https://arm.sputniknews.ru/20260114/rd-qkn-avartel-e-tatuljani-hancakhmbi-mi-qani-masnakicneri-nkatmamb-hetaqnnutjuny-97755257.html
ՌԴ ՔԿ–ն ավարտել է Թաթուլյանի հանցախմբի մի քանի մասնակիցների նկատմամբ հետաքննությունը
ՌԴ ՔԿ–ն ավարտել է Թաթուլյանի հանցախմբի մի քանի մասնակիցների նկատմամբ հետաքննությունը
Sputnik Արմենիա
Քրեական աշխարհում «Ռոբսոն» մականունով հայտնի Ռուբեն Թաթուլյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել անցյալ տարվա նոյեմբերին: 14.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-14T20:18+0400
2026-01-14T20:18+0400
2026-01-14T20:18+0400
ռուսաստան
ռուբեն թաթուլյան
ալեքսանդր բաստրիկին
https://cdn.am.sputniknews.ru/img/1040/87/10408710_0:0:1000:563_1920x0_80_0_0_a6ff03b7d6264266fb5ca1d1a86b5350.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Գործարար Ռուբեն Թաթուլյանի՝ 1998 թվականից գործող հանցավոր խմբի մի քանի անդամների նկատմամբ քննչական գործողություններն ավարտվել են։ Ռուսաստանի քննչական կոմիտեի կազմավորման 15-ամյակի կապակցությամբ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում այս մասին ասել է գերատեսչության ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը։Բաստրիկինը հավելել է, որ այդ հանցավոր խմբի մասնակիցները 2002 թվականին մահափորձ են կատարել լրագրող Զոլովկինի դեմ, որը ԶԼՄ-ներում լուսաբանում էր Թաթուլյանի քրեական գործունեությունը:Բացի այդ, 2012 թվականին նրանք սպանել են Սոչիի «Կիպարիս» հյուրանոցների և ռեստորանների ցանցի գլխավոր տնօրենին։Քրեական աշխարհում «Ռոբսոն» մականունով հայտնի Թաթուլյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել անցյալ տարվա նոյեմբերին։ Նրան որոնում են խարդախության, հանցավոր համագործակցություն կազմակերպելու, սպանության համար։ Ռուսաստանում Թաթուլյանն անցնում է հողօգտագործման ոլորտում բազմամիլիարդանոց հափշտակությունների գործով, ինչպես նաև կասկածվում է շորթմամբ, յուրացումներով և պատվիրված սպանություններով զբաղվող հանցավոր խումբ ստեղծելու մեջ: Դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը:2025 թվականի նոյեմբերին Թաթուլյանը հայտնաբերվեց Հայաստանում, սակայն ՆԳՆ–ն հայտնեց, որ նա արգելանքի չի վերցվել ՀՀ քաղաքացի լինելու, հետևաբար օտարերկրյա պետությանը հանձնման ենթակա չլինելու հիմքով։Անցյալ տարի Սոչիի դատարանը Թաթուլյանից առգրավել էր ավելի քան 3,9 մլրդ ռուբլի արժողությամբ 130 անշարժ գույք:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1040/87/10408710_0:0:1000:750_1920x0_80_0_0_88a3925ef4fe25cfc7ad612fcf9dee6e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ռուբեն թաթուլյան, ալեքսանդր բաստրիկին
ռուսաստան, ռուբեն թաթուլյան, ալեքսանդր բաստրիկին
ՌԴ ՔԿ–ն ավարտել է Թաթուլյանի հանցախմբի մի քանի մասնակիցների նկատմամբ հետաքննությունը
Քրեական աշխարհում «Ռոբսոն» մականունով հայտնի Ռուբեն Թաթուլյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել անցյալ տարվա նոյեմբերին:
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Գործարար Ռուբեն Թաթուլյանի՝ 1998 թվականից գործող հանցավոր խմբի մի քանի անդամների նկատմամբ քննչական գործողություններն ավարտվել են։ Ռուսաստանի քննչական կոմիտեի կազմավորման 15-ամյակի կապակցությամբ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում այս մասին ասել է գերատեսչության ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը։
«Ռուսաստանի քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչությունում ավարտվել են 1998 թվականից գործող հանցավոր խմբի մի շարք մասնակիցների նկատմամբ քննչական գործողությունները: Թաթուլյանն ինքը գտնվում է միջազգային հետախուզման մեջ», - նշել է նա։
Բաստրիկինը հավելել է, որ այդ հանցավոր խմբի մասնակիցները 2002 թվականին մահափորձ են կատարել լրագրող Զոլովկինի դեմ, որը ԶԼՄ-ներում լուսաբանում էր Թաթուլյանի քրեական գործունեությունը:
Բացի այդ, 2012 թվականին նրանք սպանել են Սոչիի «Կիպարիս» հյուրանոցների և ռեստորանների ցանցի գլխավոր տնօրենին։
Քրեական աշխարհում «Ռոբսոն» մականունով հայտնի Թաթուլյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել անցյալ տարվա նոյեմբերին։ Նրան որոնում են խարդախության, հանցավոր համագործակցություն կազմակերպելու, սպանության համար։ Ռուսաստանում Թաթուլյանն անցնում է հողօգտագործման ոլորտում բազմամիլիարդանոց հափշտակությունների գործով, ինչպես նաև կասկածվում է շորթմամբ, յուրացումներով և պատվիրված սպանություններով զբաղվող հանցավոր խումբ ստեղծելու մեջ: Դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը:
2025 թվականի նոյեմբերին Թաթուլյանը հայտնաբերվեց Հայաստանում, սակայն
ՆԳՆ–ն հայտնեց, որ նա արգելանքի չի վերցվել ՀՀ քաղաքացի լինելու, հետևաբար օտարերկրյա պետությանը հանձնման ենթակա չլինելու հիմքով։
Անցյալ տարի Սոչիի դատարանը Թաթուլյանից առգրավել էր ավելի քան 3,9 մլրդ ռուբլի արժողությամբ 130 անշարժ գույք: