https://arm.sputniknews.ru/20260116/irany-sracman-chi-dzgtum-bajc-kardzaganqi-cankacats-agresiaji-mak-in-kic-araqelutjun-97806312.html
Իրանը սրացման չի ձգտում, բայց կարձագանքի ցանկացած ագրեսիայի. ՄԱԿ-ին կից առաքելություն
Իրանը սրացման չի ձգտում, բայց կարձագանքի ցանկացած ագրեսիայի. ՄԱԿ-ին կից առաքելություն
Sputnik Արմենիա
Իրանցի դիվանագետը նշել է, որ բոլոր հետևանքների պատասխանատվությունը կընկնի նրանց վրա, ովքեր անօրինական գործողություններ են նախաձեռնում։ 16.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-16T11:38+0400
2026-01-16T11:38+0400
2026-01-16T11:38+0400
իրանի իսլամական հանրապետություն
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
ագրեսիա
https://cdn.am.sputniknews.ru/img/1630/60/16306002_0:167:1601:1067_1920x0_80_0_0_e8b982425442f4691ee97ceaa66c4ea8.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Իրանը սրացման չի ձգտում, բայց վճռական պատասխան կտա ցանկացած ագրեսիայի։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչի տեղակալ Ղոլամհոսեյն Դարզին։Նրա խոսքով` բոլոր հետևանքների պատասխանատվությունն ամբողջությամբ կընկնի նրանց վրա, ովքեր նման անօրինական գործողություններ են նախաձեռնում։Հիշեցնենք` Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում 2025–ի դեկտեմբերի 28-ից։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։ Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերաճեցին ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացան քաղաքական բնույթ՝ ընդդեմ Իրանում առկա քաղաքական կարգի:Հունվարի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե ԱՄՆ–ն պատրաստ է պաշտպանել Իրանի քաղաքացիներին, եթե այդ երկրի իշխանությունները ուժ կիրառեն նրանց դեմ: Թեհրանը դատապարտեց այդ սպառնալիքները։Հունվարի 8-ին Իրանում տեղի ունեցան ամենամասշտաբային բողոքի ցույցերը, որոնք հրահրվել էին 1979 թվականին տապալված շահի որդու՝ Ռեզա Փահլավիի կոչով: Այնուհետև փողոց էին դուրս եկել գործող իշխանության կողմնակիցները։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1630/60/16306002_32:0:1455:1067_1920x0_80_0_0_4506ff84c44d02e2eba9fe853869c8bc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), ագրեսիա
իրանի իսլամական հանրապետություն, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), ագրեսիա
Իրանը սրացման չի ձգտում, բայց կարձագանքի ցանկացած ագրեսիայի. ՄԱԿ-ին կից առաքելություն
Իրանցի դիվանագետը նշել է, որ բոլոր հետևանքների պատասխանատվությունը կընկնի նրանց վրա, ովքեր անօրինական գործողություններ են նախաձեռնում։
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Իրանը սրացման չի ձգտում, բայց վճռական պատասխան կտա ցանկացած ագրեսիայի։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչի տեղակալ Ղոլամհոսեյն Դարզին։
«Իրանը չի ձգտում ո՛չ սրացման, ո՛չ առճակատման։ Սակայն ագրեսիայի ցանկացած ակտ`ուղիղ կամ անուղղակի, վճռական, համաչափ և օրինական պատասխան կստանա ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն։ Սա սպառնալիք չէ, այլ իրավական իրականության արձանագրում», – ասել է իրանցի դիվանագետը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստի ժամանակ։
Նրա խոսքով` բոլոր հետևանքների պատասխանատվությունն ամբողջությամբ կընկնի նրանց վրա, ովքեր նման անօրինական գործողություններ են նախաձեռնում։
Հիշեցնենք` Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում 2025–ի դեկտեմբերի 28-ից։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։ Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում
բողոքի ակցիաները վերաճեցին ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացան քաղաքական բնույթ՝ ընդդեմ Իրանում առկա քաղաքական կարգի:
Հունվարի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը
հայտարարեց, թե ԱՄՆ–ն պատրաստ է պաշտպանել Իրանի քաղաքացիներին, եթե այդ երկրի իշխանությունները ուժ կիրառեն նրանց դեմ: Թեհրանը դատապարտեց այդ սպառնալիքները։
Հունվարի 8-ին Իրանում տեղի ունեցան
ամենամասշտաբային բողոքի ցույցերը, որոնք հրահրվել էին 1979 թվականին տապալված շահի որդու՝ Ռեզա Փահլավիի կոչով: Այնուհետև
փողոց էին դուրս եկել գործող իշխանության կողմնակիցները։