https://arm.sputniknews.ru/20260113/egiptakan-razmakan-inqnatiry-hajastani-odajin-taratsqn-ogtagvortsel-e-baqu-trchelu-hamar-97673466.html
Եգիպտական ռազմական ինքնաթիռը Հայաստանի օդային տարածքն օգտագործել է Բաքու թռչելու համար
Եգիպտական ռազմական ինքնաթիռը Հայաստանի օդային տարածքն օգտագործել է Բաքու թռչելու համար
Sputnik Արմենիա
Կահիրեն Հայաստանի օդային տարածքով ռազմական ինքնաթիռի թռիչքի համար թույլտվություն է խնդրել ՀՀ ԱԳՆ-ից՝ բացատրելով թռիչքի նպատակը։ 13.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-13T08:56+0400
2026-01-13T08:56+0400
2026-01-13T09:22+0400
հայաստան
ադրբեջան
ինքնաթիռ
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/1b/89429419_0:64:1200:739_1920x0_80_0_0_2e217e3779978eed75c193dc30f864d5.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik, Դավիթ Գալստյան. Եգիպտոսի օդուժի CASA C295 ռազմատրանսպորտային ինքնաթիռն Ադրբեջան թռչելու համար օգտագործել է Հայաստանի օդային տարածքը:Սովորաբար դեպի Ադրբեջան ռազմական թռիչքները (այդ թվում՝ սպառազինություն առաքող ինքնաթիռների) իրականացվում են Թուրքիայի և Վրաստանի տարածքով։ Իսկ ոչ քաղաքացիական (պաշտոնական, այդ թվում՝ ռազմական) ինքնաթիռների թռիչքը Հայաստանի օդային տարածքով ԱԳՆ-ի առանձին թույլտվություն է ենթադրում։Կահիրե-Բաքու թռիչքը տեղի է ունեցել 2025 թվականի դեկտեմբերի սկզբին: Նույն օրը ինքնաթիռը Հայաստանի օդային տարածքով վերադարձել է Եգիպտոս:Sputnik Արմենիան հարցում էր ուղարկել ԱԳՆ՝ ճշտելու, թե ինչ նպատակով է իրականացվել թռիչքը։Նախարարությունից տեղեկացրել են, որ թռիչքը մասնավոր այցի համար է իրականացվել։Նշենք, որ սա Եգիպտոսից իրականացված առաջին նման թռիչքը չէ։ Գարնանը այդ երկրի օդուժի մեկ այլ ինքնաթիռ, որն ուղևորվում էր Ղրղզստան, անցել էր Հայաստանի օդային տարածքով՝ ընթացքում վայրէջք կատարելով Ադրբեջանում։Այն ժամանակ ևս մենք ՀՀ ԱԳՆ-ից թռիչքի մասին տվյալներ էինք խնդրել։ Հղում անելով եգիպտական կողմին՝ մեզ տեղեկացրել էին, որ այդ թռիչքն իրականացվել է զորավարժություններին մասնակցելու նպատակով։Սակայն Ղրղզստանում եգիպտացի զինվորականների մասնակցությամբ զորավարժությունների մասին որևէ տվյալ մենք այդպես էլ չգտանք, իսկ Ղրղզստանի քաղաքացիական ավիացիայի պետական գործակալությունից մեզ հայտնեցին, որ հայցվող տվյալները գաղտնի են և հրապարակման ենթակա չեն։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/1b/89429419_0:0:1064:797_1920x0_80_0_0_9d8a107d76475de88bb24d30eb2f5d5e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, ինքնաթիռ, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
հայաստան, ադրբեջան, ինքնաթիռ, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
Եգիպտական ռազմական ինքնաթիռը Հայաստանի օդային տարածքն օգտագործել է Բաքու թռչելու համար
08:56 13.01.2026 (Թարմացված է: 09:22 13.01.2026) Կահիրեն Հայաստանի օդային տարածքով ռազմական ինքնաթիռի թռիչքի համար թույլտվություն է խնդրել ՀՀ ԱԳՆ-ից՝ բացատրելով թռիչքի նպատակը։
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik, Դավիթ Գալստյան. Եգիպտոսի օդուժի CASA C295 ռազմատրանսպորտային ինքնաթիռն Ադրբեջան թռչելու համար օգտագործել է
Հայաստանի օդային տարածքը:
Սովորաբար դեպի Ադրբեջան ռազմական թռիչքները (այդ թվում՝ սպառազինություն առաքող ինքնաթիռների) իրականացվում են Թուրքիայի և Վրաստանի տարածքով։ Իսկ ոչ քաղաքացիական (պաշտոնական, այդ թվում՝ ռազմական) ինքնաթիռների թռիչքը Հայաստանի օդային տարածքով ԱԳՆ-ի առանձին թույլտվություն է ենթադրում։
Կահիրե-Բաքու թռիչքը տեղի է ունեցել 2025 թվականի դեկտեմբերի սկզբին: Նույն օրը ինքնաթիռը Հայաստանի օդային տարածքով վերադարձել է Եգիպտոս:
Sputnik Արմենիան հարցում էր ուղարկել ԱԳՆ՝ ճշտելու, թե ինչ նպատակով է իրականացվել թռիչքը։
Նախարարությունից տեղեկացրել են, որ թռիչքը մասնավոր այցի համար է իրականացվել։
«Տեղեկացնում ենք, որ Հայաստանի օդային տարածքով Կահիրե-Բաքու թռիչք իրականացրած օդանավն ուղևորատար է, տեղափոխել է մասնավոր այցով Ադրբեջան մեկնած բարձրաստիճան անձի», - ասվում է նախարարության պատասխանում։
Նշենք, որ սա Եգիպտոսից իրականացված առաջին նման թռիչքը չէ։ Գարնանը այդ երկրի օդուժի մեկ այլ ինքնաթիռ, որն ուղևորվում էր Ղրղզստան, անցել էր Հայաստանի օդային տարածքով՝ ընթացքում վայրէջք կատարելով Ադրբեջանում։
Այն ժամանակ ևս մենք ՀՀ ԱԳՆ-ից թռիչքի մասին տվյալներ էինք խնդրել։ Հղում անելով եգիպտական կողմին՝ մեզ
տեղեկացրել էին, որ այդ թռիչքն իրականացվել է զորավարժություններին մասնակցելու նպատակով։
Սակայն Ղրղզստանում եգիպտացի զինվորականների մասնակցությամբ զորավարժությունների մասին որևէ տվյալ մենք այդպես էլ չգտանք, իսկ Ղրղզստանի քաղաքացիական ավիացիայի պետական գործակալությունից մեզ հայտնեցին, որ հայցվող տվյալները գաղտնի են և հրապարակման ենթակա չեն։