https://arm.sputniknews.ru/20260114/kharvatsi-amn-n-iranin-zlm-nery-hnaravvor-scenarneri-ev-trampi-hajtararutjunneri-masin-97729380.html
Կհարվածի՞ ԱՄՆ–ն Իրանին. ԶԼՄ–ները՝ հնարավոր սցենարների և Թրամփի հայտարարությունների մասին
Կհարվածի՞ ԱՄՆ–ն Իրանին. ԶԼՄ–ները՝ հնարավոր սցենարների և Թրամփի հայտարարությունների մասին
Sputnik Արմենիա
Վաշինգտոնը չի բացառում Իրանին ռազմական հարվածներ հասցնելու սցենարը. հայտարարությունները հենց այս համատեքստում են հնչում։ 14.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-14T12:59+0400
2026-01-14T12:59+0400
2026-01-14T13:38+0400
ամն
իրանի իսլամական հանրապետություն
դոնալդ թրամփ
ռիալ (իրանի դրամը)
բողոքի ակցիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/0b/97642717_0:0:1481:833_1920x0_80_0_0_285061d8936a432e79715e650b7bd628.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. ԱՄՆ-ի հնարավոր հարվածն Իրանին շարունակում է մնալ համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Իրանում չդադարող հակակառավարական ցույցերի ֆոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի դադարում սպառնալիքներ հնչեցնել ԻԻՀ ղեկավարության հասցեին՝ այդ թվում ռազմական սցենար ակնարկելով։Այսպես, ավելի վաղ ամերիկյան առաջնորդը ԱՄՆ քաղաքացիներին և Վաշինգտոնի դաշնակիցներին կոչ էր արել լքել Իրանը։ Միևնույն ժամանակ, Թրամփը լրագրողներին չէր բացատրել, թե ինչ է նկատի ունեցել, երբ Իրանի ցուցարարներին դիմելով ասել է, թե «օգնությունն արդեն ճանապարհին է»։CBS News-ին տված հարցազրույցում Թրամփը հայտարարել է, որ Իրանում ԱՄՆ-ի վերջնական նպատակը հաղթանակն է՝ չհստակեցնելով, թե հատկապես ինչ նկատի ունի։ Միաժամանակ նա օրինակ է բերել ԱՄՆ-ի գործողությունները Վենեսուելայում, «Իսլամական պետության» առաջնորդ ալ Բաղդադիի վերացումը, ինչպես նաև իրանցի գեներալ Սոլեյմանիի սպանությունը։Նախագահը նաև հայտարարել է, որ խիստ միջոցներ կձեռնարկի, եթե Իրանում «սկսեն կախաղան բարձրացնել ցուցարարներին»։ Նրա խոսքով՝ ԻԻՀ-ում բողոքի ցույցերի զոհերի թիվը «բավականին զգալի է»։ Այս ֆոնին Washington Post-ը, հղում անելով եվրոպացի պաշտոնյաներին, պնդում է, որ Վաշինգտոնը եվրոպացի գործընկերներից հետախուզական տվյալներ է խնդրել Իրանին հնարավոր հարվածներ հասցնելու համար։Wall Street Journal-ի տեղեկություններով՝ Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ Իրանի վրա Միացյալ Նահանգների հարձակումն ավելի շուտ հավանական է, քան անհավանական։Մինչդեռ Politico պարբերականը նկատում է, որ Իրանի վրա ուժային ներգործության ԱՄՆ հնարավորությունները զգալիորեն սահմանափակ են, քանի որ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմանավերն ու անձնակազմը տեղափոխվել են Կարիբյան ավազան։ԵՄ–ն շարունակում է աջակցել իրանական քաղհասարակությանը. Կալասը` իշխանափոխության մասինՀատկանշական է պետքարտուղար Մարկո Ռուբիոյի դիրքորոշումը, որը հնչեցվել է փակ խորհրդակցությունների ժամանակ։ Վերջին օրերին նա հայտարարել է, որ այս փուլում ԱՄՆ-ն դիտարկում է Իրանի ցուցարարներին օգնելու ոչ ռազմական միջոցները, ինչի մասին գրում է Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը՝ հղում անելով իր աղբյուրներին։Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի ռազմաքաղաքական ճնշման համատեքստում տեղի ունեցողը Ռուսաստանի ԱԳՆ-ում անվանել են «միջազգային-իրավական նորմերի ապամոնտաժում»։ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ խոսքը Արևմուտքի կողմից բացարձակ անօրինական ճնշման մասին է՝ ինչպես քաղաքական, այնպես էլ գործնական, այսինքն՝ պատժամիջոցային։Իրանն իր հերթին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել դատապարտել ԱՄՆ-ի կողմից բռնության հրահրումները և ուժի կիրառման սպառնալիքները։
