00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:55
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դատարանը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նոր մեղադրանքը հաստատեց

© Sputnik / Aram NersesyanСудебное заседание по делу Роберта Кочаряна (16 января 2026). Еревaн
Судебное заседание по делу Роберта Кочаряна (16 января 2026). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 16.01.2026
Բաժանորդագրվել
Պաշտպանական կողմի պնդմամբ` նոր մեղադրանքով գործը շարունակելը հակասահմանադրական է։
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Հակակոռուպցիոն դատարանը` դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ, որոշում ընդունեց թույլատրել մեղադրող կողմին նոր մեղադրանքով շարունակել ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նոր մեղադրանքի որոշումները: Այսինքն՝ թույլատրեց, որ մեղադրող դատախազը փոփոխի Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի մեղադրանքը:
Նշենք, որ այսօր ընթանում էր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը՝ կապված 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների հետ։
Նրանք մեղադրվում էին ՀՀ ՔՕ 300.1 հոդվածով (սահմանադրական կարգը տապալելը)։ Սակայն ՀՀ ՍԴ-ն 2021թ. հոդվածը ճանաչեց հակասահմանադրական, և հետապնդումը դադարեցվեց։ Այնուհետև ՍԴ–ի և Վճռաբեկ դատարանի որոշումներով դատախազությանը հնարավորություն տրվեց մեղադրանքը վերաորակել։ Գործը հետ ուղարկվեց Հակակոռուպցիոն դատարան՝ զրոյից քննելու համար։
Նշենք, որ մեղադրող կողմը Քրեական օրենսգրքի 300.1 հակասահմանադրական ճանաչված հոդվածը փոխել է և մեղադրանքը կառուցել է 309 հոդվածով։
Այսօր բոլոր մեղադրյալների պաշտպանները հայտարարեցին, որ իրավունք չկա նոր մեղադրանք ներկայացնելու, քանի որ խոսքը նաև գործող ԱԺ պատգամավորների մասին է, իսկ ընթացակարգն այլ բան է պահանջում։
© Sputnik / Aram NersesyanԱրմեն Գևորգյանը դատարանում
Армен Геворкян во время судебного заседания по делу Роберта Кочаряна (16 января 2026). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 16.01.2026
Արմեն Գևորգյանը դատարանում
«Նոր մեղադրանք է առաջադրվում ԱԺ գործող երկու պատգամավորի (Սեյրան Օհանյան, Արմեն Գևորգյան – խմբ.) առանց ԱԺ-ի կողմից նրանց անձեռնմխելիությունից զրկելու։ Դատախազի հիմնավորումն այն է, որ մենք արդեն գործով որպես մեղադրյալ ներգրավված ենք, բայց հիշեցնեմ, որ գլխավոր դատախազը մեկ այլ պատգամավորի համար եկել էր ԱԺ, որ զրկեն անձեռնմխելիությունից, քանի որ նախաքննության փուլում նոր մեղադրանք էր առաջադրվում։ Իսկ հիմա ձևավորվում է պրակտիկա, որ ԱԺ պատգամավորներին անընդհատ կարող են նոր մեղադրանք առաջադրել առանց ԱԺ համաձայնությունը ստանալու»,– դատարանին դիմելով ասաց Արմեն Գևորգյանը։
Նիստը նախագահող Սարգիս Պետրոսյանը նախ հայտարարեց, որ այս հարցին կանդրադառնան դատական հաջորդ փուլերին, այնուհետև նշեց, որ դատարանն ընդունում է մեղադրանքը լրացնելու և արարքի իրավական ձևակերպումը փոխելու որոշում։ Ինչ վերաբերում է պաշտպանական կողմի պնդումներին, որ պատգամավորներին նոր մեղադրանք չեն կարող առաջադրել, հայտարարեց, թե գործով մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը հարուցվել է 2018 թվականին։
ՀՀ 2–րդ նախագահը հայտարարեց, որ մեղադրող կողմի փաստերն իրականության հետ աղերս չունեն:
© Sputnik / Aram NersesyanՌոբերտ Քոչարյանը դատարանում
Роберт Кочарян во время судебного заседания (16 января 2026). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 16.01.2026
Ռոբերտ Քոչարյանը դատարանում
«Մի շարք աբսուրդային կետեր կան գրված։ Դատարանը, եթե դա թույլ է տալիս, ուրեմն համաձայնում է անօրինականության հետ: Այստեղ առերևույթ Սահմանադրությանը հակասող բաներ են գրված: Ուղղակի անհեթեթ ձևակերպումներ, գոնե այդ ձևակերպումները փոխեիք կամ հանեիք: Ասում եք՝ չեք կարող, բայց եթե աբսուրդ բան է այստեղ մտցված, դա նշանակում է, որ այդ աբսուրդը պե՞տք է ամբողջ դատական նիստերով գնա»,– ասաց Քոչարյանը։
Հաջորդ դատական նիստը կկայան փետրվարի 10–ին` ժամը 10–ին։
Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրական դատարանը 2024թ–ի հուլիսի 22-ի նիստում որոշեց, որ 1998 թ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը։ Այդպիսով դատախազությանը հնարավորություն տրվեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների մեղադրանքը վերաորակել ու նորից սկսել գործի քննությունը։
Այսինքն` դատարանը սահմանեց, որ դատախազն իրավունք ունի փոխել մեղադրանքը (արարքի իրավական ձևակերպումը) ցանկացած պահի՝ մինչև դատավորի կողմից վճիռ կայացնելը։
Լրահոս
0