00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Աղասի Թավադյան
Իրանից ՀՀ ներկվող ապրանքներն էժանանում են, ՀՀ–ից Իրան արտահանվողները` թանկանում. Աղասի Թավադյան
09:05
5 ր
Տաթևիկ Վաթյան
Երեխաներին ուշ դպրոց տանելու տենդենցը վտանգավոր է. Տաթևիկ Վաթյան
09:11
9 ր
Տաթևիկ Հովակիմյան
Անկայուն նյարդային համակարգ ունեցող անձանց կարող են դիտվել սրացումներ. Տաթևիկ Հովակիմյան
09:22
5 ր
Ուղիղ եթեր
09:27
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:27
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը համաձայնել է ՀՀ–ն դարձնել պրոքսի - գործիք. Սուրենյանցը` Արևմուտքի լռության մասին

© Sputnik / Алексей Даничев / Անցնել մեդիապահոցՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 14.01.2026
Բաժանորդագրվել
Սուրեն Սուրենյանցը վստահ է՝ ՀՀ-ում քաղբանտարկյալներ չլինելու ու հակաեկեղեցական ռեպրեսիաները կասեցնելու հարցերում ընդդիմությունը խիստ միասնական պետք է լինի։
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի - Sputnik. Եթե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսի չկատարել Արևմուտքի պահանջները, հենց այդ Արևմուտքը նրան կհռչակի Սադամ Հուսեյն։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը։
«Խայտառակություն է մեր երկրի համար, որ ունենք քաղբանտարկյալներ, ու այն էլ այս թվով։ Մեր աջակցությունն ենք հայտնում նրանց` մասնավորապես Նարեկ Սամսոնյանին, որը հացադուլ է իրականացնում։ Պետք է հասնել նրան, որ երկրում քաղբանտարկյալներ չլինեն։ Ռեպրեսիաների դադարեցման կարևոր հարցերից է նաև հակաեկեղեցական արշավի կասեցումը»,- նշեց քաղաքական վերլուծաբանը։
Սուրենյանցն ասաց, որ այս 2 հարցում ընդդիմությունը խիստ միասնական պետք է լինի։ Ընդգծեց՝ Փաշինյանը մեր երկրի ճակատին փակցրել է քաղբանտարկյալ ունենալու ամոթալի խարանը։
«Չկարծեք, թե Արևմուտքը չգիտի այն այլանդակությունների մասին, որ իրականացնում է Նիկոլ Փաշինյանը։ Իրենք արժեքները մի կողմ են դրել ու շարժվում են աշխարհաքաղաքական շահերով։ Այսինքն՝ Փաշինյանը համաձայնել է Հայաստանը դարձնել պրոքսի-պատերազմի գործիք։ Որ պահին Փաշինյանը չկատարի Արևմուտքի ցուցումները, կասկած չունենաք` Արևմուտքը կհռչակի նրան Սադամ Հուսեյն, հրեշ»,- շեշտեց Սուրենյանցը։
Նրա խոսքով՝ նախկին 3 նախագահն էլ չեն «պարել» Արևմուտքի դուդուկի տակ, այդ պատճառով էլ, երբ քաղբանտարկյալ է եղել, միջազգային կառույցները մշտապես բարձրաձայնել են այդ մասին։
«Եթե Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում մարդ ուտի և կարողանա համոզել, որ իր զոհը ռուսական ագենտ է, Կայա Կալասը (ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար–խմբ. ) կծափահարի հայկական ժողովրդավարությանը»,–հայտարարեց քաղաքական վերլուծաբանը։
Նշենք, որ ներկայում 20-ից ավելի քաղաքական և հասարակական գործիչ անազատության մեջ է՝ տնային կալանքի կամ կալանքի տակ։ Նրանք են՝ «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը, գործարար Սամվել Կարապետյանը, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը, «Սրբազան պայքարի» գործով 17 աջակիցները։
Լրահոս
0