https://arm.sputniknews.ru/20260113/iranin-harvatsner-hascnelu-vashingtvoni-sparnaliqnern-antujlatreli-en-rd-agn-97711163.html
Իրանին հարվածներ հասցնելու՝ Վաշինգտոնի սպառնալիքներն անթույլատրելի են. ՌԴ ԱԳՆ
Իրանին հարվածներ հասցնելու՝ Վաշինգտոնի սպառնալիքներն անթույլատրելի են. ՌԴ ԱԳՆ
Sputnik Արմենիա
2025 թվականի հունիսին Իրանի դեմ տեղի ունեցած ագրեսիան կրկնելու օգտագործելու փորձերը հղի են լուրջ հետևանքներով։ 13.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-13T20:00+0400
2026-01-13T20:00+0400
2026-01-13T21:06+0400
արտաքին գործերի նախարարություն (ագն)
իրանի իսլամական հանրապետություն
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/03/95404525_0:6:1601:906_1920x0_80_0_0_7fdcfca7485332040dd4426407c2018a.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի - Sputnik. ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Իրանի տարածքին նոր ռազմական հարվածներ հասցնելու մասին Վաշինգտոնից հնչող սպառնալիքներն անթույլատրելի են:ԱԳՆ-ն ընդգծել է, որ 2025 թվականի հունիսին Իրանի դեմ տեղի ունեցած ագրեսիան կրկնելու նպատակով դրսից ներմուծված անկարգությունները որպես պատրվակ օգտագործելու փորձերը հղի են լուրջ հետևանքներով։ Գերատեսչությունը նշել է, որ նման գործողությունները կարող են ապակայունացնել իրավիճակը Մերձավոր և Միջին Արևելքում ու վնաս հասցնել համաշխարհային անվտանգությանը:Հիշեցնենք` Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում 2025–ի դեկտեմբերի 28-ից։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։ Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերաճեցին ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացան քաղաքական բնույթ՝ ընդդեմ Իրանում առկա քաղաքական կարգի:Հունվարի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե ԱՄՆ–ն պատրաստ է պաշտպանել Իրանի քաղաքացիներին, եթե այդ երկրի իշխանությունները ուժ կիրառեն նրանց դեմ: Թեհրանը դատապարտեց այդ սպառնալիքները։Իրանում սկսված բողոքի ցույցերը նոր թափ են ստացել․ ԱԳՆ-ն մեղադրում է ԱՄՆ-ին
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/03/95404525_0:0:1601:1200_1920x0_80_0_0_85ff28c2ad940fef4a56b3ac86d5a71a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արտաքին գործերի նախարարություն (ագն), իրանի իսլամական հանրապետություն, ռուսաստան
արտաքին գործերի նախարարություն (ագն), իրանի իսլամական հանրապետություն, ռուսաստան
Իրանին հարվածներ հասցնելու՝ Վաշինգտոնի սպառնալիքներն անթույլատրելի են. ՌԴ ԱԳՆ
20:00 13.01.2026 (Թարմացված է: 21:06 13.01.2026) 2025 թվականի հունիսին Իրանի դեմ տեղի ունեցած ագրեսիան կրկնելու օգտագործելու փորձերը հղի են լուրջ հետևանքներով։
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի - Sputnik. ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Իրանի տարածքին նոր ռազմական հարվածներ հասցնելու մասին Վաշինգտոնից հնչող սպառնալիքներն անթույլատրելի են:
«Կտրականապես անթույլատրելի են Իսլամական Հանրապետության տարածքին նոր ռազմական հարվածներ հասցնելու՝ Վաշինգտոնից հնչող սպառնալիքները», - ասված է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ:
ԱԳՆ-ն ընդգծել է, որ 2025 թվականի հունիսին Իրանի դեմ տեղի ունեցած ագրեսիան կրկնելու նպատակով դրսից ներմուծված անկարգությունները որպես պատրվակ օգտագործելու փորձերը հղի են լուրջ հետևանքներով։ Գերատեսչությունը նշել է, որ նման գործողությունները կարող են ապակայունացնել իրավիճակը Մերձավոր և Միջին Արևելքում ու վնաս հասցնել համաշխարհային անվտանգությանը:
Հիշեցնենք` Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում 2025–ի դեկտեմբերի 28-ից։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։ Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում
բողոքի ակցիաները վերաճեցին ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացան քաղաքական բնույթ՝ ընդդեմ Իրանում առկա քաղաքական կարգի:
Հունվարի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը
հայտարարեց, թե ԱՄՆ–ն պատրաստ է պաշտպանել Իրանի քաղաքացիներին, եթե այդ երկրի իշխանությունները ուժ կիրառեն նրանց դեմ: Թեհրանը դատապարտեց այդ սպառնալիքները։