https://arm.sputniknews.ru/20260116/putinn-u-netanjahun-qnnarkel-en-irani-shurj-steghtsvats-iravitshaky-97814375.html
Պուտինն ու Նեթանյահուն քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը
Պուտինն ու Նեթանյահուն քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը
Sputnik Արմենիա
Ռուսական կողմը հաստատել է, որ պատրաստ է ձեռնարկել միջնորդական ջանքեր, աջակցել կառուցողական երկխոսության առաջմղմանը։ 16.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-16T14:32+0400
2026-01-16T14:32+0400
2026-01-16T14:32+0400
ռուսաստան
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
վլադիմիր պուտին
բենիամին նեթանյահու
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/07/18/23868474_0:79:1600:979_1920x0_80_0_0_49a895fd989d6ca2ce9421dde2175504.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող և Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։Նշվում է, որ ռուսական կողմը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ շարունակելու ձեռնարկել համապատասխան միջնորդական ջանքեր և խթանելու կառուցողական երկխոսությունը շահագրգիռ բոլոր պետությունների մասնակցությամբ։Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր մակարդակներում։Նշենք, որ Ռուսաստանի և Իսրայելի ղեկավարների զրույցը տեղի է ունեցել Իրանում ներքաղաքական իրավիճակի սրման և Թեհրանի ու Վաշինգտոնի հարաբերություններում աճող լարվածության ֆոնին։Հիշեցնենք` Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում 2025–ի դեկտեմբերի 28-ից։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։ Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերաճեցին ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացան քաղաքական բնույթ՝ ընդդեմ Իրանում առկա քաղաքական կարգի:Հունվարի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե ԱՄՆ–ն պատրաստ է պաշտպանել Իրանի քաղաքացիներին, եթե այդ երկրի իշխանությունները ուժ կիրառեն նրանց դեմ: Թեհրանը դատապարտեց այդ սպառնալիքները։Հունվարի 8-ին Իրանում տեղի ունեցան ամենամասշտաբային բողոքի ցույցերը, որոնք հրահրվել էին 1979 թվականին տապալված շահի որդու՝ Ռեզա Փահլավիի կոչով: Այնուհետև փողոց էին դուրս եկել գործող իշխանության կողմնակիցները։
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/07/18/23868474_96:0:1504:1056_1920x0_80_0_0_2d9d8548277a76692a61096cc2d8321d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, վլադիմիր պուտին, բենիամին նեթանյահու
ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, վլադիմիր պուտին, բենիամին նեթանյահու
Պուտինն ու Նեթանյահուն քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը
Ռուսական կողմը հաստատել է, որ պատրաստ է ձեռնարկել միջնորդական ջանքեր, աջակցել կառուցողական երկխոսության առաջմղմանը։
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող և Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Վլադիմիր Պուտինը սկզբունքային մոտեցումներ է ներկայացրել հօգուտ քաղաքական-դիվանագիտական քայլերի ակտիվացման՝ ի շահ տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման»,– ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ ռուսական կողմը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ շարունակելու ձեռնարկել համապատասխան միջնորդական ջանքեր և խթանելու կառուցողական երկխոսությունը շահագրգիռ բոլոր պետությունների մասնակցությամբ։
Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր մակարդակներում։
Նշենք, որ Ռուսաստանի և Իսրայելի ղեկավարների զրույցը տեղի է ունեցել Իրանում ներքաղաքական իրավիճակի սրման և Թեհրանի ու Վաշինգտոնի հարաբերություններում աճող լարվածության ֆոնին։
Հիշեցնենք` Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում 2025–ի դեկտեմբերի 28-ից։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։ Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում
բողոքի ակցիաները վերաճեցին ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացան քաղաքական բնույթ՝ ընդդեմ Իրանում առկա քաղաքական կարգի:
Հունվարի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը
հայտարարեց, թե ԱՄՆ–ն պատրաստ է պաշտպանել Իրանի քաղաքացիներին, եթե այդ երկրի իշխանությունները ուժ կիրառեն նրանց դեմ: Թեհրանը դատապարտեց այդ սպառնալիքները։
Հունվարի 8-ին Իրանում տեղի ունեցան
ամենամասշտաբային բողոքի ցույցերը, որոնք հրահրվել էին 1979 թվականին տապալված շահի որդու՝ Ռեզա Փահլավիի կոչով: Այնուհետև
փողոց էին դուրս եկել գործող իշխանության կողմնակիցները։