https://arm.sputniknews.ru/20260116/svocpateti-shaharuneri-hamar-kankhargelich-hetazvotutjunn-ajlevs-partadir-che-hvovhannisjan-97822257.html
Սոցփաթեթի շահառուների համար կանխարգելիչ հետազոտությունն այլևս պարտադիր չէ. Հովհաննիսյան
Սոցփաթեթի շահառուների համար կանխարգելիչ հետազոտությունն այլևս պարտադիր չէ. Հովհաննիսյան
Sputnik Արմենիա
Այն մարդիկ, որոնք ստանում են 200,000 և ավելի քիչ աշխատավարձ, շարունակելու են սպասարկվել սոցփաթեթի ներկայիս շրջանակներում։ 16.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-16T16:59+0400
2026-01-16T16:59+0400
2026-01-16T17:28+0400
սոցփաթեթ
առողջության ապահովագրություն
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/07/97541377_0:22:1600:922_1920x0_80_0_0_b299a1997d66f3accfec1d36e81c7486.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Սոցփաթեթի շահառուների համար իրենց գումարն օգտագործելու նպատակով այլևս պարտադիր չէ անցնել բժշկական կանխարգելիչ հետազոտություն։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարարության պայմանագրերի կատարման նկատմամբ հսկողության խորհրդատու Տիգրան Հովհաննիսյանը՝ ներկայացնելով առողջության համընդհանուր ապահովագրական համակարգի փոփոխությունները։ Հովհաննիսյանի խոսքով` սոցփաթեթի շահառու` 201 հազար և ավելի դրամ աշխատավարձ ստացողները կարող են դիմում գրել և իրենց ամսական 6000 դրամը փոխանցել ապահովագրությանը։Տիգրան Հովհաննիսյանը հավելեց, որ այն մարդիկ, որոնք ստանում են 200,000 և ավելի քիչ աշխատավարձ, շարունակելու են սպասարկվել սոցփաթեթի ներկայիս շրջանակներում։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանն էլ ներկայացրեց սոցփաթեթի գումարները կանխիկացնելու նոր տարբերակները. այս պարագայում էլ նախնական բուժզննումն անհրաժեշտ չէ։«Բայց այստեղ շատ կարևոր շեշտադրում հստակեցնենք, որ թյուր կարծիք չլինի. սոցփաթեթի շահառուները, ովքեր ունեն հաշիվներին կուտակած գումարներ, պետք է հիշեն, որ կանխկիացման կանոնները մնացել են նույնը։ Այսինքն` կանխիկացնել կարող են նրանք, ովքեր կուտակայինի մասնակից են կամ ևս 2 պայման կա, որի պարագայում նոր հնարավոր է գումարը կանխիկացնել»,– նշեց նա։Հիշեցնենք` առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը գործում է հունվարի 1-ից։ Առաջին փուլում համակարգում ընդգրկվել են 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող անձինք։ Այս փուլում ներառվել են նաև մինչև 18 տարեկան երեխաներն ու 65 տարեկանը լրացած մեծահասակները` առանց բացառությունների։ Այս խմբի անձանց համար 2026 թվականին կգործի պետական 100–տոկոսանոց աջակցություն։Առողջության պարտադիր ապահովագրության համակարգի տարեկան փաթեթը 129 600 դրամ է, որն իր մեջ ներառում է կանխարգելիչ, վաղ հայտնաբերմանն ուղղված, սքրինինգային, հիվանդանոցային ծրագրեր, դեղորայքային ապահովում, շտապօգնության ծառայություններ։ 200–500 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիները այս փաթեթի համար ամսական կվճարեն 300 դրամ, քանի որ «Զինապահ» հիմնադրամին ամսական ուղղվելիք նրանց գումարի զգալի մասը կուղղվի ապահովագրական համակարգ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/07/97541377_74:0:1497:1067_1920x0_80_0_0_e8d5fd7f78c6385b1836c4775c553b6f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սոցփաթեթ, առողջության ապահովագրություն, հայաստան
