https://arm.sputniknews.ru/20260116/qpi-cucakum-linelu-cankutjun-chunem-hajk-sargsjany-iren-chyndgrkelu-masin-97811555.html
ՔՊ–ի ցուցակում լինելու ցանկություն չունեմ. Հայկ Սարգսյանը` իրեն չընդգրկելու մասին
ՔՊ–ի ցուցակում լինելու ցանկություն չունեմ. Հայկ Սարգսյանը` իրեն չընդգրկելու մասին
Sputnik Արմենիա
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը նշեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու պլաններ չունի, քանի որ նման անհրաժեշտություն... 16.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-16T13:15+0400
2026-01-16T13:15+0400
2026-01-16T13:29+0400
հայաստան
տեսանյութ
հայկ սարգսյան
տեսանյութեր
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/10/97810180_0:0:1280:721_1920x0_80_0_0_87a7d7f98e368932398817018c29bc68.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ՔՊ–ի նախընտրական ցուցակում ընդգրկվելու ցանկություն չունի։ Նա այդ մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։Նա ընդգծեց, որ մինչև 2026 թվականի նոր ընտրությունները կաշխատի իր լիազորությունների շրջանակում և կիրականացնի բոլոր այն նպատակները, որ ունի ՔՊ կուսակցությունը։Հարցին, թե Փաշինյանի հետ հանդիպում պլանավորված է, Սարգսյանը պատասխանեց, որ նման պլաններ չունի, քանի որ անհրաժեշտություն չի տեսնում։«Ես հասկացա, որ ՔՊ վարչությունը, որը ունի 20 անդամ, չի ցանկանում, որ ես լինեմ նախընտրական ցուցակում»,– ասաց ՔՊ–ական պատգամավորը։Սարգսյանն ընդգծեց, որ մինչ օրս ՔՊ վարչությունը իրեն չի հայտնել նման որոշման պատճառը։ Լրագրողները նշեցին, որ ըստ լուրերի` ՔՊ վարչության որոշման պատճառն այն է, որ Սարգսյանը քրեական ենթամշակույթին պատկանող ընկերներ ունի։«Կխնդրեմ` նա, ով նման հայտարարություն է անում, հիմքեր ներկայացնի, քանի որ դա անհեթեթություն է։ Ես նման անձանց հետ երբևէ կապ չեմ ունեցել և հիմա էլ չունեմ»,– պատասխանեց Սարգսյանը։Նա շեշտեց` ինքը միակ պատգամավորն է, որն այս ընթացքում ԱԺ–ում բարձրացրել է «օրենքով գողերին» քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը, բայց իրավապահ մարմինները որևէ քայլ չեն ձեռնարկել այդ ուղղությամբ։Հիշեցնենք` ավելի վաղ ՔՊ վարչությունը կայացրել է 2 որոշում, առաջին դեպքում Հայկ Սարգսյանին մերժել է և չի ընդգրկել նախընտրական ցուցակում, իսկ երկրորդ որոշումով մերժել է Հայկ Սարգսյանի բողոքարկումը և նրան կրկին չի ընդգրկել ՔՊ նախընտրական ցուցակում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Ցանկություն չունեմ լինել ՔՊ նախընտրական ցուցակում. Հայկ Սարգսյանը` իրեն չընդգրկելու մասին
Sputnik Արմենիա
Ցանկություն չունեմ լինել ՔՊ նախընտրական ցուցակում. Հայկ Սարգսյանը` իրեն չընդգրկելու մասին
2026-01-16T13:15+0400
true
PT1M43S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/10/97810180_224:0:1197:730_1920x0_80_0_0_8ef8511ccc55459ca66a10cc36046836.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, видео, տեսանյութ, հայկ սարգսյան, տեսանյութեր, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
հայաստան, видео, տեսանյութ, հայկ սարգսյան, տեսանյութեր, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
ՔՊ–ի ցուցակում լինելու ցանկություն չունեմ. Հայկ Սարգսյանը` իրեն չընդգրկելու մասին
13:15 16.01.2026 (Թարմացված է: 13:29 16.01.2026) «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը նշեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու պլաններ չունի, քանի որ նման անհրաժեշտություն չի տեսնում։
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ՔՊ–ի նախընտրական ցուցակում ընդգրկվելու ցանկություն չունի։ Նա այդ մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։
«Եթե որևէ բան չփոխվի, այսինքն՝ եթե վարչությունը նոր նիստ չանի, որտեղ կորոշի, որ Հայկի նկատմամբ սխալ են արել և ինձ չընդգրկեն, ես չեմ լինի առաջիկա ընտրություններում ՔՊ կուսակցության նախընտրական ցուցակում։ Ասեմ նաև, որ նման ցանկություն չունեմ, անգամ չեմ բողոքարկի այս որոշումը»,– ասաց Սարգսյանը։
Նա ընդգծեց, որ մինչև 2026 թվականի նոր ընտրությունները կաշխատի իր լիազորությունների շրջանակում և կիրականացնի բոլոր այն նպատակները, որ ունի ՔՊ կուսակցությունը։
Հարցին, թե Փաշինյանի հետ հանդիպում պլանավորված է, Սարգսյանը պատասխանեց, որ նման պլաններ չունի, քանի որ անհրաժեշտություն չի տեսնում։
«Ես հասկացա, որ ՔՊ վարչությունը, որը ունի 20 անդամ, չի ցանկանում, որ ես լինեմ նախընտրական ցուցակում»,– ասաց ՔՊ–ական պատգամավորը։
Սարգսյանն ընդգծեց, որ մինչ օրս ՔՊ վարչությունը իրեն չի հայտնել նման որոշման պատճառը։ Լրագրողները նշեցին, որ ըստ լուրերի` ՔՊ վարչության որոշման պատճառն այն է, որ Սարգսյանը քրեական ենթամշակույթին պատկանող ընկերներ ունի։
«Կխնդրեմ` նա, ով նման հայտարարություն է անում, հիմքեր ներկայացնի, քանի որ դա անհեթեթություն է։ Ես նման անձանց հետ երբևէ կապ չեմ ունեցել և հիմա էլ չունեմ»,– պատասխանեց Սարգսյանը։
Նա շեշտեց` ինքը միակ պատգամավորն է, որն այս ընթացքում ԱԺ–ում բարձրացրել է «օրենքով գողերին» քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը, բայց իրավապահ մարմինները որևէ քայլ չեն ձեռնարկել այդ ուղղությամբ։
Հիշեցնենք` ավելի վաղ ՔՊ վարչությունը կայացրել է 2 որոշում, առաջին դեպքում Հայկ Սարգսյանին մերժել է և չի ընդգրկել նախընտրական ցուցակում, իսկ երկրորդ որոշումով մերժել է Հայկ Սարգսյանի
բողոքարկումը և նրան կրկին չի ընդգրկել ՔՊ նախընտրական ցուցակում։