https://arm.sputniknews.ru/20260114/iranum-mtadir-en-azgajin-pak-internet-canc-steghtsel-97741265.html
Իրանում մտադիր են ազգային փակ ինտերնետ ցանց ստեղծել
Իրանում մտադիր են ազգային փակ ինտերնետ ցանց ստեղծել
Sputnik Արմենիա
Ավելի վաղ IRIB պետական հեռուստառադիոընկերությունը հրապարակել էր այն կայքերի ցանկը, որոնք հասանելի կլինեն Իրանում: 14.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-14T15:04+0400
2026-01-14T15:04+0400
2026-01-14T15:04+0400
իրանի իսլամական հանրապետություն
ինտերնետ
համացանց
ռիալ (իրանի դրամը)
բողոքի ակցիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/1e/71699595_0:167:1600:1067_1920x0_80_0_0_c903241b73c71b068d2949cd597a7e0d.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի - Sputnik. Իրանը ծրագրում է փակ ներքին ինտերնետ-ցանց ստեղծել, որը հասանելի կլինի տեղական կայքերի սահմանափակ շրջանակի համար։ Այս մասին գրում է Guardian պարբերականը՝ հղում անելով իրանցի թվային տեխնոլոգիաների փորձագետ Ամիր Ռաշիդիին։Ինտերնետի մոնիտորինգով զբաղվող NetBlocks ծառայությունը հունվարի 8-ին հայտնել էր, որ ընթացիկ բողոքի ցույցերի ժամանակ առաջին անգամ Իրանի ողջ տարածքում ինտերնետ-ծառայությունների ամբողջական անջատում էր գրանցվել։Ավելի վաղ IRIB պետական հեռուստառադիոընկերությունը հրապարակել էր այն կայքերի ցանկը, որոնք հասանելի կլինեն Իրանում. դրանց թվում են հայրենական որոնողական համակարգերը, նավիգացիոն ծառայությունները, մեսենջերները և նույնիսկ սեփական սթրիմինգային ծառայությունը՝ Netflix-ի օրինակով։Հիշեցնենք` Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում 2025–ի դեկտեմբերի 28-ից։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։ Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերաճեցին ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացան քաղաքական բնույթ՝ ընդդեմ Իրանում առկա քաղաքական կարգի:Հունվարի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե ԱՄՆ–ն պատրաստ է պաշտպանել Իրանի քաղաքացիներին, եթե այդ երկրի իշխանությունները ուժ կիրառեն նրանց դեմ: Թեհրանը դատապարտեց այդ սպառնալիքները։Հունվարի 8-ին Իրանում տեղի են ունեցել ամենամասշտաբային բողոքի ցույցերը, որոնք հրահրվել էին 1979 թվականին տապալված շահի որդու՝ Ռեզա Փահլավիի կոչով: Այնուհետև փողոց էին դուրս եկել գործող իշխանության կողմնակիցները։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/1e/71699595_0:0:1424:1067_1920x0_80_0_0_eb09ba0d1d09223ade4823111ed1123d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ինտերնետ, համացանց, ռիալ (իրանի դրամը), բողոքի ակցիա
իրանի իսլամական հանրապետություն, ինտերնետ, համացանց, ռիալ (իրանի դրամը), բողոքի ակցիա
Իրանում մտադիր են ազգային փակ ինտերնետ ցանց ստեղծել
Ավելի վաղ IRIB պետական հեռուստառադիոընկերությունը հրապարակել էր այն կայքերի ցանկը, որոնք հասանելի կլինեն Իրանում:
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի - Sputnik. Իրանը ծրագրում է փակ ներքին ինտերնետ-ցանց ստեղծել, որը հասանելի կլինի տեղական կայքերի սահմանափակ շրջանակի համար։ Այս մասին գրում է Guardian պարբերականը՝ հղում անելով իրանցի թվային տեխնոլոգիաների փորձագետ Ամիր Ռաշիդիին։
Ինտերնետի մոնիտորինգով զբաղվող NetBlocks ծառայությունը հունվարի 8-ին հայտնել էր, որ ընթացիկ բողոքի ցույցերի ժամանակ առաջին անգամ Իրանի ողջ տարածքում ինտերնետ-ծառայությունների ամբողջական անջատում էր գրանցվել։
Ավելի վաղ IRIB պետական հեռուստառադիոընկերությունը հրապարակել էր այն կայքերի ցանկը, որոնք հասանելի կլինեն Իրանում. դրանց թվում են հայրենական որոնողական համակարգերը, նավիգացիոն ծառայությունները, մեսենջերները և նույնիսկ սեփական սթրիմինգային ծառայությունը՝ Netflix-ի օրինակով։
«Այս բոլոր կայքերը ազգային ինտերնետ ստեղծելու Իրանի ջանքերի մի մասն են. սա ցանցի յուրօրինակ «պարզեցված» տարբերակ է՝ զգալիորեն ավելի սահմանափակ, քան նույնիսկ չինականը, որը կառավարվում է իշխանությունների կողմից և գործնականում կտրված է արտաքին աշխարհից»,-գրում է պարբերականը։
Հիշեցնենք` Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում 2025–ի դեկտեմբերի 28-ից։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։ Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում
բողոքի ակցիաները վերաճեցին ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացան քաղաքական բնույթ՝ ընդդեմ Իրանում առկա քաղաքական կարգի:
Հունվարի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը
հայտարարեց, թե ԱՄՆ–ն պատրաստ է պաշտպանել Իրանի քաղաքացիներին, եթե այդ երկրի իշխանությունները ուժ կիրառեն նրանց դեմ: Թեհրանը դատապարտեց այդ սպառնալիքները։
Հունվարի 8-ին Իրանում տեղի են ունեցել
ամենամասշտաբային բողոքի ցույցերը, որոնք հրահրվել էին 1979 թվականին տապալված շահի որդու՝ Ռեզա Փահլավիի կոչով: Այնուհետև
փողոց էին դուրս եկել գործող իշխանության կողմնակիցները։