00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:37
5 ր
Ուղիղ եթեր
09:43
17 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

TRIPP–ի կիրառման մեխանիզմում «սեքնդհենդ» են անում. Զաքարյանը` օգուտների և վնասների մասին

© SputnikԱրտակ Զաքարյան
Արտակ Զաքարյան - Sputnik Արմենիա, 1920, 16.01.2026
Բաժանորդագրվել
Նախկին պաշտոնյան համոզված է` ամերիկյան մասնավոր կազմակերպությունը Հայաստանի տարածքները տնօրինելու և օգտագործելու է այնպես, որ կարողանա վերահսկողություն իրականացնել բեռնափոխադրումների, մարդկային տեղաշարժերի վրա։
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Այն փուչիկները, որ փչել էր ՀՀ գործող իշխանությունը, հունվարի 13–ին ուղղակի պայթեցին Վաշինգտոնում։ «Աբովյան թայմ» հաղորդման եթերում այս տեսակետը հայտնեց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը` անդրադառնալով արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպմանը, որի ժամանակ հրապարակվեց «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։
«Ըստ էության, Վաշինգտոնում օգոստոսի 8–ին ստորագրված համատեղ հայտարարության մեջ ավելի շատ էր խոսվում ակնկալիքների մասին, քան հունվարի 13–ին ստորագրված մտադրությունների փաստաթղթում։ Մենք գործ ունենք ամերիկյան կազմակերպության բիզնես ներդրումային և առևտրային փաստաթղթի հետ։ Ի՞նչ խաղաղություն, ի՞նչ անվտանգություն, ինչի՞ մասին է խոսքը. այս հեքիաթները ստորագրված թղթի հետ որևէ առնչություն չունեն»,– ընդգծեց Զաքարյանը։
Նրա խոսքով` հունվարի 13–ի փաստաթղթում արձանագրված մտադրությունների շրջանակը կողմերի համար իրավական որևէ պարտավորություն իրենից չի ներկայացնում։ Բացի այդ, որևէ տեղ արձանագրված չէ, որ ԱՄՆ–ն ստանձնում է ՀՀ անվտանգության երաշխավորի դերը կամ դառնալու է խաղաղության պաշտպանության պատասխանատու կողմ։
«Փաստաթղթում, այո՛, խաղաղության մասին մի քանի անգամ գրված է, սակայն մտադրությունների տեսքով` խաղաղություն հաստատել առևտրի միջոցով։ Այսօր որտեղ պատերազմ է, բոլոր այդ տեղերում առևտուր է գնում, և, ի դեպ, վատ չեն անում այդ առևտուրը»,– նկատեց Զաքարյանը։
Ըստ նրա` այս փաստաթղթի իրական նպատակն այն է, որ ամերիկյան կազմակերպությունն ապահովելու է թուրքական բեռների անցումը Հայաստանի տարածքով 3-րդ օպերատորի միջոցով` «front office- back-office» մեխանիզմով, ինչպես նաև բիզնես նախագծով փող են աշխատելու այդ տարածքում ընկած բոլոր ենթակառուցվածքներից` հյուրանոցներ, լցակայաններ, ռեստորաններ և այլն։
«Ստացված ամբողջ եկամուտի 26%–ը մասնահանվելու է Հայաստանի Հանրապետությանը, 74%-ը, բնականաբար, գնալու է ամերիկյան կողմին։ Մտադրությունների այս փաստաթղթի մեջ հաշվի են առնված միայն և միայն Ադրբեջանի, Թուրքիայի հաղորդակցության խնդիրները ՀՀ տարածքով, այսինքն` թե ինչպես են բեռները Ադրբեջանի արևմտյան տարածքներից տեղափոխվելու Նախիջևան»,– ընդգծեց նա։
Նախկին պաշտոնյայի խոսքով` ճիշտ է, այս տարածքների սուվերենությունը պատկանում է ՀՀ–ին, սակայն ամերիկյան մասնավոր կազմակերպությունը տարածքները տնօրինելու և օգտագործելու է այնպես, որ կարողանա վերահսկողություն իրականացնել բեռնափոխադրումների, մարդկային տեղաշարժերի վրա։ Զաքարյանի համար լուրջ խնդիր է այն, թե այս դեպքում ՀՀ օրենսդրությունը, պետական և համապատասխան կառույցների վերահսկողությունն ինչպես է կիրառվելու, հատկապես երբ գործ ունենք ռազմավարական նշանակություն ունեցող հայ–իրանական պետական սահմանի հետ։
«Հայաստանի սուվերենության իրավունքը, ճիշտ է, ամրագրված է, սակայն դրա կիրառման մեխանիզմներն իրականացնում են ոչ անմիջական, այլ 3–րդ կողմի միջոցով` առևտրի լեզվով ասած` 2–րդ ձեռով են անում` «սեքնդհենդ» են անում։ Ինչպես ասում են, սատանան մանրուքների մեջ է»,– ընդգծեց նախկին փոխնախարարը։
Զաքարյանը նաև մեկ այլ մտավախություն ունի` ինչպե՞ս են այս երթուղու գործարկմանը վերաբերվելու Ռուսաստանը, Վրաստանը, Չինաստանը, Հնդկաստանը։
«Ճիշտ է` այս ճանապարհով բեռներն ավելի շուտ տեղ կհասնեն, Հայաստանը կունենա շահույթ, սակայն եթե խնդիրը քաղաքական է և պանթուրքական գաղափարախոսության հիմքում է դրված, այս դեպքում արդյոք Չինաստանը կամ Հնդկաստանը կնախընտրե՞ն այս կարճ ճանապարհով գնալ։ Պետք է հիշել, որ կոմունիկացիաները, բացի տնտեսությունից, խոշոր և աշխարհաքաղաքական հարաբերությունների մաս են կազմում։ Դրա համար ո՛չ Չինաստանը, ո՛չ Հնդկաստանը չէին ուզենա կախվածության մեջ ընկնել TRIPP–ի այս ծրագրից»,– համոզված է Զաքարյանը։
Նախկին պաշտոնյան կարծում է, որ ԱՄՆ կառավարության հետ պետք է շատ հաշվենկատ և խնամքով աշխատել, և այս հնարավորությունը, որը, ըստ էության, ոչ թե քաղաքական, այլ բիզնես նախագիծ է, վերածել անվտանգության բաղադրիչի, եթե, իհարկե, ՀՀ գործող իշխանությունները որոշակի քայլեր անեն։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
Թեհրանը վճռականորեն դեմ է դրան. Իրանում ՀՀ դեսպանը և Ալի Վելայաթիին քննարկել են TRIPP–ը
Լրահոս
0