ամն
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/0b/97642717_72:0:1183:833_1920x0_80_0_0_25e96837912cbb0d386ac32f32e24023.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, իրանի իսլամական հանրապետություն, դոնալդ թրամփ, ռիալ (իրանի դրամը), բողոքի ակցիա
ամն, իրանի իսլամական հանրապետություն, դոնալդ թրամփ, ռիալ (իրանի դրամը), բողոքի ակցիա
Կհարվածի՞ ԱՄՆ–ն Իրանին. ԶԼՄ–ները՝ հնարավոր սցենարների և Թրամփի հայտարարությունների մասին
12:59 14.01.2026 (Թարմացված է: 13:38 14.01.2026) Վաշինգտոնը չի բացառում Իրանին ռազմական հարվածներ հասցնելու սցենարը. հայտարարությունները հենց այս համատեքստում են հնչում։
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. ԱՄՆ-ի հնարավոր հարվածն Իրանին շարունակում է մնալ համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Իրանում չդադարող հակակառավարական ցույցերի ֆոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի դադարում սպառնալիքներ հնչեցնել ԻԻՀ ղեկավարության հասցեին՝ այդ թվում ռազմական սցենար ակնարկելով։
Այսպես, ավելի վաղ ամերիկյան առաջնորդը ԱՄՆ քաղաքացիներին և Վաշինգտոնի դաշնակիցներին կոչ էր արել լքել Իրանը։ Միևնույն ժամանակ, Թրամփը լրագրողներին չէր բացատրել, թե ինչ է նկատի ունեցել, երբ Իրանի ցուցարարներին դիմելով ասել է, թե «
օգնությունն արդեն ճանապարհին է»։
CBS News-ին տված հարցազրույցում Թրամփը հայտարարել է, որ Իրանում ԱՄՆ-ի վերջնական նպատակը հաղթանակն է՝ չհստակեցնելով, թե հատկապես ինչ նկատի ունի։ Միաժամանակ նա օրինակ է բերել ԱՄՆ-ի գործողությունները Վենեսուելայում, «Իսլամական պետության» առաջնորդ ալ Բաղդադիի վերացումը, ինչպես նաև իրանցի գեներալ Սոլեյմանիի սպանությունը։
Նախագահը նաև հայտարարել է, որ խիստ միջոցներ կձեռնարկի, եթե Իրանում «սկսեն կախաղան բարձրացնել ցուցարարներին»։ Նրա խոսքով՝ ԻԻՀ-ում բողոքի ցույցերի զոհերի թիվը «բավականին զգալի է»։ Այս ֆոնին Washington Post-ը, հղում անելով եվրոպացի պաշտոնյաներին, պնդում է, որ Վաշինգտոնը եվրոպացի գործընկերներից հետախուզական տվյալներ է խնդրել Իրանին հնարավոր հարվածներ հասցնելու համար։
«Ընդ որում, հարվածը հազիվ թե հասցվի միջուկային օբյեկտներին. ավելի շուտ ԱՄՆ-ն որպես թիրախ կընտրի նրանց, ովքեր «պատասխանատու են բողոքի ցույցերի ժամանակ կիրառված բռնության համար»,– գրում է պարբերականը։
Wall Street Journal-ի տեղեկություններով՝ Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ Իրանի վրա Միացյալ Նահանգների հարձակումն ավելի շուտ հավանական է, քան անհավանական։
Մինչդեռ Politico պարբերականը նկատում է, որ Իրանի վրա ուժային ներգործության ԱՄՆ հնարավորությունները զգալիորեն սահմանափակ են, քանի որ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմանավերն ու անձնակազմը տեղափոխվել են Կարիբյան ավազան։
Հատկանշական է պետքարտուղար Մարկո Ռուբիոյի դիրքորոշումը, որը հնչեցվել է փակ խորհրդակցությունների ժամանակ։ Վերջին օրերին նա հայտարարել է, որ այս փուլում ԱՄՆ-ն դիտարկում է Իրանի ցուցարարներին օգնելու ոչ ռազմական միջոցները, ինչի մասին գրում է Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի ռազմաքաղաքական ճնշման համատեքստում տեղի ունեցողը Ռուսաստանի ԱԳՆ-ում անվանել են «միջազգային-իրավական նորմերի ապամոնտաժում»։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ խոսքը Արևմուտքի կողմից բացարձակ անօրինական ճնշման մասին է՝ ինչպես քաղաքական, այնպես էլ գործնական, այսինքն՝ պատժամիջոցային։
Իրանն իր հերթին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել դատապարտել ԱՄՆ-ի կողմից բռնության հրահրումները և ուժի կիրառման սպառնալիքները։