00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հայաստանում եմ, ուրեմն արդեն լավ եմ». նախարարը փոխանցեց Վագիֆ Խաչատրյանի ասածը

© Photo : Screenshot / news.amԱնահիտ Ավանեսյան
Անահիտ Ավանեսյան - Sputnik Արմենիա, 1920, 14.01.2026
Բաժանորդագրվել
Վագիֆ Խաչատրյանի մոտ խրոնիկ հիվանդության թեթև սրացում կա։
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Ադրբեջանական գերությունից ազատված 4 անձանցից մեկը` Վագիֆ Խաչատրյանը, սպասում է հարազատների հետ հանդիպմանը, այս պահին հետազոտվում է։ Խաչատրյանին տեսակցելուց հետո այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` պատասխանելով լրագրողների հարցերին։

«Ասաց` Հայաստանում եմ, ուրեմն արդեն լավ եմ,– նշեց նախարարը և հավելեց,– նրա մոտ սրտի քրոնիկ հիվանդություն կար, հիմա հավելյալ հետազոտություններ կիրականացվեն, և բուժման ընթացքի հետ կապված որոշում կկայացվի»։

Լրագրողները հետաքրքրվեցին` նրան վիրահատե՞լ են։ Ավանեսյանն այս հարցին չպատասխանեց՝ նշելով, որ առողջական վիճակի մասին ամբողջական բժշկական տեղեկատվությունը չեն կարող հրապարակել։
«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Ադամյանն էլ հիշեցրեց, որ Վագիֆ Խաչատրյանը վերջին 15 տարում սրտի հետ կապված խնդիրներ ունի։
«Շատ մանրամասներ ասել չենք կարող, բայց այս պահին ունենք տվյալ վիճակի թեթև սրացում»,– հայտնեց Ադամյանը։
Նշենք, որ Ադրբեջանից վերադարձած մյուս 3 գերիները տեղափոխվել են «Մուրացան» զինվորական հոսպիտալ։
Հիշեցնեք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտնեց, որ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքչյանը և Վագիֆ Խաչատրյանը Հակարի կամրջով Ադրբեջանի համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվել են Հայաստանի համապատասխան մարմինների ներկայացուցիչներին և հիմա գտնվում են ՀՀ տարածքում։
Կարճ ժամանակ անց նա ևս մեկ գրառում արեց` նշելով, որ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքչյանը նախնական զննությամբ առողջական խնդիրներ չունեն, Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը նախնական գնահատվում է բավարար։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ՀՀ–ում ցմահ ազատազրկման դատապարտված 2 վարձկանները` Սիրիայի քաղաքացիներ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին, Թուրքիայի միջոցով փոխանցվել են Սիրիայի Արաբական Հանրապետության իրավասու մարմիններին։
Հիշեցնենք նաև, որ անհետաձգելի բուժօգնություն ստանալու համար Արցախից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները առևանգեցին 2023թ–ի հուլիսի 29–ին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրան մեղադրանք է ներկայացվել, ըստ որի` Վագիֆ Խաչատրյանն իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործությունների։
Խաչատրյանը դատական նիստերի ընթացքում բազմիցս հայտարարել է, որ որևէ հանցագործություն չի կատարել։
Չէի հավատում լսածիս. ինչպե՞ս է Վագիֆ Խաչատրյանի դուստրը իմացել հոր վերադարձի մասին
Լրահոս
0