https://arm.sputniknews.ru/20260117/akcia-hhum-irani-despanatan-dimac-berman-entarkvatsner-kan-97845889.html
Ակցիա ՀՀ–ում Իրանի դեսպանատան դիմաց. բերման ենթարկվածներ կան
Ակցիա ՀՀ–ում Իրանի դեսպանատան դիմաց. բերման ենթարկվածներ կան
Sputnik Արմենիա
Մասնակիցիները որոշել են երթով գնալ Կապույտ մզկիթ, սակայն իրավապահները թույլ չեն տվել։ 17.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-17T15:01+0400
2026-01-17T15:01+0400
2026-01-17T16:03+0400
հայաստան
իրանի իսլամական հանրապետություն
դեսպանատուն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/11/97846887_0:370:960:910_1920x0_80_0_0_30dd4aa9d6ede819cc906ea19dad4206.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան դիմաց հակաիշխանական ակցիա է կազմակերպվել։ Մասնակիցիները որոշել են երթով գնալ Կապույտ մզկիթ, սակայն իրավապահները թույլ չեն տվել և 7 հոգու բերման են ենթարկել։Ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ երթն արտոնված չէ, այդ իսկ պատճառով արգելվել է։Սարգսյանի խոսքով` ՆԳՆ ոստիկանությունը շարունակելու է իրականացնել օրենքով իրեն վերապահված լիազորությունները՝ ապահովելով հասարակական կարգը։Նշենք, որ ակցիան շարունակվում է։Հիշեցնենք` Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում 2025–ի դեկտեմբերի 28-ից։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։ Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերաճեցին ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացան քաղաքական բնույթ՝ ընդդեմ Իրանում առկա քաղաքական կարգի:Հունվարի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե ԱՄՆ–ն պատրաստ է պաշտպանել Իրանի քաղաքացիներին, եթե այդ երկրի իշխանությունները ուժ կիրառեն նրանց դեմ: Թեհրանը դատապարտեց այդ սպառնալիքները։Հունվարի 8-ին Իրանում տեղի ունեցան ամենամասշտաբային բողոքի ցույցերը, որոնք հրահրվել էին 1979 թվականին տապալված շահի որդու՝ Ռեզա Փահլավիի կոչով: Այնուհետև փողոց դուրս եկան գործող իշխանության կողմնակիցները։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/11/97846887_0:280:960:1000_1920x0_80_0_0_5e6f63caa4e5feb17f148f88380f7b13.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, դեսպանատուն
հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, դեսպանատուն
Ակցիա ՀՀ–ում Իրանի դեսպանատան դիմաց. բերման ենթարկվածներ կան
15:01 17.01.2026 (Թարմացված է: 16:03 17.01.2026) Մասնակիցիները որոշել են երթով գնալ Կապույտ մզկիթ, սակայն իրավապահները թույլ չեն տվել։
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան դիմաց հակաիշխանական ակցիա է կազմակերպվել։ Մասնակիցիները որոշել են երթով գնալ Կապույտ մզկիթ, սակայն իրավապահները թույլ չեն տվել և 7 հոգու բերման են ենթարկել։
Ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը
Sputnik Արմենիային հայտնեց, որ երթն արտոնված չէ, այդ իսկ պատճառով արգելվել է։
«Հավաքի ընթացքում 7 անձ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 182-րդ հոդվածով (Ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարք կատարելու համար ենթարկվել են վարչական ձերբակալման»,– ասաց նա։
Սարգսյանի խոսքով` ՆԳՆ ոստիկանությունը շարունակելու է իրականացնել օրենքով իրեն վերապահված լիազորությունները՝ ապահովելով հասարակական կարգը։
Նշենք, որ ակցիան շարունակվում է։
Հիշեցնենք` Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում 2025–ի դեկտեմբերի 28-ից։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։ Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում
բողոքի ակցիաները վերաճեցին ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացան քաղաքական բնույթ՝ ընդդեմ Իրանում առկա քաղաքական կարգի:
Հունվարի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը
հայտարարեց, թե ԱՄՆ–ն պատրաստ է պաշտպանել Իրանի քաղաքացիներին, եթե այդ երկրի իշխանությունները ուժ կիրառեն նրանց դեմ: Թեհրանը դատապարտեց այդ սպառնալիքները։
Հունվարի 8-ին Իրանում տեղի ունեցան
ամենամասշտաբային բողոքի ցույցերը, որոնք հրահրվել էին 1979 թվականին տապալված շահի որդու՝ Ռեզա Փահլավիի կոչով: Այնուհետև
փողոց դուրս եկան գործող իշխանության կողմնակիցները։