սոցփաթեթ, առողջության ապահովագրություն, հայաստան
Սոցփաթեթի շահառուների համար կանխարգելիչ հետազոտությունն այլևս պարտադիր չէ. Հովհաննիսյան
16:59 16.01.2026 (Թարմացված է: 17:28 16.01.2026) Այն մարդիկ, որոնք ստանում են 200,000 և ավելի քիչ աշխատավարձ, շարունակելու են սպասարկվել սոցփաթեթի ներկայիս շրջանակներում։
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Սոցփաթեթի շահառուների համար իրենց գումարն օգտագործելու նպատակով այլևս պարտադիր չէ անցնել բժշկական կանխարգելիչ հետազոտություն։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարարության պայմանագրերի կատարման նկատմամբ հսկողության խորհրդատու Տիգրան Հովհաննիսյանը՝ ներկայացնելով առողջության համընդհանուր ապահովագրական համակարգի փոփոխությունները։ Հովհաննիսյանի խոսքով` սոցփաթեթի շահառու` 201 հազար և ավելի դրամ աշխատավարձ ստացողները կարող են դիմում գրել և իրենց ամսական 6000 դրամը փոխանցել ապահովագրությանը։
«Եթե դու սոցփաթեթի շահառու ես, այդ 6000 դրամը, որը ստանում ես սոցփաթեթի շրջանակներում, ինքդ կարող ես որոշել՝ ուղղել դեպի հանգիստ, թե դեպի ապահովագրավճար։ Եթե դու այդ 6000 դրամը չես ուղղում ապահովագրավճարին, ստացվում է, որ քո աշխատավարձից են գանձելու այդ գումարը։ Սակայն պետությունը հնարավորություն է տալիս սոցփաթեթի շահառուներին տնօրինել իրենց 6000 դրամը»,– ասաց Հովհաննիսյանը։
Տիգրան Հովհաննիսյանը հավելեց, որ այն մարդիկ, որոնք ստանում են 200,000 և ավելի քիչ աշխատավարձ, շարունակելու են սպասարկվել սոցփաթեթի ներկայիս շրջանակներում։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանն էլ ներկայացրեց սոցփաթեթի գումարները կանխիկացնելու նոր տարբերակները. այս պարագայում էլ նախնական բուժզննումն անհրաժեշտ չէ։
«Բայց այստեղ շատ կարևոր շեշտադրում հստակեցնենք, որ թյուր կարծիք չլինի. սոցփաթեթի շահառուները, ովքեր ունեն հաշիվներին կուտակած գումարներ, պետք է հիշեն, որ կանխկիացման կանոնները մնացել են նույնը։ Այսինքն` կանխիկացնել կարող են նրանք, ովքեր կուտակայինի մասնակից են կամ ևս 2 պայման կա, որի պարագայում նոր հնարավոր է գումարը կանխիկացնել»,– նշեց նա։
Հիշեցնենք` առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը գործում է հունվարի 1-ից։ Առաջին փուլում համակարգում ընդգրկվել են 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող անձինք։ Այս փուլում ներառվել են նաև մինչև 18 տարեկան երեխաներն ու 65 տարեկանը լրացած մեծահասակները` առանց բացառությունների։ Այս խմբի անձանց համար 2026 թվականին կգործի պետական 100–տոկոսանոց աջակցություն։
Առողջության պարտադիր ապահովագրության համակարգի տարեկան փաթեթը 129 600 դրամ է, որն իր մեջ ներառում է կանխարգելիչ, վաղ հայտնաբերմանն ուղղված, սքրինինգային, հիվանդանոցային ծրագրեր, դեղորայքային ապահովում, շտապօգնության ծառայություններ։ 200–500 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիները այս փաթեթի համար ամսական կվճարեն 300 դրամ, քանի որ «Զինապահ» հիմնադրամին ամսական ուղղվելիք նրանց գումարի զգալի մասը կուղղվի ապահովագրական համակարգ։