Հունվարի 13-ին հարյուրավոր ֆերմերներ կրկին բողոքի ցույցի են դուրս եկել Փարիզի կենտրոնում։ Նրանք դժգոհ են ԵՄ-ի և Մերկոսուրի (Հարավային Ամերիկայի ընդհանուր շուկայի) միջև կնքված համաձայնագրից, ինչպես նաև պահանջում են վարչարարական ընթացակարգերի պարզեցում:Ֆերմերների խոշորագույն արհմիության՝ FNSEA-ի (Ֆերմերային միությունների ազգային ֆեդերացիա) ներկայացուցիչները գնացել են վարչապետի հետ բանակցությունների։Տիմատի Շալոմեն առաջ անցավ Լեոնարդո Դի Կապրիոյից. հայտնի են «Ոսկե գլոբուսի» հաղթողներըՖերմերները հույս ունեն արգելափակել համաձայնագիրը Եվրոպական խորհրդարանում։ Սա պայմանագիրը չեղարկելու վերջին հնարավորությունն է։ Փաստաթուղթը նախատեսում է եվրոպական արդյունաբերական արտադրանքի արտահանում՝ հարավամերիկյան գյուղատնտեսական մթերքների դիմաց։ Սա հարվածի տակ է դնում Ֆրանսիայի գյուղատնտեսությունը. սուպերմարկետների ցանցերն արդեն հայտարարել են, որ չեն գնելու Հարավային Ամերիկայից ներկրված մթերքները։Անցյալ շաբաթ Բրյուսելում ԵՄ 27 անդամ երկրների ներկայացուցիչները կողմ քվեարկեցին Մերկոսուրի հետ պայմանագրին և Եվրահանձնաժողովի նախագահին լիազորեցին մեկնել Հարավային Ամերիկա՝ հունվարի 17-ին Պարագվայում այն ստորագրելու համար։ Դրանից հետո փաստաթուղթը կուղարկվի Եվրախորհրդարան՝ վավերացման։
Այսօր շուրջ 350 տրակտոր «շքերթ» են անցկացրել Ելիսեյան դաշտերում:
Հունվարի 13-ին հարյուրավոր ֆերմերներ կրկին բողոքի ցույցի են դուրս եկել Փարիզի կենտրոնում։ Նրանք դժգոհ են ԵՄ-ի և Մերկոսուրի (Հարավային Ամերիկայի ընդհանուր շուկայի) միջև կնքված համաձայնագրից, ինչպես նաև պահանջում են վարչարարական ընթացակարգերի պարզեցում:
Ֆերմերների խոշորագույն արհմիության՝ FNSEA-ի (Ֆերմերային միությունների ազգային ֆեդերացիա) ներկայացուցիչները գնացել են վարչապետի հետ բանակցությունների։
Ֆերմերները հույս ունեն արգելափակել համաձայնագիրը Եվրոպական խորհրդարանում։ Սա պայմանագիրը չեղարկելու վերջին հնարավորությունն է։ Փաստաթուղթը նախատեսում է եվրոպական արդյունաբերական արտադրանքի արտահանում՝ հարավամերիկյան գյուղատնտեսական մթերքների դիմաց։ Սա հարվածի տակ է դնում Ֆրանսիայի գյուղատնտեսությունը. սուպերմարկետների ցանցերն արդեն հայտարարել են, որ չեն գնելու Հարավային Ամերիկայից ներկրված մթերքները։
Անցյալ շաբաթ Բրյուսելում ԵՄ 27 անդամ երկրների ներկայացուցիչները կողմ քվեարկեցին Մերկոսուրի հետ պայմանագրին և Եվրահանձնաժողովի նախագահին լիազորեցին մեկնել Հարավային Ամերիկա՝ հունվարի 17-ին Պարագվայում այն ստորագրելու համար։ Դրանից հետո փաստաթուղթը կուղարկվի Եվրախորհրդարան՝ վավերացման։