https://arm.sputniknews.ru/20260114/uitkvofn-u-qushnery-mtadir-en-ajcelel-mvoskva-banakcutjunner-varelu-hamar-zlm-ner-97732999.html
Ուիտկոֆն ու Քուշները մտադիր են այցելել Մոսկվա՝ բանակցություններ վարելու համար. ԶԼՄ-ներ
Ուիտկոֆն ու Քուշները մտադիր են այցելել Մոսկվա՝ բանակցություններ վարելու համար. ԶԼՄ-ներ
Sputnik Արմենիա
Պարբերականի տվյալներով՝ ամերիկացի պաշտոնյաները Պուտինին և նրա թիմին կներկայացնեն վերջին նախագծերը։ 14.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-14T13:39+0400
2026-01-14T13:39+0400
2026-01-14T13:40+0400
սթիվեն ուիտկոֆ
ամն
ռուսաստան
ուկրաինա
վլադիմիր պուտին
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/09/99640852_0:98:1600:999_1920x0_80_0_0_3efdb330607667aed83a76d8fcc70a51.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի - Sputnik. ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը և ԱՄՆ առաջնորդի փեսան՝ Ջարեդ Քուշները, մտադիր են հունվարին այցելել Մոսկվա՝ բանակցություններ վարելու համար։ Այս մասին գրում է «Bloomberg» գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։«Սթիվ Ուիտկոֆն ու Ջարեդ Քուշները ծրագրում են մեկնել Մոսկվա՝ մոտ ապագայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու համար... Հանդիպումը կարող է տեղի ունենալ արդեն այս ամսվա ընթացքում»,-ասված է գործակալության հաղորդագրության մեջ։Նշվում է նաև, որ Վլադիմիր Պուտինի հետ հնարավոր հանդիպման ժամանակ Սթիվ Ուիտկոֆն ու Ջարեդ Քուշները ցանկանում են քննարկել Ուկրաինայի անվտանգության երաշխիքները և ներկայացնել կարգավորման ծրագրերի նախագծերը։Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել էր Սթիվ Ուիտկոֆին և Ջարեդ Քուշներին։ ԱՄՆ ներկայացուցիչների այցը Ռուսաստան կապված էր Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ի խաղաղության ծրագրի քննարկման գործընթացի հետ։ Պուտինը հայտնել էր, որ ամերիկյան կողմը 27 կետերը բաժանել է չորս փաթեթի և առաջարկել է դրանք քննարկել առանձին։
ամն
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/09/99640852_92:0:1464:1029_1920x0_80_0_0_73b7b078a41a1a31af246e23d3711393.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սթիվեն ուիտկոֆ, ամն, ռուսաստան, ուկրաինա, վլադիմիր պուտին
սթիվեն ուիտկոֆ, ամն, ռուսաստան, ուկրաինա, վլադիմիր պուտին
Ուիտկոֆն ու Քուշները մտադիր են այցելել Մոսկվա՝ բանակցություններ վարելու համար. ԶԼՄ-ներ
13:39 14.01.2026 (Թարմացված է: 13:40 14.01.2026) Պարբերականի տվյալներով՝ ամերիկացի պաշտոնյաները Պուտինին և նրա թիմին կներկայացնեն վերջին նախագծերը։
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի - Sputnik. ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը և ԱՄՆ առաջնորդի փեսան՝ Ջարեդ Քուշները, մտադիր են հունվարին այցելել Մոսկվա՝ բանակցություններ վարելու համար։ Այս մասին գրում է «Bloomberg» գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Սթիվ Ուիտկոֆն ու Ջարեդ Քուշները ծրագրում են մեկնել Մոսկվա՝ մոտ ապագայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու համար... Հանդիպումը կարող է տեղի ունենալ արդեն այս ամսվա ընթացքում»,-ասված է գործակալության հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ Վլադիմիր Պուտինի հետ հնարավոր հանդիպման ժամանակ Սթիվ Ուիտկոֆն ու Ջարեդ Քուշները ցանկանում են քննարկել Ուկրաինայի անվտանգության երաշխիքները և ներկայացնել կարգավորման ծրագրերի նախագծերը։
«Սպասվում է, որ քննարկումների ընթացքում կշոշափվեն անվտանգության երաշխիքները, որոնք ԱՄՆ-ն ու Եվրոպան տրամադրելու են Ուկրաինային՝ խաղաղ համաձայնագրի պահպանումն ապահովելու համար, ինչպես նաև երկրի հետպատերազմյան վերականգնումը... Ամերիկացի պաշտոնյաները Պուտինին և նրա թիմին կներկայացնեն ծրագրերի վերջին նախագծերը»,-նշում է պարբերականը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել էր Սթիվ Ուիտկոֆին և Ջարեդ Քուշներին։ ԱՄՆ ներկայացուցիչների այցը Ռուսաստան կապված էր Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ի խաղաղության ծրագրի քննարկման գործընթացի հետ։ Պուտինը հայտնել էր, որ ամերիկյան կողմը 27 կետերը բաժանել է չորս փաթեթի և առաջարկել է դրանք քննարկել առանձին։