https://arm.sputniknews.ru/20260113/germaniaji-atshvogh-razmakan-hzvorutjuny-mtahvogum-e-fransiajin-bloomberg-97688242.html
Գերմանիայի աճող ռազմական հզորությունը մտահոգում է Ֆրանսիային. «Bloomberg»
Գերմանիայի աճող ռազմական հզորությունը մտահոգում է Ֆրանսիային. «Bloomberg»
Sputnik Արմենիա
Գերմանիայի ռազմական ուժեղացման արդյունքում եվրոպական մայրցամաքում ուժերի առկա հավասարակշռությունը կարող է փոխվել ոչ հոգուտ Փարիզի։ 13.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-13T13:00+0400
2026-01-13T13:00+0400
2026-01-13T13:01+0400
գերմանիա
ֆրանսիա
զենք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/0d/97684390_0:156:1501:1000_1920x0_80_0_0_36b5919c47dd6f6f0ccf81b1287841d8.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Գերմանիայի աճող ռազմական հզորությունը Ֆրանսիայում վերակենդանացնում է հին մտահոգությունները. որոշ շրջանակներ անհանգստացած են, որ մայրցամաքի քաղաքական ծանրության կենտրոնը տեղափոխվում է արևելք, քանի որ Բեռլինն իր պաշտպանական ծախսերը հասցնում է դաշնակիցների համար անհասանելի մակարդակների։ Այս մասին գրում է «Bloomberg»-ը։ԶԼՄ–ն նշում է, որ Ֆրանսիան տագնապով հետևում է, թե ինչպես է Գերմանիան ռեսուրսներ ներդնում վերազինման մեջ՝ խախտելով մայրցամաքում ուժերի տևական հավասարակշռությունը։Բեռլինն անում է հենց այն, ինչի մասին պայմանավորվել է ՆԱՏՕ-ի շրջանակում։ Գերմանիան պարտավորվել է մինչև 2029 թվականը պաշտպանության վրա ծախսել ավելի քան 500 մլրդ եվրո՝ հասնելով դաշինքի նոր նպատակին՝ ՀՆԱ-ի 3.5%-ը ներդնել ռազմական ծախսերի մեջ։ Գերմանիան դա անում է վեց տարի շուտ, քան պահանջում էր դաշինքը։Սակայն չնայած նրան, որ ՆԱՏՕ-ն գովաբանում է Բեռլինի աճող ռազմական հզորությունը, որոշ եվրոպական մայրաքաղաքների պաշտոնական այրեր վերանայում են իրենց վերաբերմունքը Բունդեսվերի` որպես գերիշխող ուժի վերածննդի նկատմամբ, հատկապես Գերմանիայի ծայրահեղ աջակողմյան ազգայնական կուսակցության ռեկորդային բարձր վարկանիշի ֆոնին։Ֆրանսիայում, որն ունի Եվրոպայում ամենահզոր բանակներից մեկն ու աշխարհում միակն է, որը երկրի ներսում մշակված միջուկային ներուժով է օժտված, հակասական մթնոլորտ է տիրում։Մի կողմից թեթևացման զգացում կա, որ Գերմանիան ավելին է անում պաշտպանության ոլորտում, սակայն կա նաև մտահոգություն, որ գերմանական արդյունաբերությունը կգերազանցի ֆրանսիական պաշտպանական ոլորտը, քանի որ Փարիզը գիտակցում է, թե ինչ մեծ ծախսեր կարող է թույլ տալ Բեռլինը։ Ֆրանսիացի չորս պաշտոնյաներ, որոնք չեն ցանկացել հրապարակել իրենց անունները, մասնավոր զրույցների ժամանակ հայտարարել են, որ ընդհանուր անհանգստություն կա Գերմանիայի աճող ռազմական հզորության և դրա հետ կապված քաղաքական կապիտալի հարցում։Լինելով աջակենտրոն հայացքների ներկայացուցիչ` նա կողմ է, որ Եվրամիությունը եվրոպական երկրում արտադրված զենք գնի, թեև Բելամիի հայրենիքում այլ տեսակետ ունեն։Մարշալի հիմնադրամի ավագ փոխնախագահ Կլաուդիա Մայորի կարծիքով` հաշվի առնելով նախորդ եվրոպական հակամարտություններում Գերմանիայի դերը` Ֆրանսիան գոհ էր, որ Բեռլինը մնում էր ստվերում, նույնիսկ երբ նրա տնտեսությունը թափ էր հավաքում։Մայորի խոսքով՝ քանի որ վերազինումը մայրցամաքի ծանրության կենտրոնը մոտեցնում է Բեռլինին, Ֆրանսիայում լարվածությունը մեծանում է:«Եվրոպայում լայնորեն տարածված կարծիք կար, որ Ֆրանսիան աշխարհաքաղաքական տերություն է լինելու, իսկ Գերմանիան՝ տնտեսական։ Գերմանիան չէր ցանկանում քաղաքական հսկա լինել։ Այժմ Գերմանիան անում է և՛ մեկը, և՛ մյուսը, ինչպես նաև ջանքեր է գործադրում իր նոր հզորությունը Եվրոպայում ամրապնդելու համար», – նշել է Մայորը։Այդ ամենը, նրա խոսքով, բարդ դրության մեջ է դնում Ֆրանսիային։Եվրոպական 3 երկրի դեսպաններ Իրանի ԱԳՆ են հրավիրվել
գերմանիա
