում` ներառյալ «Զվարթնոց» օդանավակայանում։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության (ԱԲ), հեռահաղորդակցության և տեխնոլոգիական այլ ուղղությունների ներկայացուցիչների հետ ոչ ֆորմալ հանդիպման ժամանակ։Այս համատեքստում վարչապետը կարևորել է նաև բիոմետրիկ անձնագրերի համակարգի ներդրումը:Փաշինյանն իր խոսքում նաև նշել է, որ 2018 թվականի համեմատ Հայաստանում ՏՏ ընկերությունների թիվն աճել է ավելի քան 12 անգամ, այսինքն՝ աճել է մոտավորապես 1225%-ով:Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև արհեստական բանականության ներդրման կարևորությունը, տեխնոլոգիական և թվային ապագայի զարգացման խնդիրներն ու հեռանկարները, ինչպես նաև ԱԲ ոլորտում սպասվող քաղաքականությունը, պետության տնտեսական աճի դոկտրինում ԱԲ, բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների դերը, կադրերի վերապատրաստումը և նոր մասնագետների զարգացումը։Փաշինյանն ընդգծել է, որ տեխնոլոգիական ոլորտի զարգացումը հնարավոր չէ առանց կրթության ոլորտի զարգացման:«Հետևաբար այն, ինչ մենք իրականացնում ենք հանրակրթության ոլորտում, նախադպրոցական կրթության, մասնագիտական կրթության, բուհական և հետբուհական ոլորտներում, այդ ամենը տեխնոլոգիաների մասին է»,- ասել է Փաշինյանը:Վարչապետը պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են ոչ միայն ոլորտի զարգացմանը, այլ նաև TRIPP նախագծին, ՀՀ կառավարության առաջնահերթություններին և ծրագրերին։Հանդիպմանը մասնակցել են նաև ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։2026 թվականի հունվարի 13–ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպում են ունեցել Վաշինգտոնում, ապա հրապարակել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/11/97851012_81:0:1414:1000_1920x0_80_0_0_be5b19a78cb0147c06725d09036d6165.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, թրամփի ուղի (tripp)
հայաստան, նիկոլ փաշինյան, թրամփի ուղի (tripp)
TRIPP–ի շրջանակում ներդրվելիք բարձր տեխնոլոգիաները կկիրառվեն նաև «Զվարթնոցում». Փաշինյան
19:25 17.01.2026 (Թարմացված է: 19:35 17.01.2026) Փաշինյանը խոսել է կառավարման արդյունավետության բարձրացման, կարգավորման ազդեցության գնահատման ինստիտուտի զարգացման գործում արհեստական բանականության ներդրման կարևորության մասին:
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. TRIPP նախագծի շրջանակում կներդրվեն սահմանային և մաքսային հսկողության բարձր տեխնոլոգիաներ, դրանք կկիրառվեն նաև հանրապետության մյուս սահմանային կետերում` ներառյալ «Զվարթնոց» օդանավակայանում։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության (ԱԲ), հեռահաղորդակցության և տեխնոլոգիական այլ ուղղությունների ներկայացուցիչների հետ ոչ ֆորմալ հանդիպման ժամանակ։
Այս համատեքստում վարչապետը կարևորել է նաև բիոմետրիկ անձնագրերի համակարգի ներդրումը:
Փաշինյանն իր խոսքում նաև նշել է, որ 2018 թվականի համեմատ Հայաստանում ՏՏ ընկերությունների թիվն աճել է ավելի քան 12 անգամ, այսինքն՝ աճել է մոտավորապես 1225%-ով:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև արհեստական բանականության ներդրման կարևորությունը, տեխնոլոգիական և թվային ապագայի զարգացման խնդիրներն ու հեռանկարները, ինչպես նաև ԱԲ ոլորտում սպասվող քաղաքականությունը, պետության տնտեսական աճի դոկտրինում ԱԲ, բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների դերը, կադրերի վերապատրաստումը և նոր մասնագետների զարգացումը։
Փաշինյանն ընդգծել է, որ տեխնոլոգիական ոլորտի զարգացումը հնարավոր չէ առանց կրթության ոլորտի զարգացման:
«Հետևաբար այն, ինչ մենք իրականացնում ենք հանրակրթության ոլորտում, նախադպրոցական կրթության, մասնագիտական կրթության, բուհական և հետբուհական ոլորտներում, այդ ամենը տեխնոլոգիաների մասին է»,- ասել է Փաշինյանը:
Վարչապետը պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են ոչ միայն ոլորտի զարգացմանը, այլ նաև TRIPP նախագծին, ՀՀ կառավարության առաջնահերթություններին և ծրագրերին։
Հանդիպմանը մասնակցել են նաև ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած
համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ
ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»
համաձայնագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին
հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
2026 թվականի հունվարի 13–ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն
հանդիպում են ունեցել Վաշինգտոնում, ապա
հրապարակել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։