https://arm.sputniknews.ru/20260116/baqvum-hndkastani-brnatshnshumnery-sikheri-nkatmamb-temajvov-hamazhvoghvov-e-anckacvum-97805833.html
Բաքվում «Հնդկաստանի բռնաճնշումները սիկհերի նկատմամբ» թեմայով համաժողով է անցկացվում
Բաքվում «Հնդկաստանի բռնաճնշումները սիկհերի նկատմամբ» թեմայով համաժողով է անցկացվում
Sputnik Արմենիա
Միջոցառմանը մասնակցում է Պակիստանի Փենջաբ նահանգի մարդու իրավունքների և փոքրամասնությունների հարցերի նախարարը։ 16.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-16T11:14+0400
2026-01-16T11:14+0400
2026-01-16T11:15+0400
ադրբեջան
բաքու
համաժողով
հնդկաստան
ազգային փոքրամասնություն
https://cdn.am.sputniknews.ru/img/938/70/9387017_0:40:3076:1770_1920x0_80_0_0_d04ed47087bee0bc6853115288e36509.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Բաքվում մեկնարկել է «Հնդկաստանի կառավարության բռնաճնշումները սիկհերի նկատմամբ» թեմայով համաժողովը։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։«Ռասիզմ և բռնություն սիկհերի և այլ ազգային փոքրամասնությունների նկատմամբ Հնդկաստանում. ժամանակակից իրողություններ» խորագրով համաժողովը կազմակերպել է Բաքվի նախաձեռնողական խումբը։Համաժողովի մասնակիցները մեղադրում են Հնդկաստանին սիկհերի և այլ էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ ռասայական խտրականության, բռնության և բռնաճնշումների քաղաքականության, ինչպես նաև «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային պակտի», «Ռասիզմի դեմ միջազգային կոնվենցիայի» և էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ «Խոշտանգումների դեմ կոնվենցիայի» շրջանակում կառավարության պարտավորությունները խախտելու մեջ։Նշենք, որ 2023 թվականին Ադրբեջանը էթնիկ զտումներ իրականացրեց Արցախում։ Հայաստանը ՄԱԿ-ի դատարան հայց է ներկայացրել ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման վերաբերյալ։ Միջպետական բողոքը կապված է ատելության և այլատյացության քարոզչության, տասնյակ տարիներ Ադրբեջանի կողմից իրականացվող հայատյացության քաղաքականության հետ։ ՄԻԵԴ ներկայացված հայցերից 1-ը (4-ից) վերաբերում է Լեռնային Ղարաբաղում 2022 թվականի մարտից մինչև 2023 թվականի սեպտեմբերը տեղի ունեցած իրադարձություններին, որոնք արցախահայերի բռնի տեղահանման հանգեցրին։Հիշեցնենք` ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։Արցախից բռնի տեղահանվածներից քանի՞սն են ՀՀ քաղաքացիություն ստացել. նոր տվյալներ
ադրբեջան
բաքու
հնդկաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/938/70/9387017_173:0:2904:2048_1920x0_80_0_0_66ebf904608bb1e319a3807aa4324fd7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ադրբեջան, բաքու, համաժողով, հնդկաստան, ազգային փոքրամասնություն
ադրբեջան, բաքու, համաժողով, հնդկաստան, ազգային փոքրամասնություն
Բաքվում «Հնդկաստանի բռնաճնշումները սիկհերի նկատմամբ» թեմայով համաժողով է անցկացվում
11:14 16.01.2026 (Թարմացված է: 11:15 16.01.2026) Միջոցառմանը մասնակցում է Պակիստանի Փենջաբ նահանգի մարդու իրավունքների և փոքրամասնությունների հարցերի նախարարը։
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Բաքվում մեկնարկել է «Հնդկաստանի կառավարության բռնաճնշումները սիկհերի նկատմամբ» թեմայով համաժողովը։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Ռասիզմ և բռնություն սիկհերի և այլ ազգային փոքրամասնությունների նկատմամբ Հնդկաստանում. ժամանակակից իրողություններ» խորագրով համաժողովը կազմակերպել է Բաքվի նախաձեռնողական խումբը։
Նշվում է, որ միջոցառմանը մասնակցում են Պակիստանի Փենջաբ նահանգի մարդու իրավունքների և փոքրամասնությունների հարցերի նախարար Ռամեշ Սինգհ Արորան, սիկհերի համայնքի ներկայացուցիչներ Կանադայից, Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից, ինչպես նաև «մարդու իրավունքների և էթնիկ փոքրամասնությունների ոլորտի վերլուծական կենտրոնների փորձագետներ և գիտնականներ» արտասահմանյան համալսարաններից։
Համաժողովի մասնակիցները մեղադրում են Հնդկաստանին սիկհերի և այլ էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ ռասայական խտրականության, բռնության և բռնաճնշումների քաղաքականության, ինչպես նաև «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային պակտի», «Ռասիզմի դեմ միջազգային կոնվենցիայի» և էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ «Խոշտանգումների դեմ կոնվենցիայի» շրջանակում կառավարության պարտավորությունները խախտելու մեջ։
Նշենք, որ 2023 թվականին Ադրբեջանը էթնիկ զտումներ իրականացրեց Արցախում։ Հայաստանը ՄԱԿ-ի դատարան հայց է ներկայացրել ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման վերաբերյալ։ Միջպետական բողոքը կապված է ատելության և այլատյացության քարոզչության, տասնյակ տարիներ Ադրբեջանի կողմից իրականացվող հայատյացության քաղաքականության հետ։ ՄԻԵԴ ներկայացված հայցերից 1-ը (4-ից) վերաբերում է Լեռնային Ղարաբաղում 2022 թվականի մարտից մինչև 2023 թվականի սեպտեմբերը տեղի ունեցած իրադարձություններին, որոնք արցախահայերի բռնի տեղահանման հանգեցրին։
Հիշեցնենք` ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։