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/0d/97684390_0:0:1333:1000_1920x0_80_0_0_dfac0f8d4b2b5c99a775e6b726ce2261.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գերմանիա, ֆրանսիա, զենք
Գերմանիայի աճող ռազմական հզորությունը մտահոգում է Ֆրանսիային. «Bloomberg»
13:00 13.01.2026 (Թարմացված է: 13:01 13.01.2026) Գերմանիայի ռազմական ուժեղացման արդյունքում եվրոպական մայրցամաքում ուժերի առկա հավասարակշռությունը կարող է փոխվել ոչ հոգուտ Փարիզի։
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Գերմանիայի աճող ռազմական հզորությունը Ֆրանսիայում վերակենդանացնում է հին մտահոգությունները. որոշ շրջանակներ անհանգստացած են, որ մայրցամաքի քաղաքական ծանրության կենտրոնը տեղափոխվում է արևելք, քանի որ Բեռլինն իր պաշտպանական ծախսերը հասցնում է դաշնակիցների համար անհասանելի մակարդակների։ Այս մասին գրում է
«Bloomberg»-ը։
ԶԼՄ–ն նշում է, որ Ֆրանսիան տագնապով հետևում է, թե ինչպես է Գերմանիան ռեսուրսներ ներդնում վերազինման մեջ՝ խախտելով մայրցամաքում ուժերի տևական հավասարակշռությունը։
Բեռլինն անում է հենց այն, ինչի մասին պայմանավորվել է ՆԱՏՕ-ի շրջանակում։ Գերմանիան պարտավորվել է մինչև 2029 թվականը պաշտպանության վրա ծախսել ավելի քան 500 մլրդ եվրո՝ հասնելով դաշինքի նոր նպատակին՝ ՀՆԱ-ի 3.5%-ը ներդնել ռազմական ծախսերի մեջ։ Գերմանիան դա անում է վեց տարի շուտ, քան պահանջում էր դաշինքը։
Սակայն չնայած նրան, որ ՆԱՏՕ-ն գովաբանում է Բեռլինի աճող ռազմական հզորությունը, որոշ եվրոպական մայրաքաղաքների պաշտոնական այրեր վերանայում են իրենց վերաբերմունքը Բունդեսվերի` որպես գերիշխող ուժի վերածննդի նկատմամբ, հատկապես Գերմանիայի ծայրահեղ աջակողմյան ազգայնական կուսակցության ռեկորդային բարձր վարկանիշի ֆոնին։
Ֆրանսիայում, որն ունի Եվրոպայում ամենահզոր բանակներից մեկն ու աշխարհում միակն է, որը երկրի ներսում մշակված միջուկային ներուժով է օժտված, հակասական մթնոլորտ է տիրում։
Մի կողմից թեթևացման զգացում կա, որ Գերմանիան ավելին է անում պաշտպանության ոլորտում, սակայն կա նաև մտահոգություն, որ գերմանական արդյունաբերությունը կգերազանցի ֆրանսիական պաշտպանական ոլորտը, քանի որ Փարիզը գիտակցում է, թե ինչ մեծ ծախսեր կարող է թույլ տալ Բեռլինը։ Ֆրանսիացի չորս պաշտոնյաներ, որոնք չեն ցանկացել հրապարակել իրենց անունները, մասնավոր զրույցների ժամանակ հայտարարել են, որ ընդհանուր անհանգստություն կա Գերմանիայի աճող ռազմական հզորության և դրա հետ կապված քաղաքական կապիտալի հարցում։
«Ֆրանսիան փխրուն վիճակում է, և այն փաստը, որ Գերմանիան նման վճռականությամբ պարտավորություն է ստանձնում, անկասկած այնպիսի դինամիկա կստեղծի, որը կարող է մեզ ճանապարհի եզրին թողնել։ Ներքին անկայունությունը թուլացնում է Ֆրանսիայի աշխարհաքաղաքական ազդեցությունը», – հայտարարել է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա-Քսավյե Բելլամին։
Լինելով աջակենտրոն հայացքների ներկայացուցիչ` նա կողմ է, որ Եվրամիությունը եվրոպական երկրում արտադրված զենք գնի, թեև Բելամիի հայրենիքում այլ տեսակետ ունեն։
Մարշալի հիմնադրամի ավագ փոխնախագահ Կլաուդիա Մայորի կարծիքով` հաշվի առնելով նախորդ եվրոպական հակամարտություններում Գերմանիայի դերը` Ֆրանսիան գոհ էր, որ Բեռլինը մնում էր ստվերում, նույնիսկ երբ նրա տնտեսությունը թափ էր հավաքում։
Մայորի խոսքով՝ քանի որ վերազինումը մայրցամաքի ծանրության կենտրոնը մոտեցնում է Բեռլինին, Ֆրանսիայում լարվածությունը մեծանում է:
«Եվրոպայում լայնորեն տարածված կարծիք կար, որ Ֆրանսիան աշխարհաքաղաքական տերություն է լինելու, իսկ Գերմանիան՝ տնտեսական։ Գերմանիան չէր ցանկանում քաղաքական հսկա լինել։ Այժմ Գերմանիան անում է և՛ մեկը, և՛ մյուսը, ինչպես նաև ջանքեր է գործադրում իր նոր հզորությունը Եվրոպայում ամրապնդելու համար», – նշել է Մայորը։
Այդ ամենը, նրա խոսքով, բարդ դրության մեջ է դնում Ֆրանսիային։