00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանը չի ռմբակոծվի. Թրամփը համոզել է ինքն իրեն

© AP Photo / Julia Demaree NikhinsonԴոնալդ Թրամփ
Դոնալդ Թրամփ
 - Sputnik Արմենիա, 1920, 17.01.2026
Բաժանորդագրվել
ԱՄՆ նախագահը նշել է, որ իր որոշման վրա մեծ ազդեցություն է ունեցել մահապատիժները չեղարկելու մասին լուրը։
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանին հարվածներ չհասցնելու որոշումն ինքնուրույն է կայացրել:

«Ինձ ոչ ոք չի համոզել։ Ես ինքս եմ ինձ համոզել», - երեկ երեկոյան ասել է նա լրագրողներին։

ԱՄՆ նախագահը նշել է, որ իր որոշման վրա մեծ ազդեցություն է ունեցել Իրանում ցուցարարների մահապատիժները չեղարկելու մասին լուրը։ Թեհրանը նման պաշտոնական հայտարարություն չի արել։
Այսօր ամերիկացի առաջնորդը գրառում է արել «Truth Social» սոցցանցում. «Երեկ ծրագրված ավելի քան 800 մահապատիժները (կախաղանի միջոցով) չեղարկվել են Իրանի ղեկավարության կողմից։ Դա մեծ ազդեցություն է ունեցել»։
Միևնույն ժամանակ WSJ-ն, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ Թրամփը պատրաստվում էր հարվածներ հասցնել Իրանին, բայց որոշումը փոխել է բազմաթիվ առարկությունների պատճառով: Ամերիկացի պաշտոնյաները կասկած են հայտնել, որ իրանական ռեժիմը կարող է տապալվել միայն ավիահարվածների արագ շարքով: Թրամփին զգուշացրել են, որ Իրանի դեմ լայնածավալ հարվածը կարող է ավելի մեծ հակամարտություն հրահրել։
Ըստ լրատվամիջոցի` խորհրդականները ԱՄՆ նախագահին հայտնել են, որ Իրանի պատասխան գործողությունների դեպքում Մերձավոր Արևելքում ավելի շատ ռազմական կրակային ուժ կպահանջվի ինչպես լայնածավալ հարված հասցնելու, այնպես էլ տարածաշրջանում ամերիկյան զորքերի և դաշնակիցների պաշտպանության համար, ինչպիսին Իսրայելն է:
Հիշեցնենք` Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում 2025–ի դեկտեմբերի 28-ից։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։ Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերաճեցին ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացան քաղաքական բնույթ՝ ընդդեմ Իրանում առկա քաղաքական կարգի:
Հունվարի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե ԱՄՆ–ն պատրաստ է պաշտպանել Իրանի քաղաքացիներին, եթե այդ երկրի իշխանությունները ուժ կիրառեն նրանց դեմ: Թեհրանը դատապարտեց այդ սպառնալիքները։
Հունվարի 8-ին Իրանում անցկացվեցին ամենամասշտաբային բողոքի ցույցերը, որոնք հրահրվել էին 1979 թվականին տապալված շահի որդու՝ Ռեզա Փահլավիի կոչով: Այնուհետև փողոց դուրս եկան գործող իշխանության կողմնակիցները։
Ամերիկյան հարթակը Իրանի թեմայով խաղադրույքներ է ընդունում. ի՞նչ մտադրություն ունի ԱՄՆ–ն
Լրահոս
0